Գործարարներն են պետության և տնտեսության հիմքը. պետք է հասկանալ՝ ինչով կարող ենք օգտակար լինել

23 օգոստոսի 2020 | | Լուրեր, 2020
Թեգեր՝

Հայաստանի խոշոր արդյունաբերողները և գործարարներն օրեր առաջ հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ապա Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Հանդիպման նախաձեռնողը եղել է գործարար համայնքը: Թեմայի շուրջ 1in.am-ը զրուցել է «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության արտաքին հարցերով, գիտական ներգրավման ու նորարարությունների գծով կառավարիչ Վահե Դանիելյանի հետ:

Անդրադառնալով գործարար համայնքին ամենաշատը մտահոգող խնդիրներին՝ Դանիելյանն ասաց, որ քննարկվել են գործարարության ֆունդամենտալ հարցեր, որոնք  եղել են բազմազան, գլոբալ, համայնքի ամեն մի անդամ բարձրաձայնել է իր ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ:

«Բոլոր հարցերը, այնուամենայնիվ, միտված էին մի գաղափարի. եթե խոսում ենք այն մասին, որ գործարար համայնքը շահույթին ուղղված արժեշղթա ձևավորող բիզնեսներ են, ապա ինքնին պետականամետ կառույցներ են, քանի որ դա է պետության և տնտեսության հիմքը: Հետևաբար հարց է ծագում՝ ինչով կարող ենք օգտակար լինել, ինչ հարթակ պետք է ձևավորել, որպեսզի ստեղծվի երկխոսություն՝ պետության և գործարար համայնքի միջև»:
 
Վահե Դանիելյանի խոսքով՝  նման հարթակի ստեղծումը հնարավորություն կտա քննարկել ռազմավարական հարցեր, վեր հանել երկխոսությանն առնչվող  խնդիրներ, իսկ ամենակարևորն էլ թեպետ այն է, որ նման պլատֆորմը ապագայում կարող է դառնալ հենարան պետության համար: Մեր զրուցակիցը կարծում է, որ վերոնշյալ հանդիպումով դրվեցին նման պլատֆորմի ձևավորման հիմքերը:

«Հիացած էինք հանդիպումով, մեզ համար բացահայտեցինք մի նոր Ազգային ժողով, նոր Ազգային ժողովի նախագահ և հանձնաժողովի նախագահներ, որոնք հետաքրքրված են այս ամենով… Կարծես թե պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ այս ձևաչափով հանդիպումները պետք է շարունակվեն»:

Դանիելյանը շեշտեց, որ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ այսօր ձևավորվում է նոր տնտեսություն, ինստիտուցիոնալ նոր համակարգ, ուստի շատ նորմալ է, որ գործադիր իշխանությունները ինչ-ինչ մտավախություններ ունեն: Նրա խոսքով՝ կառավարությանն ուղղված հինական մեսիջը եղել է այն, որ էկոնոմիկայի հենքում ընկած է խոշոր գործարարությունը, այդ պատճառով էլ վերջինիս հետաքրքրող հարցերի, խնդիրների լուծման միջոցով ձևավորվում է ապագա զարգացման հենքը:

«Այսօր խոշոր բիզնեսը պետության մի մասն է, բիզնեսի վարքագիծը պետք է ուղղված լինի հասարակության, պետության զարգացմանը: Զարգացնելով բզինեսը՝ զարգացնում ենք պետությունը, հասարակությունը»,-ընդգծեց մեր զորւցակիցը՝ հավելելով, որ պետք է ձևավորել այնպիսի մի մոդել, որը փոխադարձ շահավետ կլինի պետության, հասարակության ու բիզնեսի համար:

Վահե Դանիելյանը կարծում է, որ տնտեսական հարցերով միջազգային գործընկերների հետ հարաբերվելիս բոլոր որոշումների  հենքում պետք է լինի Հայաստանի ազգային շահը և գործարարության հետաքրքրությունը:

«Պետք է զարգացնել բիզնեսի այն ձևերը, որոնք զարգացնում են նաև հասարակությանը: Այսինքն, չզբաղվել միայն առևտրով, նաև զբաղվել գիտահետազոտական աշխատանքներով, զարգացնել հասարակությունը, մարդկային կապիտալի որակը»:

Հանդիպմանը քննակվել է նաև տնտեսությանը վերաբերող օրենսդրական փոփոխությունների հարցը: Այս համատեքստում Վահե Դանիելյանը շեշտեց, որ գործարար համայնքը պատրաստակամություն է հայտնել դառնալ ինչ-որ չափով «փորձադաշտ» նոր մոտեցումների, մոդելների համար:   Այն դիտարկմանը, որ 2018թ. հեղափոխությունից հետո տնտեսության զարգացման համար կարևոր նախադրյալներից էր ազատ և մրցակցային տնտեսական հարաբերությունները և հարցին՝  կարելի՞ է ասել, որ ի սպառ վերացել են արհեստական խոչընդոտները, հովանավորչությունը, մեր զրուցակիցը պատասխանեց՝ բիզնեսը նոր շունչ է ապրում, նոր հնարավորություններ ստանում:

«Եթե խոսենք մեր բիզնեսի մասին, մենք վերազգային ընկերություն ենք, ուստի մեր ընթացակարգերը, մեխանիզները մեզ ապահովել են զերծ մնալ այդ ամեն ինչից․ լրիվ թափանցիկ բիզնես, լրիվ թափանցիկ երկխոսություն ցանկացած պետության հետ»:

Խոսելով կորոնավիրուսի համավարակի հետևանքով տնտեսության կրած վնասների մասին՝ Դանիելյանն ասաց, որ ազդեցությունը շատ մեծ է:

«Չունենք տուրիզմ, ռեստորանային սպասարկումների բիզնեսը կանգնած է, շղթան հասնում է մինչև գյուղատնտեսություն: Այս խնդիրը փոխում է աշխարհի սպառման վարքագիծը, ուստի շատ կարևոր է հասկանալ՝ ինչպես կարող է մեր հասարակությունը, առաջին հերթին բիզնեսը ադապտացվել նոր պայմաններին:  Այստեղ չափազանց կարևոր է մարդկային կապիտալի որակը, կրթությունը, պրոֆեսիոնալ կադրերի պատրաստումը և իհարկե նոր տեխնոլոգիաների ներդրումը»,-եզրափակեց Վահե Դանիելյանը՝ հավելելով, որ այսօր Հայաստանում բիզնեսի զարգագացման համար որևէ  խոչընդոտ չկա:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center