ՀԱԳՄ հայտարարությունը Ա․Մարտիրոսյանին պետական պարգև շնորհելու վերաբերյալ

24 սեպտեմբերի 2021 | | Լուրեր, 2021
Թեգեր՝

Անկախության տոնի առթիվ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ի թիվս իրենց գործունեությամբ աչքի ընկած այլ գործարարների՝ պետական պարգևի էր ներկայացրել նաև ՀԱԳՄ փոխնախագահ, «Անտարես» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանի թեկնածությունը։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հիմք ընդունելով Հայաստանի վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի, 2021թ. սեպտեմբերի 20-ի հրամանագրով Արմեն Մարտիրոսյանին պարգևատրեց Երախտագիտության մեդալով։

Մեզ համար առնվազն տարակուսելի է Արմեն Մարտիրոսյանի՝ հաջորդիվ արած այն հայտարարությունը, որ հրաժարվում է նշված մեդալից, մամուլում մեկնաբանելով, թե՝ «մտավորականը պետության համար պատասխանատու շրջանում իրավունք չունի որևէ ձևով իրեն կաշկանդել, որպեսզի քննադատի․․․»։

Տարակուսելի է, քանի որ նախապես Արմեն Մարտիրոսյանն ինքն է համաձայնություն տվել ընդգրկվելու պարգևատրվողների թեկնածուների ցանկում, անձամբ է ներկայացրել ինքնակենսագրականն ու անհրաժեշտ այլ փաստաթղթերը։ Հարցը քննարկվել և հավանության է արժանացել ՀԱԳՄ խորհրդի նիստում, որի ընթացքում Ա․ Մարտիրոսյանը երբևէ դեմ չի արտահայտվել իրեն պարգևատրելու գաղափարին։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• «Հայ-սլովենական տնտեսական հարաբերությունները համարժեք չեն այն ներուժին, որն առկա է»․ ՀՀ-ում Սլովենիայի արտակարգ և լիազոր դեսպան• Քննարկվեցին պետական գնումներին և առողջության համապարփակ ապահովագրությանն առնչվող հարցեր• ՀՀ բարձր պարգևներ՝ ՀԱԳՄ անդամներին• Գագիկ Աղաջանյանը պարգևատրվեց ՀԱԳՄ ոսկե մեդալով և պատվոգրով• Քննարկվեցին հայ-իրանական տնտեսական գործակցության հետագա խորացման հնարավորությունները• Երևանում մեկնարկեց «Armenia Expo 2021» 20-րդ միջազգային ունիվերսալ արդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը• Գործարարները քննարկեցին կորոնավիրուսի դեմ պատվաստումներին և թեստավորմանն առնչվող խնդիրներ• ՀԱԳՄ ներկայացուցիչները քննարկել են առողջապահական ապահովագրության համակարգի ներդրմանն առնչվող հարցեր• ՀԱԳՄ պատվիրակությունը հանդիպեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center