«Որակակական փոփոխություն պետք է մտցնենք մեր աշխատանքի եղանակների, մեթոդների ու քայլերի մեջ»․ Արսեն Ղազարյան

17 մարտի 2021 | | Լուրեր, 2021
Թեգեր՝

«Որակակական փոփոխություն պետք է մտցնենք մեր աշխատանքի եղանակների, մեթոդների ու քայլերի մեջ, երբ այսուհետ գործ կունենանք օրենսդրական նոր նախագծերի քննարկումների հետ, առավել վճռական պետք է լինենք երկրի տնտեսական քաղաքականությանն առնչվող այս կամ այն փոփոխությունների վերաբերյալ մեր ձայնը բարձրացնելու, այն պատկան մարմիններին հասանելի դարձնելու առումով», - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության՝ մարտի 16-ին կայացած հեռավար նիստի ժամանակ նշեց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը՝ անդրադառնալով կառույցի լոբբիստական գործունեությանը։

Նախագահության նիստի օրակարգային հարցերի թվում էր «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի հետ կապված՝ ՀԱԳՄ մասնագետների կատարած աշխատանքը։ Չնայած վերջիններիս կողմից բերված բազմաթիվ հակափաստարկների, գործարար համայնքի հնչեցրած ահազանգերի, պատգամավորների հետ հանդիպումների ու քննարկումների՝ օրերս ՀՀ Ազգային ժողովն ընդունեց հիշյալ օրենքը։ Այս իրողությունը ոչ միանշանակ է գնահատվել գործարարների կողմից, ովքեր թե՜ օրենքում արձանագրված նոր դրույթներն են անընդունելի համարում՝ որպես հետհամավարակային և հետպատերազմական տնտեսության համար խոչընդոտող հանգամանքներ, թե՜ խորհրդարանականների ցուցաբերած մոտեցումը, ովքեր այդպես էլ ականջալուր չեղան մասնագիտական շրջանակների կարծիքներին։

Նիստի մասնակիցները համակարծիք էին, որ այսուհետ առավել պետք է ուժեղացնել ու նպատակային դարձնել մասնագիտական, փորձագիտական խմբերի աշխատանքները, մեծացնել հանրային կարծիքի ձևավորման վրա ունեցած ազդեցությունը, ավելի սերտացնել գործարարության հիմնախնդիրներով զբաղվող այլ հասարակական կառույցների հետ համագործակցությունը՝ գործադիր և օրենսդիր մարմինների կողմից տնտեսական քաղաքականության մշակման գործընթացում անհրաժեշտ մասնակցության արդյունավետությունը բարձրացնելու համար։

Նախագահության նիստում նաև լսվեցին և հավանության արժանացան 2020թ. ընթացքում  ՀԱԳՄ  կատարած աշխատանքներն ու ֆինանսական  գործունեության հաշվետվությունը։

Միությանն անդամակցելու հայտ էր ներկայացրել «Մեդիա սելլեր» ընկերությունը, որն ընդունվեց միաձայն։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Գագիկ Աղաջանյանը պարգևատրվեց ՀԱԳՄ ոսկե մեդալով և պատվոգրով• Քննարկվեցին հայ-իրանական տնտեսական գործակցության հետագա խորացման հնարավորությունները• Երևանում մեկնարկեց «Armenia Expo 2021» 20-րդ միջազգային ունիվերսալ արդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը• Գործարարները քննարկեցին կորոնավիրուսի դեմ պատվաստումներին և թեստավորմանն առնչվող խնդիրներ• ՀԱԳՄ ներկայացուցիչները քննարկել են առողջապահական ապահովագրության համակարգի ներդրմանն առնչվող հարցեր• ՀԱԳՄ պատվիրակությունը հանդիպեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ• ՀԱԳՄ անդամները հանդիպեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ• Քննարկվեց պետություն-մասնավոր երկխոսության միջազգային և հայաստանյան փորձը• Գործատուներին ներկայացվեցին ՀՀ աշխատանքային օրենսդրության նկատմամբ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից լիարժեք վերահսկողություն իրականացնելու օրենսդրական դրույթները

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center