Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀԱԳՄ պատվիրակությանը

12 հունիսի 2020 | | Լուրեր, 2020
Թեգեր՝

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հունիսի 11-ին ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությանը՝ նախագահ Արսեն Ղազարյանի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատյանը։

Ի թիվս բազմաթիվ հարցերի՝ քննարկվել են կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակի հաղթահարմանն ուղղված՝ Կառավարության ձեռնարկած սոցիալ-տնտեսական միջոցառումների ընթացքը, գործարարության առջև ծառացած խնդիրները, վերջիններիս կողմից իրականացվող քայլերը՝ տնտեսության անկման կանխման և տնտեսական գործընթացների բնականոն հունը վերականգնելու ուղղությամբ։ Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել նման հանդիպումները դարձնել շարունակական՝ ըստ տնտեսության առանձին ճյուղերի։

«Մեծ է այսպիսի հանդիպումերի կարևորությունը, որոնց ընթացքում գործադիրը հիմնական դերակատարներից՝ գործարարներից է անմիջականորեն տեղեկանում տնտեսության տարբեր ոլորտներում առկա խնդիրներն ու զարգացումները, իսկ վերջիններս հնարավորություն են ստանում կառավարության անդամների հետ քննարկելու նախատեսվող տնտեսական քաղաքականության քայլերը, ներկայացնել իրենց տեսակետները»,-հանդիպումից հետո ասաց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Համավարակից հետո ամեն երկիր հնարավորություն կունենա նորից ինքն իրեն ներկայացնել, ու շատ էական է, որ Հայաստանը լավ ներկայացվի. նախագահը հանդիպել է ՏՏ ոլորտի մի խումբ խոշոր ընկերությունների ղեկավարների հետ• ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակության հետ• «Հատկապես այս շրջանում ներդրումներ ներգրավելը մնում է տնտեսության վերակառուցման ելակետային քայլը»․ Արսեն Ղազարյան• «Գործ և արար». Եվ Փաշինյանը, և Ավինյանը ընդունել են, որ բնապահպանական չափանիշներով Ամուլսարի ծրագիրը լավագույնն է• Հանրային քննարկում Գործարար համայնքը և թափոնների կայուն կառավարումը թեմայով• «Պետությունը լինելով համակարգող՝ տնտեսվարման գործընթացին չպետք է մասնակցի»․ Արմեն Մարտիրոսյան• «Պետք է շարունակենք ազատական քաղաքականությունը, հատկապես՝ տնտեսական հեղափոխության այս փուլում»․ Արսեն Ղազարյան• «Ձեռնարկությունների պետական կառավարումն արդյունավետ չէ»․ Արմեն Բալդրյան• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հայտարարությունը համավարակի շրջանում գործարարության առջև ծագած խնդիրների առնչությամբ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center