«Նորք»-ի բուժանձնակազմն իր հանգիստն անցկացնում է «Holiday Inn Express Yerevan» հյուրանոցում

Կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարը շատ նոր իրողությունների առջև է կանգնեցրել մեր հանրությանը։ Ցուցաբերելով քաղաքացիական բարձր գիտակցություն և սոցիալական համերաշխություն՝ հանրության գերակշիռ մասը փորձում է իր ներդրումն ունենալ մերօրյա այս արհավիրքի հաղթահարման գործում։ Այստեղ առաջամարտիկների թվում են Հայաստանի գործարարները՝ յուրաքանչյուրը փորձելով իր լուման ներդնել համընդհանուր արտակարգ իրավիճակի հաղթահարման մեջ։
Նշվածի հերթական վառ օրինակներից է «Holiday Inn Express Yerevan» հյուրանոցի սեփականատեր Մերի Գրիգորյանի նախաձեռնությունը։ Հյուրանոցն իր 100 սենյակները տրամադրել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բուժանձնակազմին՝ իրենց մեկուսացումն այստեղ անցկացնելու համար։ Վերջիններս ապահովվում են նաև սնունդով։ Բուժանձնակազմի մեջ վարակակիրներ չկան․ մեկուսացման և հյուրանոցում հանգիստն անցկացնելու անհրաժեշտությունն առաջացել է բուժաշխատողների ընտանիքի անդամների և շրջապատի առողջության պաշտպանության համար։
Հիվանդանոցն այժմ վերապրոֆիլավորված է որպես միայն կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բուժհաստատություն։ «Հյուրանոցը անձնակազմին տրամադրել է 100 սենյակ։ Կարևորում և գնահատում ենք հյուրանոցի տնօրինության մեծահոգի քայլը»,- նշված է «Նորք» ինֆեկցիոնի տարածած հաղորդագրության մեջ։
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել