Արդյունք կտան միայն ոչ ստանդարտ լուծումները

24 մարտի 2020 | | Լուրեր, 2020

Aravot.am-ի հարցազրույցը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովի հետ

– Պարոն Պոլոսկով, հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում Ձեր ընկերությունում, որն ունի 5000-ից ավել աշխատակիցներ, նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ և ընդհանրապես ինչպե՞ս եք աշխատում արտակարգ դրության պայմաններում։

– Նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցումն ու տարածումը մեր աշխատակիցների շրջանում կանխելու և հնարավորինս նվազեցնելու համար ձեռնարկությունում իրականացվում են մեծածավալ հակահամաճարակային միջոցառումներ, ապահովում է լիազոր պետական մարմնի և պարետատան բոլոր ցուցումների անշեղ կատարումը: Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ ԶՊՄԿ-ի ֆեյսբուքյան էջից: Կարդացեք նաև Փաշինյանը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին. «Ունենք մի քանի վարկածներ» «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» 1,8 միլիարդ տոննա պաշար ունի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» գլխավոր տնօրենը պնդում է՝ կապ չունեն Ամուլսարի դեմ իրականացվող արշավի հետ Հավաստիացնում եմ, որ իրադարձությունների հետագա զարգացմամբ պայմանավորված` մեր հնարավորությունների սահմաններում ձեռնարկելու ենք բոլոր անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումները:

Համոզված եմ, որ մեր կոլեկտիվին հատուկ կազմակերպվածության և համախմբվածության շնորհիվ միասին կհաղթահարենք նաև այս փորձությունը: Մեր ընկերությունն իր կողմից վարվող կորպորատիվ պատասխանատվության քաղաքականության շրջանակներում մշտապես ուշադրության կենտրոնում է պահել նաև առողջապահության ոլորտը՝ մասնավորապես շարունակական աջակցություն ցուցաբերելով Քաջարանի և Կապանի բժշկական կենտրոններին:

Համագործակցելով և խորհրդակցելով ԲԿ-ների ղեկավարության և պետական լիազոր մարմինների հետ՝ մեր ձեռնարկությունն արդեն իսկ ձեռք է բերել այս իրավիճակում անհրաժեշտ բժշկական պարագաներ և սարքավորումներ, այդ թվում՝ թոքերի արհեստական վենտիլիացիայի ժամանակակից սարքեր, որոնք անհատույց կտրամադրվեն հիշատակված ԲԿ-ներին: Չնայած տնտեսական դժվարություններին` մենք եղել ենք և կլինենք մեր աշխատակիցների և ազդակիր համայնքների բնակչության կողքին, կանենք հնարավոր ամեն բան նրանց սատարելու համար:

- Ասացեք խնդրեմ, ըստ Ձեզ ի՞նչ դժվարություններ կարող է առաջացնել համավարակով պայմանավորված ճգնաժամը մեր տնտեսությունում, մասնավորապես լեռնագործային ոլորտում, ի՞նչ ռիսկեր եք տեսնում ԶՊՄԿ գործունեության համար։

- Անդրադառնալով արտակարգ դրության և համաշխարհային ճգնաժամի՝ մասնավորապես մեր հիմնական արտադրանքների` պղնձի և մոլիբդենի շուկայական գների էական անկման պայմաններում ընկերության գործունեության համար հնարավոր ռիսկերին՝ կարծում եմ՝ դրանք ճիշտ հասկանալու համար անհրաժեշտ է անդրադառնալ համաշխարհային տնտեսությունում ստեղծված իրավիճակին, ճգնաժամ ծնած պատճառներին և զարգացման տենդենցներին:

