Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի կոչը հայ գործարարներին

21 հուլիսի 2020 | | Լուրեր, 2020
Թեգեր՝

Օրեր անց՝ օգոստոսի 23-ին, կլրանա Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 30-րդ տարեդարձը․ պատմական մի իրողություն, որին հայ ժողովուրդը միահամուռ, անսահման ոգևորությամբ ու հավատով լի իր վավերացումը տվեց համապետական հանրաքվեի միջոցով՝ որդեգրելով անկախ ու ազատ ապրելու նախնիներից ժառանգած դարավոր երազանքի ուղին։

Այդպիսի հզոր ոգևորություն մենք, թերևս, ապրել ու ապրում ենք ամեն անգամ, երբ ականատես ենք լինում հայ զինվորի, հիրավի, նվիրական հայրենասիրությանը, հայկական բանակի հաղթական քաջագործություններին։ Ավարայրից մինչև Սարդարապատ, հայրենի բնօրրանից՝ մինչև Բեռլին, Արցախյան ազատամարտ․ հաղթական այս ուղին հայ ռազմիկն անցել է իր ազգի ու հայրենիքի առջև ունեցած պարտքի բարձր գիտակցումով՝ մշտապես զգալով թիկունքի անմնացորդ աջակցությունը։ Եվ հայ զինվորի հաղթական քայլն ամեն անգամ ավելի ամուր ու հաստատուն է եղել, երբ համախմբված է եղել ողջ ազգը, նվիրումը եղել է միասնական, հայ հանրությունը թշնամու առջև կանգնել է որպես մեկ-միացյալ բռունցք։

Անմնացորդ նվիրումի ու միասնականության աննախադեպ դրսևորումների մենք ականատես եղանք նաև Քառօրյա պատերազմի, օրերս՝ Տավուշի տարածաշրջանում թշնամու նենգ ոտնձգությունների սանձման ժամանակ, երբ հայ զինվորը հերթական անգամ ապացուցեց իր բազկի ու մտքի ուժը, իսկ հայ ժողովուրդը ևս մեկ անգամ ի ցույց դրեց հայրենիքին ու հայոց բանակին իր անմնացորդ սատարումն ու միասնականությունը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, թե՛ հայկական Սփյուռքում։

Վերջինիս դրսևորումները բազմապիսի են, այդ թվում՝ այն ակտիվությունը, որ այս օրերին ցուցաբերում են մեր հայրենակիցները՝ իրենց ներդրումը բերելով «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։

Հայ գործարար խավը բոլոր ժամանակներում էլ աչքի է ընկել իր ազգանվեր գործունեությամբ, ամենայնս իր մասնակցությունն ու ներդրումն է ունեցել ազգապահպան նախաձեռնություններին ու հայոց բանակի հզորացմանը։ Ուստի, կոչս ուղղում եմ ինչպես Հայաստանի գործարարներին, այնպես էլ արտերկրում իրենց ձեռնարկներում հաջողություններ գրանցած մեր հայրենակիցներին՝ հնարավորության սահմաններում մասնակիցը լինել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի համալրմանը՝ դրանով իսկ ավելի հասցեական, նպատակաուղղված ու համակարգված բնույթ հաղորդելով մեր օժանդակությանը հայոց բանակին՝ ի պետս մեր ապագա հաղթանակների, ի սատարումն մեր հայրենիքի խաղաղ առօրյայի և պետականության ամրապնդման։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Առկա է շինարարության ոլորտում պետության կողմից հայտարարված մրցույթներում կիրառվող կարգի կատարելագործման անհրաժեշտություն• Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչների հետ• ՀԱԳՄ նախագահի կոչից հետո «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին մինչ օրս փոխանցվել է ավելի քան 65 միլիոն դրամ• «Կարևոր է, որ տնտեսության մեջ նկատվող խնդիրների պուլսը կառավարությունը զգա և կարողանա արձագանքել»․ Արսեն Ղազարյան• Հայաստանում ներքին տուրիզմի ընդլայնման մեծ հնարավորություններ կան• Lուրջ խոսակցություն` պետության ընդհանուր զարգացման, դրա արգելակման պատճառների մասին• ՀՀ վարչապետը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրկության հետ• Ամուլսարի շահագործումը հանքարդյունաբերության ոլորտում շատ բան կփոխեր. Ահարոն Չիլինգարյան• ՏՏ ոլորտը զարգացման մեծ ներուժ ունի, որը պետք է ճիշտ օգտագործել՝ հաջողության հասնելու համար. նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center