Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ
Արսեն Ղազարյանի կոչը «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի «Մեկը երկու դարձնենք» ծրագրի առնչությամբ

04 նոյեմբերի 2020 | | Լուրեր, 2020
Թեգեր՝

Հայկական բանակը, հայորդի ռազմիկը օր-օրի հարստացնում են հայոց ռազմական պատմության փառապանծ էջերը, նվիրվածության, խիզախության, հերոսության անհավանական դրսևորումներ ցուցաբերում մարտի դաշտում, իրենց անձնվիրությամբ պաշտպանում Արցախ ու Հայաստան աշխարհների սահմանները, կերտում վաղվա հաղթանակի, խաղաղ ու լուսավոր կյանքի հիմքերը։

Ավաղ, հերոսական ու հաղթական նվաճումներն ուղեկցվում են նաև ցավագին կորուստներով, քաջարի շատ հերոսներ մարտիրոսանում են՝ բոլորիս վրա թողնելով իրենց արած գործը շարունակելու պարտավորությունը, Հայրենիքը պաշտպանելու, ապրեցնելու ու հզորացնելու առաքելությունը։

Երախտագիտությունս հայտնելով հայ գործարարությանը՝ մինչ օրս էլ «Հայաստան» համահայկան հիմնադրամի, ինչպես նաև «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հանգանակություններին իրենց ակտիվ մասնակցության համար, կոչ եմ անում միանալ նաև վերջինիս՝ «Մեկը երկու դարձնենք» ծրագրին։ Ակնկալվում է, որ ընկերությունների ղեկավարները նախաձեռնողականություն կցուցաբերեն և իրենց աշխատակիցների կողմից վճարվող դրոշմանիշային վճարների չափով նվիրաբերություն կկատարեն Հիմնադրամին։ Սոցիալական պատասխանատվության այս դրսևորմամբ մենք կնպաստենք հայրենիքի առջև իրենց զինվորական պարտքը կատարելիս վիրավորված կամ նահատակված հերոսների ու նրանց ընտանիքների հոգսերի թեթևացմանը, հավասար ապահովագրական հատուցումների տրամադրմանը։ Այսօր առավել, քան երբևէ մեզանից պահանջվում է միասնականություն, ուժերի ու կարողությունների համախմբում՝ մերօրյա ծագած մարտահրավերներին արդյունավետ և արժանապատիվ կերպով դիմագրավելու համար։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Գագիկ Աղաջանյանը պարգևատրվեց ՀԱԳՄ ոսկե մեդալով և պատվոգրով• Քննարկվեցին հայ-իրանական տնտեսական գործակցության հետագա խորացման հնարավորությունները• Երևանում մեկնարկեց «Armenia Expo 2021» 20-րդ միջազգային ունիվերսալ արդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը• Գործարարները քննարկեցին կորոնավիրուսի դեմ պատվաստումներին և թեստավորմանն առնչվող խնդիրներ• ՀԱԳՄ ներկայացուցիչները քննարկել են առողջապահական ապահովագրության համակարգի ներդրմանն առնչվող հարցեր• ՀԱԳՄ պատվիրակությունը հանդիպեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ• ՀԱԳՄ անդամները հանդիպեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ• Քննարկվեց պետություն-մասնավոր երկխոսության միջազգային և հայաստանյան փորձը• Գործատուներին ներկայացվեցին ՀՀ աշխատանքային օրենսդրության նկատմամբ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից լիարժեք վերահսկողություն իրականացնելու օրենսդրական դրույթները

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center