Գնահատելով աշխարհում տեղի ունեցող զարգացումներն` առաջին հերթին պետք է արձանագրել, որ վերջին 12 տարում՝ սկսած 2008-2009թթ-րի ֆինանսական ճգնաժամից, ֆինանսական շուկաները եղել են փողով գերհագեցած: Կապիտալիզմի ողջ պատմության ընթացքում նախկինում երբեք այդ շուկաները նման տևողության և մակարդակի աճ չեն գրանցել: S&P 500 ինդեքսը իր պատմական մաքսիմումներին է հասել 3 անգամ` 2000 թ-ին 1.521, 2007թ-ին 1.527, 2020թ-ին՝ 3,380 կետով։ Աշխարհի առաջատար երկրների կենտրոնական բանկերի հաշվեկշիռները իրենց գոյության ողջ ընթացքում զարգացման նման արագ տեմպեր չեն գրանցել:

Համաշխարհային տնտեսության իրական սեկտորը չի ապահովել անհրաժեշտ մակարդակի աճ, և նրա կողմից չիրացված ֆինանսական միջոցները ուղղվել են դեպի արժեթղթերի և պարտատոմսերի շուկա, ինչպես նաև դերիվատիվ ածանցյալ գործիքներ: Բացասական շահութաբերությամբ պարտատոմսերի ընդհանուր ծավալը 2019թ-ին տատանվել է 13-17 տրիլիոն դոլարի միջակայքում:

2019թ-ի դրությամբ համաշխարհային անվանական ՀՆԱ-ի 85 տրիլիոն դոլարի պարագայում պետությունների համախառն պարտքը հասել է 70 տրիլիոն դոլարի: Պետական պարտքի սպասարկումը դարձել է պետական բյուջեների ծախսային մասի հիմնական հոդվածը: Մատչելի վարկավորմանը հասանելիություն ունեցող խոշոր ընկերությունները ակտիվորեն իրականացրել են իրենց բաժնետոմսերի ետ գնման քաղաքականություն` դրանով իսկ ավելացնելով այդ բաժնետոմսերի գնահատականը շուկայում:

Ձևավորվել են բազմաթիվ այսպես կոչված «զոմբի ընկերություններ», որոնք արդեն իսկ բարդություններ ունեն սպասարկելու վարկերից առաջացող տոկոսներն իրենց օպերատիվ եկամուտների հաշվին: Կենտրոնական բանկերի և խոշորագույն ինվեստիցիոն ընկերությունների առաջատար վերլուծաբանները վաղուց նշում էին, որ անհրաժեշտ է համաշխարհային տնտեսության համար ապահովել «փափուկ վայրէջք»:

Համաշխարհային ճանաչում ունեցող ներդրողները, ինչպես օրինակ՝ Ուորրեն Բաֆֆետը, բաժնետերերին ուղղված իր նամակներում բազմիցս հիշատակել է, որ տնտեսության մեջ դիսբալանսը մեծանում է, ինչն ակնհայտ է դարձնում խոշոր ներդրումների ռիսկայնության աճը: Այս համատեքստում՝ համավարակի դեմ պայքարի պայմաններում, համաշխարհային շուկաները խուճապի ենթարկվեցին: Տարատեսակ ակտիվների (պարտատոմսերի, բաժնետոմսերի) զգացմունքային, էմոցիոնալ վաճառքը բերեց դրանց արժեքների անկման: Այնուհետև աշխատեց դոմինոյի օրենքը․ դիրքերը պահպանելու համար անընդհատ նոր ֆինանսական միջոցներ ներգրավելու անհնարինությունը (մարջին քոլլ) ներդրողներին ստիպեց պարտադրված գնով վաճառել իրենց ակտիվները:

