Կարևորվում է գործարար համայք-գործադիր իշխանություն երկխոսության առավել աշխուժացումը

22 ապրիլի 2020 | | Լուրեր, 2020
Թեգեր՝

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ապրիլի 21-ին հրավիրեց այս ամսվա արդեն երրորդ նախագահության ընդլայնված հեռավար նիստը՝ քննարկելու համար թագավարակով պայմանավորված տնտեսությունում ստեղծված իրավիճակը, խնդիրների հաղթահարմանն ուղղված գործադիրի իրականացրած ծրագրերի ընթացքը, տարբեր ոլորտներում կուտակված խոչընդոտերը, դրանց լուծմանն ուղղված միջոցառումները։

ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը, ներկայացնելով նախորդ նիստերից հետո ձեռնարկված քայլերը՝ նշեց, որ տնտեսության հատվածին ուղղված Կառավարության ծրագրերում տեղ են գտել նաև միության կողմից արված մի շարք առաջարկներ, մասնավորապես՝ շինարարության և այլ ոլորտներում աշխատանքները վերսկսելու որոշումը, ընթացքի մեջ են այլ առաջարկների քննարկումը։

Անդրադառնալով բեռնափոխադրումների դժվարություններին՝ Արսեն Ղազարյանը ներկայացրեց փոխադրումների ժամկետների երկարելու պատճառները։ Միաժամանակ նշվեց, որ չորրորդ օրն է, ինչ Լարսի անցակերը զգալիորեն թեթևացել է, գրեթե նախկին ռեժիմով են մեր մեքենաները դեպի Ռուսաստան ուղևորվում և գալիս։ Այն տագնապները, որոնք առկա էին մարտի վերջին ու ապրիլի առաջին կեսին, կարելի է համարել հաղթահարված։

Արտակարգ իրավիճակի ռեժիմով են իրականացվում Իրանից կատարվող փոխադրումները․ բեռները գալիս են մինչև ազգային տերմինալ, իսկ նրանք, որոնք հնարավոր չէ վերաբարձել, ուղեկցությամբ հասնում են մինչև Երևան։

Վրաստանում մտցված կարանտինային ռեժիմը, ընդհանուր առմամբ, մեծ խնդիրներ չի առաջացնում․ բեռնափոխադրող մեքենաներն ուղեկցվում են, և, եթե մինչև ապրիլի 10-ը որոշակի խնդիրներ ծագում էին, ապա ներկա դրությամբ Սադախլոյից մեքենաները Վլադիկավկազ գնում և վերադառնում են 4-6 օրում։ Որոշակի խոչընդոտներ կան կոնյակի արտահանման առնչությամբ․ Ռուսաստանը ընտրողաբար նմուշներ է վերցնում փորձաքննության համար, և մեքենաները մի քանի օր ապասում են, մինչև կստացվեն արդյունքները։

Մասնակիցներն արձանագրեցին, որ ներկայումս գործադիրի աջակցությունը գերակշիռ մասով ունի սոցիալական, և ոչ թե տնտեսական ուղղվածություն։ Մինչդեռ գործատուների առջև այսօր ծառացած գլխավոր հիմախնդիրներից է աշխատատեղերի պահպանումը։ Կառավարության օժանդակությունների ուղղությունը պետք է լինի դեպի գործարարությունը՝ ուղղակի, հարկերի հետաձգման և այլ եղանակներով։ Ստանալով լրացուցիչ ռեսուրսներ՝ գործատուները կկարողանան պահպանել աշխատատեղերը, ինչը պետությանը հետագայում կազատի լրացուցիչ սոցիալական բեռից։

Գործարարները խնդիրներ ունեն սպասումների և կանխատեսումների ձևավորման առումով, ինչն իր բացասական ազդեցությունն է ունենում ընդհանուր տնտեսության վրա։ Անհրաժեշտ է, որ գործարարներն ու պետական կառույցները համատեղ ուժերով սպասուներ ձևավորեն, կանխատեսելիություն ապահովվի։ Ներկա պահին համատարած անորոշություն է, ինչը տնտեսվարողին ծանր կացության մեջ կարող է գցել։

Այս անորոշությունն անդրադառնում է նաև շինարարական մրցույթների կազմակերպման վրա․ կառուցապատողները դժվարանում են գնային առաջարկներ անել։

Իբրև օրախնդիր՝ շեշտվեց բանկային համակարգի զգուշավորությունը վարկեր տրամադրելու գործում։ Վերջինս իր հերթին պայմանավորված է վարկառուների՝ հետագայում վճարունակության անորոշությամբ։

Բավականին լուրջ խնդիրներ են ծագել թեթև արդյունաբերության ոլորտում։ Ընկերություններից շատերը կորցրել են դրսի իրենց պայմանագրերն ու պատվերները, մեծ վնասներ են եղել նաև ռուբլու փոխարժեքի տատանման հետևանքով։ Բարդություններ են ծագել աշխատակիցներին վճարելու, պահելու հարցում, ինչն, ինքնին, լուրջ կապիտալ է։

Ըստ ելույթ ունեցողների՝ օգտակար կլիներ, եթե թեթևացվեր պետական բյուրոկրատիան։ Պակաս կարևոր չէ պետության աջակցությունը ոչ միայն ֆինանսական միջոցներով, այլ նաև պետական գործառույթի առավելագույն թեթևացմամբ, ընթացակարգերի պարզեցմամբ։

Ընդգծվեց, որ հարկավոր է հետամուտ լինել, որպեսզի պատական մարմիններն ուշադրություն դարձնեն, ժամանակին պատասխանեն տնտեսվարողների բարձրացրած խնդիրներին։ Կարևորվեց գործարար համայք-գործադիր իշխանություն երկխոսության առավել աշխուժացումը։

Նիստում անդրադարձ եղավ նաև համավարակի պայմաններում ընկերություններում աշխատանքների անվտանգ կազմակերպման միջոցներին ու եղանակներին։

«Մեր միության առանձնահատկությունն այն է, որ համախմբում է ամենատարբեր ճյուղերի ներկայացուցիչների, հաճախ նաև՝ մրցակից ոլորտների։ Համանման քննարկումների միջոցով փորձ է արվում հնարավոր իրատեսական ու ճիշտ լուծումներ գտնել տնտեսական առկա հիմնախնդրների համար։ Ինչ խոսք, առկա է կառավարության քայլերի ազդեցության արդյունավետության բարձրացման խնդիր։ Թե բանկային, թե տնտեսության ոլորտներն ունեն գործադիրի անմիջական ուղղորդման և աջակցության կարիքը։ Պետութունը պետք է խիստ պահանջներ դնի և կարգավորումներ տա՝ ավելացնելով դեպի տնտեսություն ուղղվող ռեսուրսները։ Մինչ օրս իրականացված ծրագրերը որոշակի արդյունքներ տալիս են, սակայն ճգնաժամի հետևանքները կասեցնելու, համակարգային լուծներ տալու համար դրանք բավարար չեն»,-ամփոփիչ խոսքում նշեց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center