ՀԱԳՄ-ն կաջակցի Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձանց զբաղվածությամբ ապահովմանը

28 հոկտեմբերի 2020 | | Լուրեր, 2020
Թեգեր՝

Ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախի Հանրապետությունից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձանց զբաղվածությամբ ապահովման հարցը քննարկվեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության՝ հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած հեռավար ընդլայնված նիստի ընթացքում։ Գործարարները կարևորեցին իրենց բնական առօրյայից հարկադրաբար կտրված արցախցի հայրենակիցներին վարձատրվող կամ կամավորական աշխատանքներում ներգրավելը, ինչը թույլ կտա ոչ միայն որոշակի նյութական օժանդակություն ապահովել, այլև պահպանել եղած մասնագիտական հմտությունները, նաև՝ հոգեբանական աջակցություն տրամադրել։

Նիստում անդրադարձ եղավ հնարավոր աշխատատեղերի հաշվառման, ցանկացողների ցուցակագրման, մասնագիտական վերապատրաստման, աշխատանքի տեղավորման գործընթացի կազմակերպչական մեխանիզմներին։ «Վերջիններիս ամբողջական մշակումից հետո Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը հանդես կգա հայտարարությամբ՝ արցախցի հայրենակիցներին ներկայացնելով Հայաստանի տարբեր մարզերի ընկերություններում աշխատանքի տեղավորման հնարավորություններն ու պայմանները»,-նշեց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը, միաժամանակ գոհունակություն հայտնելով գործարար համայնքից՝ ոչ միայն արցախյան ներկայիս գոյամարտի համար ցուցաբերվող նյութական շարունակական զգալի աջակցության համար, այլև պարտադրված պատերազմի հետևանքով Հայաստանում գտնվող արցախահայությանը զբաղվածությամբ ապահովելու պատրաստակամության համար։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Վարչապետ Փաշինյանը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ• «Գործարարները պետք է փորձեն պահպանել տնտեսությունը, զարգացնել, լուծումներ առաջարկել»․ Արսեն Ղազարյան• ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի հետ• Մահացել է «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ընկերության հիմնադիր նախագահ ՆՈՐԱՅՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ• ՄԱԿԱՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի կոչը «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի «Մեկը երկու դարձնենք» ծրագրի առնչությամբ• «Հայաստանի տնտեսությունը կարողացավ դիմակայել տարվա մարտահրավերներին»․ Արսեն Ղազարյան• Տեղի է ունենում հայ գործարարների ճիշտ կերպարի ձևավորում, Մանթաշովյան ավանդույթների վերականգնում• «Տնտեսական համակարգը լավ դիմադրողականություն է դրսևորում՝ իր գործունեությունը համապատասխանեցնելով պատերազմական իրավիճակին»․ Ներսես Կարամանուկյան

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center