«Գործարարները պետք է փորձեն պահպանել տնտեսությունը, զարգացնել, լուծումներ առաջարկել»․ Արսեն Ղազարյան

24 նոյեմբերի 2020 | | Լուրեր, 2020
Թեգեր՝

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նոյեմբերի 23-ին հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս առիթով ՀԱԳՄ նախագահը «Հրապարակի» թղթկիցի հետ զրույցում ասել է, որ քննարկել են հետկորոնավիրուսային, հետպատերազմական շրջանում տնտեսության զարգացման վերականգնման խնդիրները, ներդրումների ավելացումը, տնտեսության կառուցվածքային փոփոխության, գործարար խավին հուզող խնդիրները և այլն։
«Վարչապետը հանձնարարեց, որ միությունը նաև կազմակերպի անհատական հանդիպումներ տարբեր ճյուղերի առաջատար գործարարների հետ, այդ ցուցակը ես վաղը չէ մյուս օրը միությունում քննարկելուց հետո կներկայացնեմ», - նշել է Արսեն Ղազարյանը։

- Շատերի մոտ տարակուսանք է առաջացրել այն, որ վարչապետը հանդիպել է այն գործարարների հետ, որոնք հիմնականում իր մերձավոր օլիգարխներն են համարվում։

- Ես հանդիպել եմ որպես հասարակական կառույցի ղեկավար, ինձ հետ քննարկվել է այդ ֆորմատի հարցերը, որոնք նշեցի, մյուսների մասին ես մամուլից իմացա՝ ում հետ է հանդիպել։ Բայց ինձ հանձնարարվել է արտադրության, առևտրի, սպասարկումների, տրանսպորտի ոլորտի ակնառու գործարարներին, որոնք ասելիք ունեն, լուծումներ են առաջարկում կամ կառուցողական նորամուծություններ են առաջարկում, նրանց ցանկը ճշտել, տալ, որպեսզի անհատական հանդիպումների շարք սկսի։

- Պարոն Ղազարյան, պատերազմից հետո, հատկապես այս պարտության և առկա տրամադրությունների ֆոնին գործարարների մոտ ի՞նչ տրամադրություններ կան, շատերը սպասում են՝ սահմանները բացվեն, որ պարզապես թողնեն հեռանան երկրից։

- Գիտե՞ք ինչ, ես շուրջ 27 տարվա գործարար եմ, որից արդեն 20 տարին Արդյունաբերողների և գործարարների միության նախագահն եմ։ Մենք շատ փորձություններ ենք տեսել, և գործարարների այս մասնավոր խավը տանջանքների և Գողգոթայի ճանապարհով է կայացել։ Էնքան է կայացել, որ ես երեկ վարչապետին ասացի՝ կորոնավիրուսի այս ինն ամիսների ընթացքում մենք կարողացանք հարվածն ընդունել պատվով, և տնտեսության կոլապս չենք ունեցել, և պատրաստվում էինք 2021-ին արդեն աճման տեմպերի մասին խոսել։ Ես չեմ կարծում, որ մեր գործարարների զգալի մասը հուսախաբվող է, երկիրը լքող է։ Դուրս ենք գալու այս՝ առաջին հերթին հոգեբանական ճգնաժամից, որը ունենք, և դուրս ենք գալու էս նյութատեխնիկական կորուստներից, որոնք վերականգնվող են։ Կարևորը հոգեբանականն է։ Ես վստահ եմ դրանում։

- Իսկ վարչապետի և կառավարության հրաժարականը, իշխանության փոփոխությունը կարո՞ղ է դրական առումով որևէ բան փոխել գործարար միջավայրում։

- Ես միշտ փորձել եմ՝ որպես հասարակական կառույցի ղեկավար և գործարար մարդ, կառուցողական լինել ցանկացած գործող իշխանության հետ։ Մենք քաղաքական հարթության հարցերից միշտ հեռու ենք մնացել։ Դրա համար աշխատել ենք չորս նախագահի և 18 վարչապետի օրոք՝ որպես հասարակական կառույց։ Ես դրա մասին մեկնաբանություն չեմ ուզում տալ։ Ես գիտեմ, այսօր կա գործող իշխանություն, որը փորձում է փոփոխություններ անել, մենք պետք է մեր տնտեսությունները փորձենք պահպանել, փորձենք զարգացնել, լուծումներ առաջարկել։ Իսկ էն մյուս հարցը քաղաքական կուսակցությունների խնդիրն է։

- Բայց գործարար միջավայրն էլ զերծ չէ այդ ամենից, ի վերջո վստահության խնդիր կա, արդյոք գործարարները կվստահե՞ն պարտության փաստաթուղթ ստորագրած վարչապետին։

- Վստահության խնդիրը և վստահության մանդատները տրվում են ընտրությունների միջոցով։ Ես կողմնակից եմ, որ ցանկացած փոփոխություն, ցանկացած վերակառուցում լինի օրենքի և սահմանադրականության շրջանակներում։ Ցանկացած ուրիշ մոտեցում անկայունություն է, ջրբաժանների խորացում է և անընդունելի է՝ հատկապես այսօր մեր ազգի համար։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center