Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ուղերձը «Գործարարի օրվա» առթիվ

03 մարտի 2021 | | Լուրեր, 2021
Թեգեր՝

Հարգելի՛ գործընկերներ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ «Գործարարի օրվա» առթիվ։ Մարտի 3-ը պատահական չէ ընտրված՝ այն հայ մեծանուն ձեռներեց ու բարերար Ալեքսանդր Մանթաշյացի ծննդյան օրն է, և սկսած 2017 թվականից պաշտոնապես նշվում է նաև որպես գործարար համայնքի գնահատանքի օր։

Հենց Մանթաշյանցի նախաձեռնող, ազգանվեր կերպարով ու գործունեությամբ է ոգեշնչվել և առաջնորվել հայ գործարարը, երբ նորանկախ Հայաստանում հիմք դրեց ու զարգացրեց հայրենական տնտեսության առաջընթացի մերօրյա ավանդույթները։

Անցած ճանապարհը հեշտ չի եղել. հաստատված նոր՝ ազատական տնտեսությունը, խաղի իր կանոններն էր բերել, շատ բան հարկ է եղել ստեղծել նորովի և ինքնուրույն, կարճ ժամանակում յուրացվել են շուկայական տնտեսահարաբերութունների առանձնահատկությունները, հաղթահարվել բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ մարտահրավերներ։ Եվ այսօր հպարտությամբ ենք արձանագրում, որ Հայաստանում ունենք կայացած գործարար խավ՝ արդեն ձևավորված ավանդույթներով, ժամանակի փորձությունն անցած մասնագիտական կարողություններով, իր ճկուն գործելաոճով ու նորարարական մտքով՝ որպես հայրենական տնտեսության կայուն հենասյուն։

Այսօր դժվար ժամանակներ ենք ապրում․ քայքայիչ համավարակի ու պարտադրված պատերազմի հետևանքով լրջագույն խնդիրներ ուենք ոչ միայն տնտեսության բնագավառում, այլև երկրում հաստատված հասարակական-քաղաքական մթնոլորտի, Հայաստանի ու Արցախի առջև ծառացած թե՛ արտաքին, թե՛ ներքին մարտահրավերների առումով։ Ունենք մի իրողություն, երբ, առավել քան երբևէ յուրաքանչյուրից պահանջվում է հանդուրժողականություն, իմաստնություն, միասնականություն, նախաձեռնողականություն ու տքնաջան աշխատանք։ Այս ողջ ընթացքում հայ գործարարներն ապացուցեցին, որ ունակ են արդյունավետ գործելու ծայրագույն պայմաններում՝ իրենց նվիրումով թույլ չտալով տնտեսության բնականոն գործունեության խափանում, բարդագույն պայմաններում ձեռնպահ մնալով աշխատատեղերի զանգվածային կրճատումներից, հանդես գալով բազմաթիվ սոցիալական նախաձեռնություններով, նյութական ու բազմաբնույթ աջակցություն ցուցաբերելով հերոսական հայ ժաղովրդին ու Հայկական բանակին։

Հարգելի՛ գործընկերներ, «Գործարարի օրվա» խորհուրդն առավել քան պարտավորեցնող է։ Ներկայիս հրամայականն է, որ կրկնապատկված եռանդով շարունակենք գործարար այն ավանդույթները, որ ձևավորված են, բազմապատկենք մեր ջանքերը հայրենական տնտեսության վերականգնման ու հետագա առաջընթացի ուղղությամբ, հանդես բերենք հանրային պատասխանատվության քաջ գիտակցում ու նվիրում՝ հանուն Հայոց աշխարհի խաղաղ ու կայուն կյանքի, հայ ոգու ամրապնդման, վաղվա հզոր Հայաստանի։


Արսեն Ղազարյան

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության

նախագահ


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը Միության ստեղծման 25-ամյակի առթիվ• «Մենք գտնվում ենք վերելքի ճանապարհին»• ՀԱԳՄ-ում քննարկվեցին հայ-սլովակյան տնտեսական կապերի խորացման հնարավորությունները• ՀԱԳՄ հայտարարությունը ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ• «Որակակական փոփոխություն պետք է մտցնենք մեր աշխատանքի եղանակների, մեթոդների ու քայլերի մեջ»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ անդամների մասնակցությամբ քննարկվեց 2021 թ․ հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը• Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորական ուղերձ է հղել «Գործարարի օրվա» առթիվ• ՆՇՎԵՑ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՕՐԸ• ՀԱԳՄ-ն վշտացած է Միության նախագահության նախկին անդամ Սերգո Կարապետյանի մահվան կապակցությամբ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center