«Առաջնագիծը չի կարող ամուր ու հաղթական լինել՝ առանց թիկունքի անխափան աշխատանքի ու անմնացորդ աջակցության»․ Արսեն Ղազարյան

26 հոկտեմբերի 2020 | | Լուրեր, 2020
Թեգեր՝

Ի սատարումն «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավին՝ «Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերությունը (համահիմնադիրներ Արսեն Ղազարյան և Գագիկ Աղաջանյան) հոկտեմբերի 26-ին ևս 20 միլիոն դրամ փոխանցեց՝ դրամահավաքին իր հանգանակած գումարը հասցնելով 65 միլիոն դրամի։ Ընկերությունը շարունակում է նաև իր մասնագիտական ու տեխնիկական կարողությունները տրամադրել դեպի Հայաստան ու Արցախ առաքվող մարդասիրական և տարբեր նշանակության բեռների փոխադրմանը։

«Առաջնագիծը չի կարող ամուր ու հաղթական լինել՝ առանց թիկունքի անխափան աշխատանքի ու ճակատին անմնացորդ աջակցության»,-նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։ Նրա համոզմամբ՝ առաջնագծում արձանագրվող հաջողությունները մեծապես պայմանավորված են նաև երկրի տնտեսության անխափան գործունեությամբ։

Դեռևս սեպտեմբերի 28-ին ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը կոչով դիմել էր հայ գործարարներին՝ իրենց ներդրումը բերելու ՀՀՀ-ի «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավին։ Հոկտեմբերի 26-ի դրությամբ միության անդամների կողմից հիմնադրամի համապատասխան հաշվին փոխանցվել է 1 մլդ 347 650 000 դրամ, 251 000 դոլար և 35 000 եվրո։ Հանգանակությունները շարունակվում են։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Վարչապետ Փաշինյանը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ• «Գործարարները պետք է փորձեն պահպանել տնտեսությունը, զարգացնել, լուծումներ առաջարկել»․ Արսեն Ղազարյան• ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի հետ• Մահացել է «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ընկերության հիմնադիր նախագահ ՆՈՐԱՅՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ• ՄԱԿԱՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի կոչը «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի «Մեկը երկու դարձնենք» ծրագրի առնչությամբ• «Հայաստանի տնտեսությունը կարողացավ դիմակայել տարվա մարտահրավերներին»․ Արսեն Ղազարյան• Տեղի է ունենում հայ գործարարների ճիշտ կերպարի ձևավորում, Մանթաշովյան ավանդույթների վերականգնում• «Տնտեսական համակարգը լավ դիմադրողականություն է դրսևորում՝ իր գործունեությունը համապատասխանեցնելով պատերազմական իրավիճակին»․ Ներսես Կարամանուկյան

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center