Քննարկվեցին հայ-իրանական տնտեսական գործակցության հետագա խորացման հնարավորությունները

17 սեպտեմբերի 2021 | | Լուրեր, 2021
Թեգեր՝

Երկկողմ տնտեսկան կապերն ակտիվացնելու ու համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով սեպտեմբերի 17-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն էր այցելել Իրանի Իսլամական Հանրապետության Սպահան քաղաքի Առևտրային պալատի պատվիրակությունը, որի կազմում էին գործարարներ տնտեսության ամենատարբեր ոլորտներից՝ շինարարություն, գյուղատնտեսություն, սննդարդյունաբերություն, դեղագործություն, ոսկերչություն, ավտոմեքենաների էլեկտրական մարտկոցների արտադրություն և այլն։

Քննարկվեց հնարավոր փոխգործակցության լայն շրջանակ։ Մասնավորապես իրանցի գործարարները ցանկություն հայտնեցին Հայաստանում դեղագործական, մրգերի չորացման, հիվանդանոցային պարագաների արտադրութան, կաթիլային ոռոգման սարքերի և այլ բնագավառների համատեղ ձեռնարկություններ հիմնել, ակտիվացնել արտահանումը։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը գոհունակությամբ ողջունեց իրանցի գործարարներին ակնկալվող ծրագրերի համար՝ ընդգծելով, որ համատեղ ուժերով պետք է աջակցել նաև Հայաստանից Իրան արտահանումներին։ ՀԱԳՄ փոխնախագահի խոսքով՝ Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ երկիր, ունի անմաքս արտահանման ռեժիմից օգտվելու արտոնություն, ինչը շահեկան կարող է լինել տարածաշրջանային հետագա համատեղ ծրագրերի իրականացման համար։

Սպահանից ժամանած պատվիրակության անդամները նշեցին բեռափոխադրումների փաստաթղթավորման առավել հստակեցման կարևորությունը, անդրադարձան բեռնափոխադրումների հետ կապված խնդիրների, որոնց առնչությամբ Ներսես Կարամանուկյանը խոստացավ քննարկուներ ունենալ պատկան մարմինների հետ։

Հանդիպմանը հաջորդեցին հայ և իրանցի գործարարների երկկողմ ձևաչափով անմիջական շփումները, տեղի ունեցավ անհրաժեշտ տեղեկատվության փոխանակում։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center