Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչների հետ

07 օգոստոսի 2020 | | Լուրեր, 2020
Թեգեր՝

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն օգոստոսի 7-ին հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչների հետ:

Ողջունելով հյուրերին` խորհրդարանի ղեկավարը նշել է, որ անհրաժեշտություն կա նման հանդիպումները դարձնելու պարբերական՝ հաշվի առնելով թե՛ տնտեսությանը վերաբերող օրենսդրական փոփոխությունները, թե՛ համավարակի հետեւանքները հաղթահարելու համատեղ գործողությունները քննարկելու համար: Արարատ Միրզոյանը նշել է, որ ակնկալում է գործարարների հետ ունենալ անկեղծ եւ բաց խոսակցութուն գրանցված նվաճումների, ինչպես նաեւ առկա բացթողումների վերաբերյալ: ԱԺ նախագահն ընդգծել է, որ հեղափոխությունից հետո տնտեսության զարգացման համար ամենակարեւոր արդյունքը, որը պետք է արձանագրել, ազատ շուկայական հարաբերությունների հաստատումն է:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման առաջարկն ընդունելու համար՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն իր հերթին փաստել է, որ վերջին երկու տարիների ընթացքում ստեղծվել է ազատ մրցակցային դաշտ եւ երկրում առկա է օրինականության բարձր աստիճան, ինչը թույլ տվեց նաեւ նվազեցնել համավարակի ընթացքում ստեղծված վնասները: Միության նախագահը նաեւ նշել է, որ համավարակը թույլ տվեց բացահայտել բիզնեսի եւ հանրային կառավարման ոլորտներում առկա թերությունները:

Կողմերի միջեւ ծավալվել է արդյունավետ շահագրգիռ քննարկում, պայմանավորվածություն է ձեռք բերվել Ազգային ժողովի օրինաստեղծ աշխատանքներում ներգրավել նաեւ գործարար համայնքի փորձագիտական ներուժը:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center