Ծանր ու դժվար աշխատանքների տարի է լինելու

22 հունվարի 2021 | | Լուրեր, 2021
Թեգեր՝

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հարցազրույց է տվել Lragir.am-ին։

- Պարոն Ղազարյան, մասնագետների գնահատականով՝ հետպատերազմյա շրջանում գործարարների համար դժվար է լինելու։ Ինչպե՞ս պետք է հաղթահարվեն խնդիրները։

- Դեռ հունվար ամիսը նոր է վերջանում, և տնտեսության վիճակի ու ամբողջ տարվա համար օբյեկտիվ պրոբլեմների մասին խոսելը շատ վաղ է։ Փաստ է, որ առաջին հերթին կորոնավիրուսային 11 ամիսների իրավիճակը տնտեսության վրա որոշակի ազդեցություն թողեց, որոշ ճյուղեր ամբողջովին զարգացման տեմպից ընկան, որոշ ճյուղեր կարողացան պահպանել իրենց վերարտադրությունը։ Բայց դրան գումարվեց նաև հետպատերազմյան վիճակը, որը բավական լուրջ է ազդում ներքին և արտաքին ներդրումների տեմպերի վրա։ Նեգատիվ գործոնները բավական շատ են։

Ինչպե՞ս մենք կկարողանանք դուրս գալ այս իրավիճակից, ինչպես կկարողանանք վերադասավորվել, կառավարել գործընթացները, որպեսզի 2021 թվականին ՀՆԱ-ի աճի նման կորուստներ չունենանք, ինչպես կանխատեսում են Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը, դժվար է ասել։ Մենք այսօր նախարարության հետ սերտ աշխատում ենք պրոբլեմների բազան բացահայտելու և իրավական նորմատիվ դաշտում փոփոխություններ իրականացնելու ուղղությամբ։ Տեսնենք՝ թիմային աշխատանքով ինչի կգանք։ Բայց որ շատ ծանր տնտեսական տարի ենք ունենալու, դա փաստ է։ Եվ ես ուղղակի հույս ունեմ, որ հայ գործարարները միշտ էլ ամենածանր պայմաններում լուծումներ կարողանում են գտնել, կարողանում են շուկաների դիվերսիֆիկացիա իրականացնել, դաժան մրցակցության պայմաններում վերարտադրվել, բայց դեռ վաղ է կանխատեսումներ անել։ Ծանր ու դժվար աշխատանքների տարի է լինելու, առաջին եռամսյակից հետո պարզ կլինի։

- Կա՞ տենդենց, որ մարդիկ փակում են բիզնեսը, դադարեցնում գործունեությունը։

- Գործարարների տրամադրություններով ես չեմ տեսնում, որ բիզնեսներ են փակվում։ Բայց որ կան ճյուղեր, որոնք տուրիզմի բացակայության, սպառողական շուկայի նվազման պայմաններում, պանդեմիայի հետ կապված սահմանափակումների պայմաններում դեռևս դժվար են գոյատևում, դա փաստ է։ Հասարակական սննդի, տուրիզմի, հյուրանոցային տնտեսության ոլորտները ծանր վիճակում են։ Բայց դա կապված չէ հետպատերազմյան գործընթացների հետ, ընդհանուր համաշխարհային տնտեսության հետևանքներն են՝ պանդեմիայի պատճառով։

- Շատ է խոսվում, որ կառավարությունը չունի անհրաժեշտ գործիքներ ու կարողություն՝ դիմակայելու այս մարտահրավերներին։ Օրինակ՝ հետպատերազմյան երկրում ինչպե՞ս ապահովել ներդրումներ, ի՞նչ աշխատանք պետք է տարվի։

- Առաջին գործիքը կամ քայլն այն է, որ Հայաստանում լինի քաղաքական կայունություն, համերաշխություն ու ներդաշնակություն։ Եվ երկրորդ, վերջին հաշվով մեր այս զինադադարը դառնա խաղաղության պայմանագիր։ Միայն այդ դեպքում է, որ օտարերկրյա ներդրողները կկարողանան նորից Հայաստանը որպես ներդրումային շուկա դիտարկել։