ԿԲ-ներն իրականացնում են ֆիսկալ աջակցության ակտիվ քաղաքականություն: ԱՄՆ-ում ոչ ֆինանսական սեգմենտին ուղղված դրամա-ֆիսկալային աջակցության համախառն փաթեթը կկազմի ՀՆԱ-ի 22%-ը, եթե հաշվի առնենք ԱՄՆ-ում այս տարվա դեֆիցիտը, այն իրականում կկազմի ՀՆԱ-ի 1/3-ը: Նմանատիպ իրավիճակ է նաև Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում: Այդ վարքագծի հիմնական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ եթե 2008 թ-ից սկսած Կենտրոնական Բանկերը հանդես էին գալիս որպես ֆինանսական սեկտորի «վերջին ինստանցիայի» կրեդիտորներ, ապա այժմ ԿԲ-ներն ուղղակիորեն ֆինանսավորելու են ոչ ֆինանսական սեկտորը՝ կորպորատիվ պարտքերը գնելու և մարջին քոլլերին երաշխիքներ տրամադրելու ճանապարհով:

Վերը հիշատակված գործողությունները նպատակ ունեն կոմպենսացնելու դրամական ծավալի կրճատումը, ինչն իր հերթին կարող է բերել երկարատև ռեցեսիայի: Այն դեպքում, եթե շուկաները հնարավոր չլինի զերծ պահել ռեցեսիայից, անխուսափելիորեն պետք է սպասել աշխատատեղերի կորուստ, գնանկում և ՀՆԱ-ի կրճատում: Տնտեսության մեր ոլորտում գերագնահատված ակտիվներ չեն եղել: Շուկայում եղանակ ստեղծող ընկերությունները, ինչպիսիք են՝ BHP, Rio Tinto, Glencore-ը, ինչպես նաև միջին օղակի ընկերություններն ապահովում էին եկամտաբերության առողջ, կայուն համադրություն բաժնետոմսերի կուրսի նկատմամբ (P/E) և վարկային ծանրաբեռնվածության ցածր ցուցանիշներ (Debet/EBIDTA), ու վարում էին ոչ այնքան ագրեսիվ ինվեստիցիոն քաղաքականություն: Ինչ վերաբերում է պղնձի արտադրության ֆիզիկական բալանսին, ապա այն վերջին տարիներին տատանվում էր հավասարակշռված մակարդակի վրա, և LME–ի (Լոնդոնի մետաղների բորսա) պահեստներում պղնձի քանակը տատանվում էր 150-250 հազար տոննայի սահմաններում:

Չնայած այս համեմատաբար կայուն վիճակին` Չինաստանում վերամշակող ընկերությունների գերակշիռ մասի փակումը ընթացիկ տարվա առաջին ամիսներին նպաստեց շուկայի թուլացմանը: Հետագայում աշխարհով մեկ ծավալվող կարանտինային միջոցառումները և շուկայում տիրող խուճապն իրենց հերթին բերեցին ամենալիկվիդային համարվող գործիքների, ինչպիսիք են՝ պետական պարտատոմսերը, ոսկին, նավթը, պղինձը, համատարած, հապճեպ վաճառքի: Վերջին 10 տարում պղնձի միջին գինը կազմել է 6755 դոլար՝ մեկ տոննայի դիմաց, ամենացածր ցուցանիշը՝ 4863 դոլար, գրանցվել է 2016 ճգնաժամային տարում: Այժմ պղնձի գինը 2016 թ-ի ցուցանիշից ցածր է, և մենք իրական մտավախություն ունենք, որ այս տենդենցը կարող է պահպանվել առաջիկա ամիսներին` մնալով ինքնարժեքից ցածր մակարդակներում:

- Ի՞նչ եք կարծում, ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկել ճգնաժամը հաղթահարելու համար, ի՞նչ խորհուրդ կտաք ոլորտի այլ ձեռնարկություններին։

- Իմ կարծիքով մենք և մեր գործընկերները այս տարվա ռիսկերը գնահատելիս պետք է կանխատեսենք, որ բախվելու ենք մեր արտադրություններում անհրաժեշտ քիմիկատների, անվադողերի և ներմուծվող այլ ապրանքների արտադրության և մատակարարման դժվարությունների հետ: Միևնույն ժամանակ չենք բացառում, որ կունենանք մեր արտադրանքի` պղնձի և մոլիբդենի խտանյութի ու ֆերոմոլիբդենի առաքման լոգիստիկ ժամանակավոր դժվարություններ:

