Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը Մայիսյան եռատոնի առիթով

08 մայիսի 2020 | | Լուրեր, 2020
Թեգեր՝

Սիրելի հայրենակիցնե՛ր, հպարտությամբ ու սրտի անհուն բերկրանքով եմ շնորհավորում մեր ժողովրդի Մայիսյան պայծառ եռատոնը՝ Հայրենական պատերազմի և Շուշիի հաղթանակներն ու Արցախի պաշտպանական բանակի ստեղծումը։ Երեքն էլ հաղթանակի նույն շղթայի իրար հաջորդող օղակներն են՝ կերտված մեր ժողովրդի ոգու և հերոսականության կամքով։

75 տարի առաջ Երկրորդ աշխարհամարտի հաղթանակում մեծ է մեր ժողովրդի ներդրումը։ Իր մարշալներով, գեներալներով ու հերոսներով գրեթե երկու միլիոնանոց Հայաստանը բացառիկ էր։ Երախտագիտությամբ արժևորելով նահատակներին՝ այսօր հպարտությամբ հիշենք ու ջերմությամբ գուրգուրենք նրանց, ովքեր դեռ ապրում են։ Մեր որդիական խոնարհումը նրանց․․․

Կերտելու և Հայրենի հողը պաշտպանելու ոգին այսօր էլ շարունակում է ապրել մեր մեջ՝ մղելով նոր սխրանքների։ Վկան՝ Շուշիի հերոսական հաղթանակը, որը համաշխարհային ռազմարվեստի պատմության անմոռանալի էջերից է։

Սովորաբար մարդիկ անցյալին հետադարձ հայացք են գցում ոչ միայն հաճելի հուշերի համար, այլև անցյալի հերոսական դրվագներով ոգեպնդվելու և նոր սերնդին ուսանելի դասեր մատուցելու։ Մայիսյան եռատոնի այդ խորհուրդն ունի այսօրվա Հայոց բանակը՝ մեր պետականության և անվտանգության նվիրական երաշխավորը։

Տարածաշրջանային ու համաշխարհային մարտահրավերները հիշեցնում են, որ մենք պարտադրված ենք զինվորապաշտ լինելու ոչ միայն հաղթական տոնահանդեսներին, այլև ամեն օր՝ տուն կառուցելիս, այգի հիմնելիս, բիզնես անելիս, հիվանդ բուժելիս, հասարակական կարգը պահելիս, դաս սովորելիս՝ հատկապես անցյալի պատմության դասերը․․․ Կարևոր դասերից մեկը՝ զինվորին ու բանակին արժանապատիվ պահողը, կերակրողը, հագցնողը, նորագույն զինտեխնիկա գնողը առաջին հերթին հայ գործարարն է։ Դուք երկրի մշակն եք ու նաև տերը․․․

Սիրելի գործարարներ, այս օրերին, երբ ամբողջ աշխարհը լրջորեն զբաղված է կորոնավիրուսի համավարակի խնդիրներով, մենք առավել ևս պետք է մտահոգվենք տնտեսության կայունությամբ, եղած աշխատատեղերն ու կարողությունները հնարավորինս պահպանելով, որպեսզի նվազագույն կորուստներով հաղթահարենք ժամանակի մարտահրավերները։ Դա մեր պետության ու նաև բոլորիս արժանապատվության խնդիրն է։

Նշելով պատերազմական հաղթանակները՝ հիշենք, որ կռիվն այսօր տնտեսական դաշտում է, որի զինվորը հայ գործարարն է, ով արարման, կերտելու և աշխարհով մեկ բարի անուն ու հիշողություններ է թողել։ Իսկ մենք շարունակողն ենք․․․

Սիրելի հայրենակիցներ, կրկին շնորհավորելով Հաղթանակի եռատոնը՝ բոլորիդ մաղթում եմ նոր ուժ ու եռանդ, միասնություն ու համերաշխություն՝ հաղթահարելու բոլոր մարտահրավերները․․․

Շնորհավոր Հաղթանակի եռատոնը, զորավիգ լինենք միմյանց, Աստված պահապան մեր ժողովրդին և պետությանը․․․

ԱՐՍԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center