ՀԱԳՄ անդամները հանդիպեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ

30 օգոստոսի 2021 | | Լուրեր, 2021
Թեգեր՝

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամները օգոստոսի 30-ին հանդիպեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ, որի ընթացքում վերջինս հանգամանորեն ներկայացրեց Կառավարության ծրագրի տնտեսական բաղադրիչը։

«Կառավարությունը մշակել և կազմել է այս ծրագիրը, որն իրականացնելու ենք միայն ձեր օգնությամբ և ձեր միջոցով։ Այս առումով մենք շատ ենք կարևորում գործարարների և գործարար համայնքների հետ նմանատիպ երկխոսությունների կազմակերպումը, որոնց արդյունքում նախատեսում ենք միասնական ուժերով գծագրել ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզը», - նշեց Վահան Քերոբյանը։

Նախարարի խոսքով՝ արտադրողականության աճ ապահովելու նպատակով նախատեսվում է աջակցություն ցուցաբերել հայկական ընկերություններին՝ խորհրդատվական ծառայությունները հասանելի դարձնելու և մի շարք այլ գործիքների միջոցով։

Անդրադառնալով Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվելիք 2,6 մլրդ եվրո աջակցությանը՝ բանախոսը համառոտ ներկայացրեց, թե որ ուղղություններով է բաշխվելու այդ գումարը, դրա շրջանակում նախատեսվող ներդրումային ծրագրերը, որոնք մշակման փուլում են։

Կառավարության տնտեսական ծրագրի այլ կարևոր կետերի շարքում նախարարն ընդգծեց Հայաստանի միջազգային մրցունակության բարձրացումը, որի հիմնական ուղիներն են արտահանման խթանումը, գիտելիքահենք տնտեսության զարգացումը, ներառական տնտեսության ձևավորումն ու տնտեսության տեխնոլոգիական վերազինումը։

Վահան Քերոբյանն անդրադարձավ նաև արտաքին տնտեսական հարաբերությունների բարելավման, արտահանման խթանման ու մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ ծրագրով նախատեսված քայլերին։

ՀԱԳՄ անդամներին ներկայացվեցին նաև Կառավարության տնտեսական քաղաքականության, գործարար և ներդրումային միջավայրի բարելավման, ՓՄՁ, մշակող արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների ոլորտի, ռազմարդյունաբերական համալիրի զարգացման հիմնական թիրախներն ու առաջնահերթ նպատակների իրականացմանն ուղղված քայլերը։

Գյուղատնտեսության զարգացման առաջնահերթ նպատակների թվում նախարարը մատնանշեց ինտենսիվացումը, արտադրողականության բարձրացումը, հողային և ջրային ռեսուրսների նպատակային, խնայողաբար ու արդյունավետ օգտագործումը, պարենային անվտանգության ապահովման մակարդակի բարձրացումը, արդիական տեխնոլոգիաների ներդրումը և արտահանման խթանումը։

Կարևորելով լոգիստիկ խնդիրների կարգավորումը՝ Վահան Քերոբյանը տեղեկացրեց, որ այս տարի փորձ է արվելու գործարկել արտահանման այլընտրանքային ճանապարհներ։ Անդրադարձ կատարվեց նաև զբոսաշրջության ոլորտի հիմնական խնդիրներին ու զարգացման ուղիներին։

Հանդիպմանը էկոնոմիկայի նախարարը պատասխանեց ՀԱԳՄ անդամների բազմաթիվ հարցերին, տվեց մի շարք պարզաբանումներ։ Ծրագրերի բարեհաջող իրականացման վերաբերյալ մասնակիցների կողմից հնչված բազմաթիվ առաջարկների առնչությամբ նշվեց, որ դրանք նախարարության կողմից կհավաքագրվեն և կուսումնասիրվեն։

Շնորհակալություն հայտնելով ընձեռնված հնարավորության համար՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարմանուկյանը կարևորեց, որ նման հանդիպումները կրեն պարբերական բնույթ՝ դրանց ընդգրկելով նաև երկրի տնտեսության համար պատասխանատու այլ գերատեսչությունների ղեկավարներին։

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Գագիկ Աղաջանյանը պարգևատրվեց ՀԱԳՄ ոսկե մեդալով և պատվոգրով• Քննարկվեցին հայ-իրանական տնտեսական գործակցության հետագա խորացման հնարավորությունները• Երևանում մեկնարկեց «Armenia Expo 2021» 20-րդ միջազգային ունիվերսալ արդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը• Գործարարները քննարկեցին կորոնավիրուսի դեմ պատվաստումներին և թեստավորմանն առնչվող խնդիրներ• ՀԱԳՄ ներկայացուցիչները քննարկել են առողջապահական ապահովագրության համակարգի ներդրմանն առնչվող հարցեր• ՀԱԳՄ պատվիրակությունը հանդիպեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ• Քննարկվեց պետություն-մասնավոր երկխոսության միջազգային և հայաստանյան փորձը• Գործատուներին ներկայացվեցին ՀՀ աշխատանքային օրենսդրության նկատմամբ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից լիարժեք վերահսկողություն իրականացնելու օրենսդրական դրույթները• Քննարկվեցին գործարարության բարելավման հնարավորությունները՝ բնապահպանական ժամանակակից պահանջների համատեքստում

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center