Ինչ վերաբերում է օրենքներին ու կարգավորումներին, դա արդեն ածանցյալ է այս ամենից։ Եթե առաջին լուծումը լինի, մյուս լուծումները կգտվեն։ Հատկապես շինարարության, ենթակառուցվածքների զարգացման ոլորտում բավական անելիք կա, և այստեղ կարելի է նորից տեմպեր վերցնել։ Տեսնենք ինչպես կարող ենք աշխատել՝ թե մասնավոր սեկտորը, թե կառավարիչները։

- Էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը Իրան է մեկնել, ի՞նչ քննարկումներ են այս փուլում Իրանի հետ։

- Ես ավելի քան վստահ եմ, որ նախարարը ևս մեկ անգամ այդ հարցը կբարձրացնի՝ Իրանը որոշակի նախապայմաններով ու սահմանափակումներով շուկա է։ Իրանական շուկա չես կարող նույն հեշտությամբ ապրանքներ արտահանել, քանի որ շուկայական տնտեսության սահմանափակումներ ունի։ Իրանը մեզ համար հիմնականում տարանցիկ ճանապարհ ապահովող և որոշ ապրանքատեսակների համար՝ Իրանից-Հայաստան եկող, լուրջ գործընկեր է։ Բայց մեր արտահանման համար, այն ապրանքների ոլորտը, որն ունենք, միշտ շատ դժվար է եղել Իրանի հետ կարողանալ մրցակցել։ Հատկապես հաշվի առնելով մեր այս հետպատերազմյան վիճակը՝ եթե այս անգամ հաջողվի, որ Իրանն իր շուկան մի փոքր մեղմի կարգավորումներով, բացի մեր առաջ, բավական մեծ օգնություն կլինի մեզ։

Այսինքն՝ բանակցություններն այն ուղղությամբ են, որպեսզի 15-ից ավելի անուն մեր մրցունակ ապրանքները, որոնք արտահանում ենք Եվրոպա, ԱՄՆ, Ռուսաստան, կարողանանք նաև իրանական շուկայում ներկայացնել։ Իրենք իրենց շուկան խիստ պահում են դրսի մրցակցությունից, իրենց մաքսատուրքերն են շատ բարձր, մեզ համար դժվար է մրցել, քանի որ իրենց մոտ էներգակիրները շատ էժան են, և ապրանքի ինքնարժեքի խնդիր կա։ Բայց երևի հաշվի առնելով մեր այս վիճակը՝ մեր հարևանը տնտեսական ոլորտում որոշակի համագործակցության ձեռք կմեկնի մեզ։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• «Հայ-սլովենական տնտեսական հարաբերությունները համարժեք չեն այն ներուժին, որն առկա է»․ ՀՀ-ում Սլովենիայի արտակարգ և լիազոր դեսպան• Քննարկվեցին պետական գնումներին և առողջության համապարփակ ապահովագրությանն առնչվող հարցեր• ՀԱԳՄ հայտարարությունը Ա․Մարտիրոսյանին պետական պարգև շնորհելու վերաբերյալ• ՀՀ բարձր պարգևներ՝ ՀԱԳՄ անդամներին• Գագիկ Աղաջանյանը պարգևատրվեց ՀԱԳՄ ոսկե մեդալով և պատվոգրով• Քննարկվեցին հայ-իրանական տնտեսական գործակցության հետագա խորացման հնարավորությունները• Երևանում մեկնարկեց «Armenia Expo 2021» 20-րդ միջազգային ունիվերսալ արդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը• Գործարարները քննարկեցին կորոնավիրուսի դեմ պատվաստումներին և թեստավորմանն առնչվող խնդիրներ• ՀԱԳՄ ներկայացուցիչները քննարկել են առողջապահական ապահովագրության համակարգի ներդրմանն առնչվող հարցեր

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center