«Կարևոր է, որ տնտեսության մեջ նկատվող խնդիրների պուլսը կառավարությունը զգա և կարողանա արձագանքել»․ Արսեն Ղազարյան

23 հուլիսի 2020 | | Լուրեր, 2020
Թեգեր՝

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հարցազրույց է տվել Lragir.am-ին։

- Պարոն Ղազարյան, գործարարների հետ միասին երեկ հանդիպել եք վարչապետին, ի՞նչ քննարկում է ծավալվել, ի՞նչ տրամադրություններ ու սպասումներ ունեն գործարարները։
 
- Այս հանդիպումը կազմակերպվել էր շուրջ 4 շաբաթ, մենք մեր միությունում չորս շաբաթ առաջ 500 հոգուց հավաքագրեցինք հարցեր, խմբագրված 19 հարց  ու առաջակ ուղարկեցինք էկոնոմիկայի նախարարություն։ Այդ 19-ից մի մասին այս ընթացում նախարարությունը գրավոր արձագանքեց, տեղեկանք պատրաստվեց վարչապետի հետ հանդիպման համար, և երեկ արդեն երկուստեք պատրաստված մասնակցեցինք քննարկմանը։ Ունեցանք 7 ելույթներ՝ նախատեսված 9-ի փոխարեն, 2-ը չհասցրեցինք, որովհետև բավական երկար տևեց մեր քննարկումը՝ մեկ ժամի փոխարեն 2 ժամ 25 րոպե։

Ելույթ ունեցողներն առաջարկներ հնչեցրեցին համավարակի շրջանում կառավարման մենեջմենթի խնդիրների վերաբերյալ, կառուցապատման ոլորտի ակտիվացման, շինարարական թույլտվությունների, հիպոթեքային վարկավորման վերաբերյալ, որպեսզի շինարարության ոլորտն արագ հնարավոր լինի վերականգնել։ Հարցեր բարձրացվեցին մի նուրբ ոլորտի մասին, ինչպիսին է խաղողագործությունն ու գինեգործությունը, նաև քննարկվեց գյուղատնտեսական տնտեսությունների խոշորացումը, հողօգտագործողների միավորումը և կոոպերատիվների ստեղծումը, առանց որի գյուղատնտեսական մթերքի արտադրության ծավալները չեն աճում։

Նույնիսկ խոսվեց գույքահարկի մասին օրենքի խմբագրման մասին։ Մեր անդամներից մեկն առաջարկեց, որ անպայման օրենքի կիրառմանը զուգահեռ նաև եկամուտների համատարած հայտարարագրման դեպքում կիրառվի ծախսերի նվազեցումը, որը կբերի գույքահարկի այդ բեռի սոցիալական ծանրաբեռնվածության նվազեցմանը։

Խոսեցինք նաև այն մասին, որ չորս ամսվա ընթացքում կառավարությունը պարբերաբար արձագանքեց մեր առաջարկներին՝ համավարակի դեպքում աշխատատեղերի պահպանման, վարակի հնարավոր տարածումը մեղմելու և տնտեսության մեջ զբաղվածության ապահովման վերաբերյալ։ Եվ արժևորեցինք կառավարության մի քանի ծրագրերը, որոնք բերեցին նրան, որ մենք մի քանի վիճակ ունեցանք։ Առաջինը՝ համավարակի առաջին երկու ամիսներին շատ էինք տագնապում, բայց ապրանքային սով Հայաստանում չեղավ։ Մայիսի վերջ-հունիսից մտածում էինք, որ աստիճանաբար արտադրական ծավալները տարբեր ոլորտներում վերականգնվում են, բացառությամբ տուրիզմի, որը դեռ կոլապսի մեջ է։ Եվ կարող ենք արձանագրել, որ այսօր բիզնեսը կարողանում է տնտեսության հետագա զարգացման հիմքերն ապահովել։ Իսկ դա արդեն երկուստեք թեժ աշխատանք է։

Վարչապետը նաև մեզ հետ մանրամասն քննարկեց հայեցակարգային հարցեր՝ տնտեսական քաղաքականության, երկրի զարգացման ռազմավարական խնդիրների վերաբերյալ։ Մենք էլ ասացինք վարչապետին, որ դրանից ելնելով ՝ մեր «Ինչ անել 3» գիտաժողովը հենց նվիրաբերելու ենք համավարակի ժամանակ տնտեսության վերականգնման հնարավորություններին, որովհետև շատ կարևորում ենք դա։ Այդ գիտաժողովը 1-1․5 ամիս անց վարչապետի մասնակցությամբ պետք է կայանա։

Եթե ընդհանուր գնահատենք, շատ կառուցողական ու պարտավորեցնող աշխատանքային մթնոլորտ էր։ Վարչապետը հանձնարարեց փոխվարչապետին ու երեք նախարարներին, որպեսզի գործարար համայնքի հետ պարբերաբար այդ քննարկումներն անեն։ Իսկ մենք մինչ այդ հանդիպումը քննարկումներ էինք ունեցել փոխվարչապետի, էկոնոմիկայի նախարարի հետ։ Ամենակարևորն այն է, որ տնտեսության մեջ նկատվող խնդիրների պուլսը կառավարությունը զգա, որ կարողանա արձագանքել։ Այս իմաստով մենք մթնոլորտը որակում ենք շատ կառուցողական և մի քիչ էլ պարտավորեցնող, որ մենք էլ՝ որպես միություն, կարողանանք ժամանակին արձագանքել մեր անդամների խնդիրներին։

