Քննարկվեցին գործարարության բարելավման հնարավորությունները՝ բնապահպանական ժամանակակից պահանջների համատեքստում

19 օգոստոսի 2021 | | Լուրեր, 2021
Թեգեր՝

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում օգոստոսի 18-ին տեղի ունեցավ «Բիզնեսի բարելավման անհրաժեշտ լուծումները՝ բնապահպանական ժամանակակից պահանջների համատեքստում» խորագրով հանդիպում-քննարկում, որին մասնակցեցին ՀԱԳՄ անդամ գործարարներ, Eco.am մեդիա հարթակի ներկայացուցիչներ։

Միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը ողջունելով ներկաներին և միջոցառման նախաձեռնողներին, կարևորեց արտադրական և աշխատանքների կազմակերպման գործընթացներում առաջատար տեխնոլոգիաների ներդրման, էկոլոգիապես անվտանգ սարքավորումների ու ընթացակարգերի կիրառման անհրաժեշտությունը։

Eco.am-ի տնօրեն Կարեն Գրիգորյանն իր զեկույցում անդրադարձավ ժամանակակից գործարարության մեջ պահանջվող նորարարություններին, տարբեր ճյուղերում էներգախնայողության ապահովմանը, շինությունների ջերմամեկուսացման եղանակներին, ներդրումների միջոցով էներգաարդյունավետության բարելավմանը։

Հանդիպման մասնակիցները ստացան իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններ, ծավալվեց աշխույժ քննարկում։

Կարևորվեց նման համատեղ քննարկումների պարբերական անցկացումը, երկկողմ փոխգործակցությունը, ինչի վերաբերյալ ստորագրվեց հուշագիր:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center