Իշխանությունների հետ գործարար շրջանակներն ունեն արդյունավետ երկխոսության հնարավորություն և դաշտ

14 սեպտեմբերի 2020 | | Լուրեր, 2020
Թեգեր՝

Իշխանական կառույցների հետ գործարար շրջանակներն ունեն արդյունավետ երկխոսության հնարավորություն և դաշտ։ Նման ընդհանրական կարծիք հնչեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության՝ սեպտեմբերի 11-ին կայացած ընդլայնված հեռավար նիստում, որտեղ օրակարգային հարցերից էր վերջերս ՀԱԳՄ պատվիրակությունների՝ հանրապետության ղեկավարության հետ ունեցած հանդիպումների արդյունքները։ Նշվեց, որ ՀՀ նախագահի, Վարչապետի, ԱԺ նախագահի, փոխվարչապետի, մի շարք գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպումներին ներկայացվել են տնտեսության կազմակերպման ու զարգացման գործարար համայնքի մոտեցումները, առկա համավարակային իրավիճակում վարվող տնտեսական քաղաքականության առանձնահատկությունները, բարձրացվել տարբեր ճյուղերին առընչվող առկա հրատապ խնդիրները։ «Հանդիպումների արդյունքում կարելի է գալ այն ընդհանրական եզրակացությանը, որ կորոնավիրուսային այս իրավիճակում, երբ մենք ներկայացնում ենք տնտեսությանն առընչվող հիմնավոր առաջարկներ, ապա ունենում ենք և՛ արձագանք, և՛ իշխանության տարբեր օղակների կողմից մեր հետ աշխատելու պատրաստակամություն»,-ասաց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։ Նրա խոսքով՝ երբ խնդիրները բարձրացվում ու հետևողականություն է ցուցաբերվում, ապա որոշակի արդյունքներ հասանելի են դառնում։ Ըստ ՀԱԳՄ նախագահի՝ սա նշանակում է, որ առաջարկվող նախաձեռնությունները, արվող առաջարկներն ու քննադատությունները պետք է լինեն ավելի հիմնավոր, փորձագիտական բարձր մակարդակով նախապատրաստված։ Ընդգծվեց կառույցի փորձագիտական, վերլուծական օղակների աշխատանքների արդյունավետության հետագա բարձրացման անհրաժեշտությունը։

Օրակարգային հարցերից էր ՀՀ կառավարության  որդեգրած տնտեսական և դրամավարկային քաղաքականության միջանկյալ արդյունքների քննարկումը։ Բանախոսները հանգամանալի վերլուծեցին գործադիրի աջակցության ծրագրերը, երկրում ստեղծված տնտեսական իրավիճակը, ճգնաժամով պայմանավորված մարտահրավերները, դրանց հաղթահարման հնարավորությունները։ Անդրադարձ եղավ հատկապես գյուղատնտեսության ոլորտին առնչվող աջակցության ծրագրին, որով 0%-ով, 8 տարի ժամկետով դրամային վարկ է տրամադրվում ինտենսիվ այգիների հիմնան, հողերի մելորացիայի, համանման այլ նախաձեռնությունների համար։ Ըստ գնահատման՝ ծրագիրն արդյունավետ է աշխատում՝ օգտագործվելով ներդնողների, գյուղացիների կողմից։ Նպատակահարմար համարվեց այս մոդելի կիրառումը նաև այլ ուղղություններում՝ գումարներ ներարկելով տնտեսության մեջ։

Պաշտոնական վիճակագրությունից ելնելով, տպավորություն է ստեղծվում, որ կրիտիկական կետը հաղթահարված է, և ժամանկն է մտածել առողջացման ծրագրերի մասին։ Մյուս կողմից, նոր խնդիրներ են բացահայտվում անմիջականորեն ընկերություններում անցկացված հարցումների և ուսումնասիրությունների արդյունքներով։ Անհրաժեշտ շատ միջոցառումներ դանդաղում են, երբեմն՝ ուշանում։ Որոշվեց աշնանն անցկացնել ևս մեկ հետազոտություն, եղած պատկերը հստակեցնելու, դրանց հիման վրա առարկայական լուծումներ ու առաջարկներ ձևակերպելու և պատկան մարմիններին ներկայացնելու համար։

Գործարարները քննության առան գյուղական համայնքների, հատկապես՝ սահմանամերձ գյուղերի հետ փոխգործակցության, համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։ Արձանագրվեց՝ թե՛ գործարար համայքը քաջածանոթ չէ գյուղական համայնքների խնդրներին ու կարողություններին, թե՛ գյուղերն իրենք նախաձեռնողականություն չեն ցուցաբերում, կիրառական ծրագրեր չեն առաջարկում, ակտիվություն չեն դրսևորում ներդրումների ներգրավման առումով։ Նպատակահարմար համարվեց ստեղծել գործարար և գյուղական համայնքների երկխոսության հարթակներ՝ փոխգործակցության կոնկրետ ծրագրերի նախագծման ու իրականացման նպատակով։

Անդրադարձ եղավ ՀՀ Անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակին նվիրված միջոցառումներին ՀԱԳՄ  մասնակցությանը։ Նշվեց, որ մի շարք ծրագրեր արդեն ընթացքի մեջ են, մասնավորապես, պատմական ու փաստագրական գրքերի ու ֆիլմի թողարկում, որոնց իրենց աջակցությունն են ունեցել նաև գործարաները։ Առաջիկայում կան իրականացվելիք այլ նախագծեր:

Նախագահության նիստում քննարկվեցին այլ հարցեր ևս։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center