Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի կոչը

28 սեպտեմբերի 2020 | | Լուրեր, 2020
Թեգեր՝

Հայրենակիցներ,

Հերթական անգամ թշնամաբար տրամադրված Ադրբեջանը չհայտարարված պատերազմ է պարտադրել ու ագրեսիվ հարձակում սանձազերծել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Իրեն հատուկ նենգությամբ այս երկիրը ոչ միայն ինքորոշված երկրի Պաշտպանության բանակի դեմ է կիրառում իր սպառազինության գրեթե ողջ զիանաոցը, այլև թիրախավորել է խաղաղ բնակչությանը, քաղաքներ և գյուղեր՝ խախտելով միջազգային իրավունքի բազմաթիվ օրենքներ։

Ոգևորված իր սպառազինությամբ, Թուքիայի անթաքույց աջակցությունից ու օտարերկրյա վարձկաններով, Ադրբեջանը հերթական մոլորության մեջ է, թե ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծել ուժի դիքերից՝ մոռանալով, որ այդ կերպ անհնար է սասանել արցախցու անկախ ապրելու անկոտրում կամքը, հայրենի հողը պաշտպանելու հայի նվիրական վճռականությունը։

Հայությունը կրկին հարկադրված պատերազմի մեջ է, ու դարձյալ միասնականության ոգին ոտքի է հանել բոլոր հայորդիներին՝ Հայաստանում, Արցախում, հայկական Սփյուռքում, յուրաքանչյուրը շտապում է իր լուման ներդնել հանուն Հայրենիքի անվտանգության, արցախահայության ազատ ապրելու իրավունքի պաշտպանության։

Հայ գործարար համայնքը բոլոր ժամանակներում իր անմիջական մասնակցությունն է ունեցել ոչ միայն հայրենի տնտեսության զարգացման գործում, այլև հայապահպան ցանկացած նախաձեռնություններում, ազգային նվիրական գաղափարների պահպանման ու առաջմղման գործընթացներում։ Այն միշտ եղել է հայոց զինվորի ու բանակի կողքին՝ իր ներդրումն ունենալով վերջինիս կայացման ու շարունակական հզորացման մեջ։

Այսօր դարձյալ պահն է, որ հայ գործարարներն իրենց ակտիվ ու գործուն մասնակցությունը ցուցաբերեն արցախյան ազատամարտի հերթական փորձությունը հաղթահարելու սուրբ գործին, իրենց մարդկային ու նյութական աջակցությունն ապահովեն հայոց բանակին ու զինվորին, իրենց միասնական ջանքերով նպաստեն թե՛ ռազմաճակատի և թե՛ թիկունքի կազմակերպված ու արդյունավետ գործունեությանը։

Ուստի գործարար համայնքին կոչ եմ անում իր ֆինանսական աջակցությունը ցուցաբերել՝ հանգանակություններ կատարելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի համապատասխան հաշվին։

Միասնականություն, նվիրում, գործ և պայքար։ Սա է մեզ բոլորից պահանջում օրվա հրամայականը՝ ի պետս հաղթանակի, անկախ Արցախի, ուժեղ և հզոր Հայաստանի։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• «Թուրքական ապրանքների բոյկոտը հայաստանցի գործարարներին չպետք է վնասի»․ Արսեն Ղազարյան• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի կոչը Թուրքիայից Հայաստան ներկրված ապրանքների առնչությամբ• «Թուրքականը պետք է փոխարինվի հայրենական և այլ շուկաներից ներկրվող ապրանքներով»․ Արսեն Ղազարյան• Հայկական կողմը Ժամանակավորապես կասեցնում է Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի գործունեությունը• «Յուրաքանչյուր անձ պետք է իր անելիքն ունենա մեր ընդհանուր ծրագրի իրականացման մեջ»․ Արմեն Տեր-Տաճատյան• ՀԱԳՄ անդամները 1 մլդ 15 650 000 դրամ և 201 000 դոլար են հանգանակել «Բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավին• «Ապավեն» ընկերությունը 45 միլիոն դրամ է նվիրաբերել «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավին• «Եթե նույնիսկ այսօր պատերազմ է, չի նշանակում, որ տնտեսության որեւէ ճյուղ պետք է կանգ առնի»• Գործարար համայնքը կոչով դիմել է միջազգային հանրությանը և կազմակերպություններին

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center