Հանրային քննարկում Գործարար համայնքը և թափոնների կայուն կառավարումը թեմայով

16 հունիսի 2020 | | Լուրեր, 2020
Թեգեր՝

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (ՀԱԱՊ) Արագ սպառման ապրանքներ կոմիտեի Թափոնների կառավարման աշխատանքային խումբը, Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ), Եվրոպական բիզնես ասոցիացիա Հայաստանը (EBA) և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը (ՀԱԳՄ) կազմակերպել են Գործարար համայնքը և թափոնների կայուն կառավարումը թեմայով վեբինար, որը տեղի է ունեցել 2020 թ.-ի հունիսի 12-ին, Zoom հարթակում։

Վեբինարը ՀԱԱՊ-ի Արագ սպառման ապրանքներ կոմիտեի Թափոնների կառավարման աշխատանքային խմբի նախաձեռնություններից մեկն էր, որի նպատակն է բարձրացնել իրազեկվածության մակարդակը և խրախուսել Հայաստանի գործարար համայնքին կատարել բնապահպանական պարտավորությունները, ներառյալ ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում (ՀԸԳՀ- CEPA) ընդգրկված պարտավորությունները:

Վեբինարի ընթացքում բիզնես պալատները, ոլորտի ներկայացուցիչները և միջազգային կազմակերպությունները քննարկեցին, թե ի՞նչ կարող է անել գործարար համայնքը Հայաստանում թափոնների կայուն կառավարման օրակարգի առաջխաղացման համար և ներկայացրին գործունեության ծրագիր:

Բացման խոսքով հանդես եկան ՀԱԱՊ գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը: Նրանք կարևորեցին պատասխանատու բիզնես միջավայր ստեղծելու համար պետության և մասնավոր հատվածի միջև թափոնների կայուն կառավարման վերաբերյալ երկխոսության շարունակումը և ԵՄ-Հայաստան ՀԸԳՀ պարտավորությունների դերը։

Այնուհետև, ելույթով հանդես եկավ ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի Շրջանաձև տնտեսության փորձագետ Հարություն Ալպետյանը, ով ներկայացրեց փաթեթավորման և բիզնեսի առաջացրած այլ թափոնների համար ՀՀ օրենսդրությունը և կառավարման համակարգերը (օրինակ՝ Արտադրողի ընդլայնված պատասխանատվություն (Extended Producer Responsibility), կամավորական սկզբունքով ստեղծված համակարգեր և այլն)։

Էլինա Մարգարյանը, ՀԱԱՊ փոխնախագահ, և Ալեքսանդր Բաբասկինը, Կոկա-Կոլա Հելլենիկ Ուկրաինա, Կարգավորման մենեջեր (Regulatory Affairs Manager) ներկայացրեցին գործարար համայնքի մոտեցումը թափոնների կայուն կառավարման համակարգերին, դրանց մասին տեղեկացվածություն ապահովելու կարևորությունը, ինչպես նաև այդ ոլորտում Ուկրաինայի փորձը։

Հանդիպումն ավարտվեց հարց և պատասխան բաժնով, և որոշվեց շարունակել պալատների, գործարար համայնքի և հանրային հատվածի միջև համագործակցությունը ։

Հիշեցնենք, որ 2019թ.-ի հոկտեմբերին ՀԱԱՊ-ի Արագ սպառման ապրանքներ կոմիտեն կազմակերպել էր կոշտ թափոնների կառավարման միջազգային փորձի փոխանակման վերաբերյալ բաց քննարկում, որի ընթացքում առաջատար փորձագետները ներկայացրեցին Հայաստանի համար լավագույն փորձը՝ պատասխանատու բիզնես միջավայր ստեղծելու գործում պետության և մասնավոր հատվածի միջև թափոնների կայուն կառավարման վերաբերյալ երկխոսության անհրաժեշտությունը:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center