Գործատուներին ներկայացվեցին ՀՀ աշխատանքային օրենսդրության նկատմամբ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից լիարժեք վերահսկողություն իրականացնելու օրենսդրական դրույթները

26 օգոստոսի 2021 | | Լուրեր, 2021
Թեգեր՝

Հուլիսի 1-ից Հայաստանում ուժի մեջ են մտել ՀՀ աշխատանքային օրենսդրության նկատմամբ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից լիարժեք վերահսկողություն իրականացնելու օրենսդրական դրույթները:

Դրանք պատշաճորեն հանրայնացնելու և անհրաժեշտ հստակեցումներ ու պարզաբանումներ կատարելու նպատակով Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը գործատուների համար նախաձեռնել է իրազեկման սեմինարների շարք՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնակցությամբ։ Անդրանիկ սեմինարը տեղի ունեցավ օգոստոսի 25-ին ՀԱԳՄ դահլիճում։

Սեմինարի ընթացքում, որը վարեցին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը և ՀԱԳՄ նախագահի խորհրդական Հովսեփ Պողոսյանը, ներկայացվեցին տեսչական այս մարմնի նոր լիազորությունները, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածները և դրանց պահանջները բավարարելու տարբերակները։ Հանգամանալի անդրադարձ եղավ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, ինչպես նաև գործատուների ու աշխատողների իրավունքներին և պարտականություններին:

Սեմինարի մասնակիցներին տրամադրվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից համատեղ մշակված ու հրատարակած «Կարմիր գծեր, որոնք չպետք է հատեն գործատուները» ձեռնարկի օրինակներ։

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Գագիկ Աղաջանյանը պարգևատրվեց ՀԱԳՄ ոսկե մեդալով և պատվոգրով• Քննարկվեցին հայ-իրանական տնտեսական գործակցության հետագա խորացման հնարավորությունները• Երևանում մեկնարկեց «Armenia Expo 2021» 20-րդ միջազգային ունիվերսալ արդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը• Գործարարները քննարկեցին կորոնավիրուսի դեմ պատվաստումներին և թեստավորմանն առնչվող խնդիրներ• ՀԱԳՄ ներկայացուցիչները քննարկել են առողջապահական ապահովագրության համակարգի ներդրմանն առնչվող հարցեր• ՀԱԳՄ պատվիրակությունը հանդիպեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ• ՀԱԳՄ անդամները հանդիպեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ• Քննարկվեց պետություն-մասնավոր երկխոսության միջազգային և հայաստանյան փորձը• Քննարկվեցին գործարարության բարելավման հնարավորությունները՝ բնապահպանական ժամանակակից պահանջների համատեքստում

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center