Հայաստանյան ընկերությունների 17%-ի մոտ գրանցվել է սպառման 90-100% անկում

26 մայիսի 2020 | | Լուրեր, 2020
Թեգեր՝

Հայաստանյան ընկերությունների 17%-ի մոտ գրանցվել է սպառման 90-100% անկում։ Եվս 17%-ի պարագայում վաճառքի անկում չի եղել։ Այսպիսի ցուցանիշ է արձակագրվել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կողմից՝ իր անդամների շրջանում անցկացված հարցման արդյունքում։ Վաճառքի ծավալների 50-80% նվազում գրանցվել է ընկերությունների 32%-ի մոտ: Սպառման 10-30% կրճատում ունեցել են ընկերությունների 25%-ը։ Մասնակիցների 9%-ը որպես սպառման խոչընդոտ նշել է արտահանման անհնարինությունը։

Հարցումը, որի արդյունքները ներկայացվեցին մայիսի 26-ին կայացած ՀԱԳՄ նախագահության նիստում, նպատակ ուներ առավել հանգամանալի պարզելու թագավարակի պանդեմիայով պայմանավորված տնտեսվարողների մոտ ստեղծված իրավիճակը, այն քայլերը, որոնք գործարարներն անհրաժեշտ են գտնում իրականացնել ստեղծված իրավիճակում գործունեությունը վերսկսելու համար։

Հարցման բոլոր մասնակցները նշել են, որ իրենց ընկերություններում խստորեն պահպանվում են ՀՀ պարետատան կողմից սահմանված հակավիրուսային պայքարի պահանջները։ Ընկերությունների շուրջ 23%-ը ձեռնարկել է նաև լրացուցիչ միջոցառումներ՝ աշխատակիցների տեղափոխում աշխատավայր և տուն՝ վարձակալված ախտահանվող ավտոբուսներով, աշխատասենյակների հատակների, պահարանների, աշխատանքային մակերեսների օրական մի քանի անգամ ախտահանում, մուտքի դիմաց ախտահանող միջոցներով թրջոցների տեղակայում, օրվա ընթացքում աշխատակիցների առնվազն երկու անգամ ջերմաչափում, նրանց ձեռնոցներով, ախտահանիչ նյութերով, անհրաժեշտ քանակության դիմակներով ապահովում։ Աշխատանքներն ամբողջությամբ հեռավար իրականացնում է 1,3%-ը ։

Ըստ հարցվածների 37%-ի՝ վաճառքի ծավալների առկա կրճատման պայմաններում կարող են երկարատև շարունակել գործունեությունը։ Մինչև 6 ամիս հնարավորություն ունի աշխատելու ընկերությունների 11%-ը, նույնքանը՝ մինչև 4 ամիս, մինչև 2 ամիս՝ 30%-ը, և մինչև կես ամիս՝ 11%-ը:

Ի պատասխան այն հարցի, թե ստեղծված իրավիճակում ո՞ր ծախսատեսակն եք հնարավոր համարում կրճատել առաջին հերթին՝ հարցման մասնակից գործարարները նշել են հետևյալ ուղղությունները․ որևէ կրճատում չեն նախատեսում՝ 15%, աշխատավարձի ֆոնդը՝ 23%, խորհրդատվական և կոմունալ ծախսերը՝ 8-ական տոկոս, ընթացիկ ծախսերը՝ 23%, վարձավճարները՝ 8%, գործուղման ծախսերը՝ 15%։

Հաստիքների հնարավոր կրճատմանն առնչվող հարցին մասնակիցների 62%-ը տվել է բացասական պատասխան, 31%-ը գտնում է, որ հնարավոր է գնան կրճատման, իսկ 7%-հարցին դրական պատասխան է տվել։

Ինչ վերաբերում է աշխատավարձերի հնարավոր կրճատման խնդրին, ապա հարցման մասնակիցների 42%-ը նշել է, որ աշխատավարձի փոփոխություն չի նախատեսում, աշխատավարձի նվազեցում կկատարեն 26%-ը, աշխատկիցներին կուղարկեն չվճարովի արձակուրդ՝ 8%-ը, փորձում են պահպանել աշխատավարձի 100 % վճարում՝ 16%-ը, կկատարեն հաստիքների կրճատում՝ 8%-ը։

Հարցման մասնակիցներն իրենց դիրքորոշումն են արտահայտել նաև այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են այն առավել կարևոր նպատակները, որոնց այս շրջանում պետք է հետամուտ լինի կառավարությունը, դրանց հասնելու համար գործադիրի իրականացնելիք առաջնային քայլերը։ Մատնանշվել են այն նպատակներն ու գործողությունները, որոնք ստեղծված իրավիճակում պետք է նախանշեն ու իրականացնեն գործարարները։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Համավարակից հետո ամեն երկիր հնարավորություն կունենա նորից ինքն իրեն ներկայացնել, ու շատ էական է, որ Հայաստանը լավ ներկայացվի. նախագահը հանդիպել է ՏՏ ոլորտի մի խումբ խոշոր ընկերությունների ղեկավարների հետ• ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակության հետ• «Հատկապես այս շրջանում ներդրումներ ներգրավելը մնում է տնտեսության վերակառուցման ելակետային քայլը»․ Արսեն Ղազարյան• «Գործ և արար». Եվ Փաշինյանը, և Ավինյանը ընդունել են, որ բնապահպանական չափանիշներով Ամուլսարի ծրագիրը լավագույնն է• Հանրային քննարկում Գործարար համայնքը և թափոնների կայուն կառավարումը թեմայով• Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀԱԳՄ պատվիրակությանը• «Պետությունը լինելով համակարգող՝ տնտեսվարման գործընթացին չպետք է մասնակցի»․ Արմեն Մարտիրոսյան• «Պետք է շարունակենք ազատական քաղաքականությունը, հատկապես՝ տնտեսական հեղափոխության այս փուլում»․ Արսեն Ղազարյան• «Ձեռնարկությունների պետական կառավարումն արդյունավետ չէ»․ Արմեն Բալդրյան

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center