Ֆերոմոլիբդենի իրացման համար կարող է դժվարություններ առաջացնել Եվրոպայում պողպատաձուլական ընկերությունների գործունեության դադարեցումը, որը մեր արտադրանքի իրացման հիմնական շուկան է: Արդեն տեղեկություններ ենք ստանում, որ իրենց գործունեությունը դադարեցնում են Չիլիի և Պերուի լեռնահարստացուցիչ ընկերությունները: Այս պայմաններում ամբողջ չափով գիտակցելով պատասխանատվությունը՝ մեր ձեռնարկության կոլեկտիվը ֆինանսավորող, մատակարար և գնորդ գործընկերների հետ համատեղ անում է իրենից կախված ամեն ինչ, որպեսզի այս դժվար ժամանակները հաղթահարի առանց մեծ կորուստների:

Հավաստիացնում եմ բոլորին, որ քանի դեռ կա թեկուզ չնչին ֆիզիկական հնարավորություն, կկատարենք մեր պարտավորությունները: Մեզ համար այս պահին առաջնահերթ է, որ մեր ձեռնարկության աշխատակիցները, ինչպես նաև մեզ ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող հայաստանյան ընկերությունների կոլեկտիվները անխափան և ժամանակին ստանան իրենց աշխատավարձը։ Առաջին անգամ չէ, որ մենք ստիպված են աշխատել ծանր պայմաններում, սակայն այս աննախադեպ ճգնաժամի նետած մարտահրավերները պահանջում են ոչ ստանդարտ լուծումներ և որոշումներ, ինչպես նաև առաջնահերթությունների հստակ գիտակցում:

Օգտվելով առիթից՝ ուզում եմ կոչով դիմել բոլորին։ Տիկնայք և պարոնայք, սիրելի՛ հայրենակիցներ, ես համաճարակաբան չեմ և առողջապահական ռիսկերը չեմ պատրաստվում գնահատել, սակայն հնարավոր տնտեսական կորուստները մեր փոքրիկ տնտեսության համար արդեն իսկ տեսանելի են և հուսադրող չեն: Վստահ եմ, որ տնտեսական այս դժվարություններն ավելի հեշտ կլինի հաղթահարել, եթե մենք բոլորս մեր ընտանիքներում, կոլեկտիվներում և հասարակությունում ընդհանրապես հայտարարենք «երաշտային զինադադար»:

Մոռանանք հին նեղվածություններն ու վիրավորանքները, հանուն ընդհանուր գործի պատրաստ լինենք ներել նորերը և անենք ամեն ինչ, որ մեր կողքին ապրող մարդիկ մշտապես զգան մեր օժանդակությունն ու սատարումը:

Մաղթում եմ բոլորիս առողջություն և խաղաղություն:

Թեգեր՝

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• «Ստեղծել տեղեկատվական և գործառնական առանձին հարթակներ, որոնցով ամենօրյա շփման մեջ լինեն ԵԱՏՄ անդամ երկրների գործարարները». Արմեն Ներսիսյան• Ստուգաթերթերով ստուգման նպատակը իրավական խախտումը կանխարգելելն է• Մեկնարկեց «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի շինարարությունը• Սննդի արդյունաբերության ոլորտի ընկերությունների յուրահատուկ ստուգատես• Ներկայացվեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության ու դրա իրականացման 2019-2022 թթ․ միջոցառումների 2022 թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցը• Աշխատանքային իրավունքի բնագավառում ստուգումներին նվիրված սեմինար՝ ՀԱԳՄ-ում• ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունեց Տնտեսական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի ներկայացուցիչներին• ՀԱԳՄ պատվիրակությունը մասնակցել է հայ-լիտվական գործարար համաժողովին• Տնտեսական ուղղվածության հասարակական կառույցները ձևավորում են միասնական հարթակ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center