Երևանում մեկնարկեց «Armenia Expo 2021» 20-րդ միջազգային ունիվերսալ արդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիրում սեպտեմբերի 16-ին մեկնարկեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Logos Expo Center ցուցահանդեսային ընկերության կազմակերպած «Armenia Expo 2021» 20-րդ միջազգային ունիվերսալ արդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը, որին իր մասնակցությունն է բերել տնտեսության տարբեր ճյուղերը ներկայացնող շուրջ 200 կազմակերպություն։ Վերջիններս ներկայացնում են 7 երկիր՝ Հայաստան, Ռուսաստան, Իրան, Բելառուս, Հնդկաստան, Իտալիա, Կոլումբիա։
Ինչպես նշեց ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը՝ հայկական կողմից ցուցահանդեսին իր արտադրանքն է ներկայացրել 80 ընկերություն։ «Ուրախ կլինեմ, որ նման առիթներ ավելի շատ ստեղծվեն, և մեր արտադրողների ու մեզ հետ համագործակցող երկրների արտադրանքը ներկայացնելով, նպաստենք մեր երկրի զարգացմանը։ Վստահ եմ, որ կկարողանանք հասնել նորանոր հաջողությունների», - բացելով ցուցահանդեսը նշեց նա։
Իր խոսքում ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկն անգին որակեց համանման միջոցառումները՝ առավել ևս, երբ իրականացվում են մարդկության համար դժվարին ժամանակներում։ «Բավական շատ ձեռներեցներ են ժամանել Հայաստան՝ մասնակցելու այս ցուցահանդեսին։ Բելառուսից 11 կազմակերպություն է ներկայացված այստեղ։ Համոզված եմ, որ նման միջոցառումները, որ իրականացվում են, նպաստում են ոչ միայն ընդունող երկրի, այլև մասնակիցների զարգացմանը»,- ասաց դեսպանը։
Ցուցահանդեսային ֆորումն իր աշխատանքը կշարունակի մինչև սեպտեմբերի 18-ը։
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել