ՀԱԳՄ-ում քննարկվեց երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը

16 դեկտեմբերի 2020 | | Լուրեր, 2020
Թեգեր՝

Հայաստանի Հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը քննարկվեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության՝ դեկտեմբերի 16-ին կայացած ընդլայնված հեռավար նիստի ժամանակ։ «Մարդկության պատմությունը պարտություններով ու հաղթանակներով է գրվում, բայց խնդիրն այն է, որ պարտությունից պետք չէ հուսահատվել, այլ հարկավոր է դասեր քաղել և կերտել ապագա հաղթանակը։ Գործարարներիս համար կա մեկ հենման կետ՝ հզորացնել տնտեսությունը»,-իր խոսքում նշեց  ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։

Արտահայտելով իրենց մտահգություններն ու մոտեցումները երկրում և Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, նիստի մասնակիցները մասնավորապես ընդգծեցին, որ ցանկացած ծանր ու բարդ իրավիճակից դուրս գալու առաջին քայլը ճշգրիտ ախտորոշումն է և ապա՝ դեղատոմս առաջարկելը։ Հայաստանում սոցիալ-տնտեսական կացությունը լուրջ խնդիրներ է առաջացրել նաև  գործարարության համար, ովքեր, անկախ ամեն ինչից, երկրի կենսագործունեությունն ապահովելու առաջնային խնդիրն ունեն։

Նիստի մասնակիցներն առկա պայմաններից դուրս գալու առաջնահերթ ուղիներ մատնանշեցին, այդ թվում՝   փորձառու մասնագետների խորհրդի ստեղծման, ճգնաժամը հաղթահարելու կարճաժամկետ՝ 6 ամսից մինչև մեկ տարի, և երկարաժամկետ՝ մինչև 5 տարի ժամանակով ծրագրերի մշակման անհրաժեշտությունը։ Կարևորվեց  երկրի տնտեսական զարգացման ռազմավարության և դրան համահունչ՝ հարկային քաղաքականության մշակումը։ Նպատակահարմար գտնվեց ըստ ոլորտների, գնահատելով ռեսուրսների հնարավորությունները, իրացման շուկաների պահանջարկները, կազմել զարգացման ծրագրեր ըստ բնագավառների և շրջանների, հաշվարկել պահանջվող ներդրումները, նոր աշխատատեղերն ու սպասվելիք իրացման ծավալները, ինչպես նաև ակնկալվելիք հարկային մուրքերը պետական բյուջե։ Ըստ այդմ էլ՝ կանխատեսելի դարձնել մինչև 30 տարի զարգացման ուղղությունները։

Նշվեց, որ այսօր հատկապես խոշոր ներդրումներ կատարելու հնարավորություն դեռևս չկա, ուստի հարկավոր է խրախուսել նախ փոքր ներդրումները, զորավիգ լինել աշխատատեղ ստեղծող ձեռներեցներին, ուշադրության տակ պահել Արցախի կարողությունների պահպանումն ու զարգացումը։

Իրավիճակը ճշգրիտ հասկանալու և արագ արձագանքման համար առաջարկ եղավ փորձառու մասնագետների մասնակցությամբ ստեղծել ինդուստրիալ խմբեր, որոնք կկարողանան իրատեսական խորհրդատվություն ապահովել, կարևորվեց այս խմբերի և պետական պատկան մարմինների պարբերական հանդիպումներն ու քննարկումները։

Նախագահության նիստի որոշմամբ՝ ՀԱԳՄ շարքերը համալրվեցին նոր անդամակցությամբ։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center