ՀԱԳՄ ներկայացուցիչները քննարկել են առողջապահական ապահովագրության համակարգի ներդրմանն առնչվող հարցեր

Հայաստանի Արդյունաբերողների և գործարարաների միության ներկայացուցիչներ Ներսես Կարամանուկյանը ու Արտավազդ Յախշիբեկյանը օգոստոսի 27-ին հանդիպել են առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի հետ, որի ընթացքում քննարկել են առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման վերաբերյալ հարցեր, ներկայացրել առաջարկներ:
Լենա Նանուշյանն անդրադարձել է առողջապահական ոլորտում որդեգրած քաղաքականությանը, այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին, առանցքային մի շարք հարցերի` կարևորելով ապահովագրական համակարգի ներդրմանն ուղղված աշխատանքներում տարբեր շահագրգիռ ընկերությունների ներգրավվածությունը:
Քննարկման ընթացքում ՀԱԳՄ ներկայացուցիչներն արտահայտել են իրենց տեսակետը` համակարգի ներդրման հարցի շուրջ, բարձրաձայնել իրենց մոտեցումներն ու առաջարկները:
Լենա Նանուշյանը նշել է առողջության ապահովագրության համակարգի ներդրման առավելությունները` ընդգծելով բուժօգնություն ստանալու համար քաղաքացիների կողմից կատարվող ծախսերի հետևանքները: Նախարարի առաջին տեղակալի ներկայացմամբ՝ առողջության ապահովագրության համակարգի ներդրման գլխավոր նպատակը բնակչության լայն շերտերի առողջապահական և բժշկական հարցերի լուծումն է, բժշկական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը, յուրաքանչյուրի համար հասանելի առողջապահություն ունենալն ու Հայաստանում առողջապահական ցուցանիշների բարելավումը:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել