ՀԱԳՄ պատվիրակությունը հանդիպեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ

06 սեպտեմբերի 2021 | | Լուրեր, 2021
Թեգեր՝

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությունը սեպտեմբերի 3-ին հանդիպեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ։ Միության անդամների անունից շնորհավորելով նախարարին բարձր պաշտոնում նշանակման կապակցությամբ՝ ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը շնորհակալություն հայտնեց ընդունելության և տնտեսական ու ֆինանսական ոլորտներում տարվող քաղաքականությանը, իրականացվող բարեփոխումներին առնչվող հարցերը քննարկելու հնարավորության ընձեռնման համար։

Ընդգծելով նման հանդիպումների կարևորությունը՝ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը տնտեսական հատվածի ներկայացուցչական կազմակերպություններից է՝ ընդգրկելով գրեթե բոլոր ճյուղերը, ուստի էական նշանակություն ունի վարվող քաղաքականության՝ այն անմիջական կրողների ու իրականացնողների հետ տարբեր ձևաչափերով և հարթակներում քննարկումը։ Նախարարը կարևորեց որդեգրվող բարեփոխումների, մշակվող օրենսդրական նախաձեռնությունների նախօրոք, մինչև դրանց վերջնական մշակումը գործարար համայնքի հետ քննարկումների անցկացումը։

Անդրադառնալով տնտեսական և ֆինանսական ոլորտներում իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղություններին՝ Տիգրան Խաչատրյանն ընդգծեց, որ ցանկացած քայլի, օրենսդրական նախաձեռնության հիմքում հաշվի է առնվում դրանց ազդեցությունը սոցիալական, բնապահպանական, տնտեսական և ֆինանսական բնագավառների վրա։ Նրա խոսքով՝ պետական հատվածը տնտեսության մեջ պետք է հնարավորինս քիչ ներգրավված լինի․ եթե որևէ խնդիր հնարավոր է հաղթահարել մասնավորի մասնակցությամբ, ապա պետական տարբեր ռեսուրսների ծախսումն այդտեղ աննպատակահարմար է։

Հանդիմանը ՀԱԳՄ անդամները բարձրացրին բազմաբնույթ հարցեր, մասնավորապես՝ տնտեսական զարգացման ռազմավարությանն ու դրանից բխող քայլերին, ներդրումների խրախուսմանը, պետական գնումների արդյունավետ ու թափանցիկ կազմակերպմանը, բժշկական ապահովագրության համակարգի ներդրմանը, պետություն-գործարարություն համագործակցության մեխանիզմների մշակմանը, բազմաթիվ այլ հիմնախնդիրներին առնչվող։ Ֆինանսների նախարարը հանգամանալի ներկայացրեց հնչեցված հարցերի վերաբերյալ պետության ունեցած մոտեցումները, պատրաստակամություն հայտնեց ներկայացված առաջարկները քննարկել համապատասխան կառույցներում։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց նման ձևաչափով հանդիպումներ կազմակերպել ամիսը մեկ պարբերականությամբ, ինչպես նաև ստեղծել հարթակ, որտեղ քննարկումներին կներգրավվեն նաև տնտեսության համար պատասխանատու այլ պետական գերատեսչությունների ղեկավարներն ու մասնագետները։

   
   

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Երևանում բացվեց «Եվրասիա 2021» առևտրաարդյունաբերական առաջին միջազգային ցուցահանդեսը• Երևանում կայացավ «Սիլիկոնային սարեր 2021» միջազգային տեխնոլոգիական երկրորդ գագաթնաժողովը• ՀԱԳՄ-ն կդիմի ԵԱՏՄ Գործարար խորհրդին՝ Միության տարածքից դեպի ՀՀ տրանսպորտային բեռնափոխադրումների տարանցիկ մաքսային հայտարարագրման կարգի փոփոխման առաջարկով• Քննարկվեցին ՀՀ առողջապահության և դեղագործության ոլորտներում օտարերկրյա ներդրումների ներգրավման հնարավորությունները• ՀԱԳՄ պատվիրակությունը հերթական հանդիպումն ունեցավ ՀՀ ֆինանսների նախարարությունում• Երևանում բացվեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2021» 19-րդ միջազգային ցուցահանդեսը• «Հայ-սլովենական տնտեսական հարաբերությունները համարժեք չեն այն ներուժին, որն առկա է»․ ՀՀ-ում Սլովենիայի արտակարգ և լիազոր դեսպան• Քննարկվեցին պետական գնումներին և առողջության համապարփակ ապահովագրությանն առնչվող հարցեր• ՀԱԳՄ հայտարարությունը Ա․Մարտիրոսյանին պետական պարգև շնորհելու վերաբերյալ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
ՌԴ  Կենտրոնական բանկը Հայաստանի ձեռնարկատերերին հրավիրում է Ռուսաստանի Բանկի մատակարարների III համաժողովին
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center