Առկա է շինարարության ոլորտում պետության կողմից հայտարարված մրցույթներում կիրառվող կարգի կատարելագործման անհրաժեշտություն

08 օգոստոսի 2020 | | Լուրեր, 2020
Թեգեր՝

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախաձեռնությամբ մայրաքաղաքի «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում օգոստոսի 7-ին կայացավ շինարարական ոլորտում առկա մի շարք խնդիրներին առնչվող աշխատանքային քննարկում։ Հանդիպմանը մասնակցում էին շինարարական, ապահովագրական ու բանկային բնագավառների ներկայացուցիչներ, որոնք իրենց ելույթներում, մասնավորապես, շեշտադրեցին շինարարության ոլորտում պետության կողմից հայտարարված մրցույթներում կիրառվող կարգի կատարելագործման անհրաժեշտությունը։ Նրանց համոզմամբ՝ ներկայումս գործող կարգով պահանջվող բանկային երաշխիքների սահմանված չափերը, որոնք խստացվել են ռիսկայնությունը նվազեցնելու նպատակով, մրցույթներին մասնակցության բարդություններ են առաջացնում հատակապես փոքր և միջին ընկերությունների համար, նպաստում գործընթացի մոնոպոլիզացմանը, սպառնում արտաքին կապիտալի կողմից տեղական շինկազմակերպությունների դուրսմղմանը։ Մասնագետների կարծիքով՝ ներկայումս հայտարարված մի շարք մրցույթներ չեն կայանում հենց ամբողջական բանկային երաշխիքների ներկայացման խնդիրներով պայմանավորված։

Քննարկվեցին լուծման տարբերակներ։ Մասնավորապես կարծիք հայտնվեց, որ, թերևս, իջեցվի բանկային երաշխիքի սահմանված չափը, կամ երաշխիքային խնդիրը լուծել ապահովագրական գործակալությունների միջոցով և աշխատել ոչ միայն բանկային համակարգի հետ, այլ, կամ-կամ սկզբունքով՝ ներառելով նաև ապահովագրական երաշխիքային տարբերակը։

ՀԱԳՄ նախագահության անդամ, «Էլիտ գրուպ» ընկերության նախագահ Արմեն Մկոյանն ընդգծեց բոլոր ոլորտների համար միասնական առաջարկ մշակելու կարևորությունը։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ անհրաժեշտ է հնչած կարծիքները խմբավորել ու, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության նիստում քննարկելուց հետո, առաջարկների փաթեթ ներկայացնել ՀՀ կառավարություն։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center