Պարզվում են համավարակի պայմաններում տնտեսվարողների գործունեությունը վերսկսելու հնարավորությունները

29 ապրիլի 2020 | | Լուրեր, 2020
Թեգեր՝

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ուսումնասիրություն է նախաձեռնել ամենատարբեր ոլորտները ներկայացնող իր անդամների շրջանում՝ տնտեսվարողների մոտ թագավարակի պանդեմիայով պայմանավորված իրավիճակը և գործունեությունը վերսկսելու հնարավորությունները պարզելու համար։

Բաժանված հարցաշարում ներառված են բազմաթիվ արդիական հարցեր, որոնք մասնավորապես վերաբերվում են գործունեության վայրում իրականացվող անվտանգության և հակավիրուսային գործընթացներին, ընկերությունների կրած տնտեսական դժվարություններին, ստեղծված իրավիճակում տնտեսվարման նորամուծություններին, աշխատատեղերի պահպանման հնարավորություններին։ Հարցման մասնակիցներն իրենց տեսակետները կհայտնեն նաև այն կարևոր նպատակների առնչությամբ, որոնց ներկայումս պետք է հետամուտ լինի գործադիր իշխանությունը, այդ ուղղությամբ ակնկալվող քայլերը, գործարարների առաջնահերթ անելիքները և այլն։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ՀԱԳՄ նախագահության անդամներին ուսումնասիրության նպատակները ներկայացնելիս նշեց, որ հարցման արդյունքների ամփոփումից հետո հնարավոր կլինի առավել հանգամանալի պատկեր և մանրամասն տեղեկություններ ստանալ՝ հետագա վերլուծությունների, առաջարկների և քայլերի առումով։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center