Մահացել է «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ընկերության հիմնադիր նախագահ ՆՈՐԱՅՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

11 նոյեմբերի 2020 | | Լուրեր, 2020
Թեգեր՝

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը խորապես վշտացած է Միության նախագահության երկարամյա անդամ, Հայաստանի «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ընկերության հիմնադիր նախագահ Նորայր Խաչատրյանի մահվան կապակցությամբ և ցավակցում է Խաչատրյանների ընտանիքին ու հարազատներին։

Ծանր կորուստ է հայ գործարար համայնքի համար, ում տարեգրության դասական և ուսանելի էջերից մեկը Նորայր Խաչատրյանը գրեց համառ ու հետևողական աշխատանքով, բարձր քաղաքացիական զգացումով, անընդմեջ որոնումներով և եղած ձեռքբերումներով երբեք չբավարարվելու գործարարության ոսկե կանոններով։

Երբ 90-ականների սկզբներին Հայաստանում սկսվեց գործարարության ձևավորման առաջին փուլը՝ Նորայր Խաչատրյանը դարձավ հայաստանյան բիզնեսի առաջին ծիծեռնակներից մեկը։ Տասնամյակներ շարունակ նրա ղեկավարած «ԿԵՐԱՄԻԿԱ» և «ԻԴԵԱԼ» ընկերությունները հայաստանյան շուկայում ձևավորեցին նոր մտածողություն, կենցաղային նոր կուլտուրա ու ոճ, եվրոպական ճաշակ և ժամանակակից չափանիշներ կենցաղում։ Նա բիզնեսի նորարար էր և՛ իր գիտելիքներով, և՛ մտածողությամբ և՛ թե վարքականոնով։ «Կատարելություն ամեն ինչում» կարգախոսը նախ վերաբերում էր հեղինակին՝ քաղաքակիրթ բիզնեսի նորարար ու բարերար Նորայր Խաչատրյանին։

Բացառիկ համեստ բնավորությամբ՝ նա երբեք չհամակերպվեց իր անձի մասին որևէ գովազդին՝ իր բարերարությունները համարելով հոգու պարտք։ Երբ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության նիստերին Միության նախագահ Արսեն Ղազարյանը հայտարարում էր որևէ կարևորագույն դրամահավաքի և բարերարության մասին՝ Նորայր Խաչատրյանը առաջինն էր հարցնում՝ «Միանգամից ասեք մեր անելիքը՝ երբ և ինչքան․․․»։ Նա մշտապես օգնում էր հատկապես սահմանամերձ բնակավայրերին՝ սկսած պաշտպանական զորակցություններից մինչև պատմաճարտարապետական տաճարների հիմնանորոգումներով։

Իր ազնիվ ու ազգաշահ վաստակի համար արժանացել է պետական և Միության ամենաբարձր պարգևների, ինչի մասին համեստորեն լռում էր։

Նորայր Խաչատրյանը իր բացառիկ համեստությամբ, մեծ վաստակով և հայրենասիրության ու ընկերասիրության իր բնատուր առաքինություններով թողեց լուսավոր մի հետք․ իրոք որ՝ կատարելություն ամեն ինչում․․․


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Վարչապետ Փաշինյանը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ• «Գործարարները պետք է փորձեն պահպանել տնտեսությունը, զարգացնել, լուծումներ առաջարկել»․ Արսեն Ղազարյան• ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի հետ• ՄԱԿԱՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի կոչը «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի «Մեկը երկու դարձնենք» ծրագրի առնչությամբ• «Հայաստանի տնտեսությունը կարողացավ դիմակայել տարվա մարտահրավերներին»․ Արսեն Ղազարյան• Տեղի է ունենում հայ գործարարների ճիշտ կերպարի ձևավորում, Մանթաշովյան ավանդույթների վերականգնում• «Տնտեսական համակարգը լավ դիմադրողականություն է դրսևորում՝ իր գործունեությունը համապատասխանեցնելով պատերազմական իրավիճակին»․ Ներսես Կարամանուկյան• ՀԱԳՄ-ն կաջակցի Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձանց զբաղվածությամբ ապահովմանը

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center