- Այսինքն՝ ճգնաժամի պայմաններում գործարարների լավատեսությունը պահպանվո՞ւմ է։

- Մենք այս 4-5 ամիսների ընթացքում երկու անգամ հայտարարությամբ ենք հանդես եկել։ Մենք լավատես ենք, որովհետև առաջին հերթին կարողանում ենք պահպանել մեր աշխատատեղերը, մեր աշխատողների աշխատավարձը վճարել։ Չնայած շատ ոլորտներում որոշակի սահմանափակումներ են եղել, բայց լավատես ենք, քանի որ վստահ ենք, որ եթե մենք ճիշտ ենք կազմակերպում և կարողանում ենք համադրել մեր պարտականությունները կառավարության իրավունքների հետ, մեզ մոտ ստացվում է։ Եվ եթե նայում ենք Վիճակագրական կոմիտեի այսօրվա ցուցանիշները, իսկ դրանց պետք է հավատալ միանշանակ, մեր տնտեսությունը կամաց-կամաց վերականգնման փուլ է մտնում։

- Այսինքն՝ դուք կանխատեսում եք, որ մինչև տարեվերջ վերականգնո՞ւմ է լինելու, որովհետև կան տարբեր կանխատեսումներ, որ մեծ անկում է սպասվում այս տարի տնտեսությունում։

- Ես այս ամիսների ընթացքում երկու հարցազրույց եմ տվել, որտեղ ասել եմ՝ ուղղակի խնդրում եմ, եկեք համեմատենք 2008-2009 ֆինանսատնտեսական ճգնաժամը, որի հետևանքով Հայաստանի ՀՆԱ-ն 14 տոկոսով անկում ապրեց։ Մենք կարողացանք դա վերականգնել։ Էական չէ, թե ինչքան կնվազի ՀՆԱ-ն, պարզ է, որ 2019 թվականի համեմատ 2020-ին մենք նույն թվերը չենք ունենա՝ ոչ ՀՆԱ-ի աճի, ոչ էլ հարկային եկամուտների հավաքագրման հարցում։ Ունենալու ենք որոշակի անկումներ, բայց կարևոր է, որ մենք հիմք դնենք, կարողանանք 2020 թվականին վերականգնել։ Իսկ այն, որ սա համաշխարհային աղետ է, այս չոռը կպել է, և բոլոր երկրների տնտեսությունները դա տեսնում են, փաստ է։ Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը պարբերաբար կանխատեսումները փոխում են նույնիսկ Հայաստանի վերաբերյալ։ Բայց էականն այն է, որ մեր հիմնարար ճյուղերում արտադրական, արտահանման պետնցիալը պահպանվի։ Էականն այն է, որ հարևան շուկաները կոլապսի մեջ չլինեն, որ կարողանանք մեր ծրագրերն ուժեղացնել, վերազինել, ներդրումներ բերել 2021 թվականին և վերականգնվել։ Մենք նախկինում էլ վերականգնվեցինք, 2010-2011 թվականներին արդեն ունեցանք տնտեսական աճի որոշակի ցուցանիշ։

- Կառավարությունն իր գործունեությամբ այդ վերականգնման նախադրյալները ստեղծո՞ւմ է։

- Քանի որ այսօր աշխարհի բոլոր երկրները փորձի ու սխալի ճանապարհով են գնում, սա պատմության մեջ անկրկնելի համավարակ է, վնասները գնալով տարբեր տեղերից երևում են, մեր կառավարությունն օպերատիվ լուծումներ փորձում է տալ։ Եվ աջակցության 21 ծրագիր կա։ Եթե այս տեմպը շարունակեն պահպանել, իսկ ես վստահ եմ՝ պահպանում են, ինձ թվում է համարժեք արձագանքները կլինեն։

Բոլորս հասկանում ենք, որ միայն իրար օգնելով կկարողանանք դուրս գալ այս հոգեբանական, տնտեսական ու առողջապահական համաճարակից։ Բոլորը փնթփնթում են դիմակ դնելուց, բայց նույն եվրոպական խոշոր երկրները վերադարձան մեր բանաձևին։ Այսօր մեր առողջապահական համակարգը դիմանում է, կոլապսի մեջ չենք։ Մեզանից ընդամենը երեք պարզունակ վարքագիծ է պահանջվում՝ նաև մեր կոլեկտիվներում պահպանելու, որ կարողանանք հնարավորինս արագ դուրս գալ այս իրավիճակից։ Թե այդ արագը երբ կլինի, ժամանակը ցույց կտա։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Առկա է շինարարության ոլորտում պետության կողմից հայտարարված մրցույթներում կիրառվող կարգի կատարելագործման անհրաժեշտություն• Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչների հետ• ՀԱԳՄ նախագահի կոչից հետո «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին մինչ օրս փոխանցվել է ավելի քան 65 միլիոն դրամ• Հայաստանում ներքին տուրիզմի ընդլայնման մեծ հնարավորություններ կան• Lուրջ խոսակցություն` պետության ընդհանուր զարգացման, դրա արգելակման պատճառների մասին• ՀՀ վարչապետը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրկության հետ• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի կոչը հայ գործարարներին• Ամուլսարի շահագործումը հանքարդյունաբերության ոլորտում շատ բան կփոխեր. Ահարոն Չիլինգարյան• ՏՏ ոլորտը զարգացման մեծ ներուժ ունի, որը պետք է ճիշտ օգտագործել՝ հաջողության հասնելու համար. նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center