Տեղի է ունենում հայ գործարարների ճիշտ կերպարի ձևավորում, Մանթաշովյան ավանդույթների վերականգնում

02 նոյեմբերի 2020 | | Լուրեր, 2020
Թեգեր՝

Այս փուլում Հայաստանում տեղի է ունենում հայ գործարարների ճիշտ կերպարի ձևավորում, Մանթաշովյան ավանդույթների վերականգնում։ Lragir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ անդրադառնալով հարկային հավաքագրումների աճին։

«Գործարարները շատ լավ հասկանում են, որ մեր խրամատն ու ճակատը տնտեսությունն է, բիզնեսն է, որտեղ մենք պետք է փորձենք մի քանի բան անել։ Առաջինը՝ աշխատատեղեր ապահովել, աշխատավարձերը չկրճատել։ Երկրորդ, պետք է փորձել մեր տնտեսական շրջանառությունը հնարավորինս հետ պահել անկումներից, աճը կայունացնել, որպեսզի կարողանանք նորմալ հարկեր վճարել և նաև մեր շահույթից պարբերաբար մասհանումներ անել Հայաստան համահայկական հիմնադրամին»,- ասաց Ղազարյանը։

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ պատերազմի ընթացքում հարկ վճարողների վարքագիծը էականորեն փոխվել է։ Չնայած տնտեսական բարդ իրավիճակին, նրանք ավելի պարտաճանաչ են դարձել։

«Արդյունքում՝ տարվա կտրվածքով բյուջեի վերանայված պլանի՝ շուրջ 40 մլրդ դրամի գերակատարում ենք սպասում, ինչն այնքան անհրաժեշտ է՝ մանավանդ հիմա»,- Ֆեյսբուքի իր էջում գրել էր Փաշինյանը։

Արսեն Ղազարյանն ասում է, որ գործարարները հասկանում են՝ եթե երիտասարդների ու կամավորների մի ստվար հատված առաջնագծում է կռվում, իրենք էլ կռվում են այստեղ։ «Մենք էլ կռվում ենք այստեղ, դրա համար կարողանում ենք շատ հարկ վճարել, ստվերն է նվազում։ Կարողանում ենք չթողնել, որպեսզի աճի գործազրկության տոկոսը։ Եվ ՊԵԿ ցուցանիշներով երևաց, որ եթե այսպես գնա, իրոք, մենք 40 կամ գուցե ավելի միլիարդ դրամ հարկ վճարենք բյուջե։ Էլ չեմ խոսում կամավոր նվիրատվությունների մասին»,- հավելեց նա։

Արսեն Ղազարյանը մանրամասնեց, որ հարկային հավաքագրումների աճը հետևյալ կերպ է գոյացել։ Նախ, գործարարները նախատեսվածից, ՊԵԿ պլանավորածից ավելի հարկ են վճարել։ Շատերը ստվերայնությունից դուրս են եկել, ստվերի տոկոսն իջել է։ Եվ արդյունքում ունենք այս ցուցանիշը։

Անդրադառնալով տնտեսությունում տեղի ունեցող զարգացումներին՝ Արսեն Ղազարյանն ասաց, որ քանի դեռ չկան հոկտեմբերի պաշտոնական թվերը, եզրակացություն անելը բարդ է։ «Ես կարող եմ ասել, որ հոկատեմբեր ամսին, երբ ամբողջ ամիս մենք պատերազմի մեջ էինք, Հայաստանի ներկրումների և արտահանումների տոկոսն էական տատանումներ չի ունեցել։ Որոշակի անկում կա, բայց դա էական չի ազդում տնտեսական աճի վրա։ Մեր գործարար համայնքն այնքան ճկուն ու իմաստուն է, որ ինչպես կորոնավիրուսի պայմաններում նախորդ 7-8 ամիսներին մենք ապրանքային ոչ մի պակաս ու սով չունեցանք, այսօր էլ մեկ ամիս պատերազմի մեջ ենք, նման խնդիր չկա։ Եթե մենք մի պահ փորձենք հոգեբանորեն մոռանալ ռազմաճակատի նորությունները, կթվա, թե տնտեսությունում ոչ մի էական բան չի փոխվել։ Ունենք թեթև անկում ներկրումների ոլորտում, արտահանումների ոլորտում հարվածը հարևան շուկաներում սպառման հետ է կապված՝ պայմանավորված կորոնավիրուսով։ Բայց հիմնականում թե ներկրվող ապրանքների քանակով, թե արտահանման ոլորտում, հատկապես, ի հաշվի հանքարդյունաբերության ծավալների աճի, մենք դեռևս կայունության մեջ ենք»,- ասաց նա։

Ըստ Ղազարյանի՝ Համաշխարհային բանկի և ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսումները՝ այս տարվա համար ՀՆԱ-ի 5-6․5 տոկոս անկման մասին, ուժի մեջ են։ «Մենք նորմալ այդ թվերի մեջ դուրս ենք գալիս, և այդ անկումը տնտեսության համար ոչ մի կործանարար հետևանք չունի։ Դա նորմալ անկում է, որը մենք 2021 թվականին կվերականգնենք»,- հավելեց նա։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը Միության ստեղծման 25-ամյակի առթիվ• «Մենք գտնվում ենք վերելքի ճանապարհին»• ՀԱԳՄ-ում քննարկվեցին հայ-սլովակյան տնտեսական կապերի խորացման հնարավորությունները• ՀԱԳՄ հայտարարությունը ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ• «Որակակական փոփոխություն պետք է մտցնենք մեր աշխատանքի եղանակների, մեթոդների ու քայլերի մեջ»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ անդամների մասնակցությամբ քննարկվեց 2021 թ․ հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը• Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորական ուղերձ է հղել «Գործարարի օրվա» առթիվ• ՆՇՎԵՑ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՕՐԸ• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ուղերձը «Գործարարի օրվա» առթիվ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center