ՀԱԳՄ առաջարկները «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծի վերաբերյալ

23 մարտի 2020 | | Լուրեր, 2020
Թեգեր՝

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծի վերաբերյալ իր նկատառումներն է ներկայացրել ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին։ Նամակ-առաջարկում մասնավորապես ասված է․

««Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծի վերաբերյալ հայտնում ենք հետևյալը․

1. «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծի վերաբերյալ առարկություններ և դիտողություններ չունենք:

2. «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունումը համարում ենք անհրաժեշտ, բայց, ստեղծված իրավիճակի համար, ոչ բավարար պայման:

3. Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը նպատակահարմար է գտնում իրականացնել հետևյալ քայլերը.

- Ստեղծված իրավիճակով պայմանավորված`շատ գործարարներ խնդիրներ կունենան կանխիկ դրամական հոսքերի հետ կապված. կնկատվի գործադիր իշխանության կողմից վերջիններիս ժամանակավոր աջակցության կարիք: Որպես լուծում կարելի է դիտարկել գործարարներին, հատկապես՝ փոքր ու միջին ձեռնարկատերերին, հարկային պարտավորությունները մի քանի ամսով տարաժամկետելու հնարավորության ընձեռումը:

- Տեղին կլինի գործադիրի կողմից լրացուցիչ սոցիալական ծրագրերի իրականացումը:

- Հարկ է առանձնացնել գործադիրի այն մարմինը, որին օպերատիվ աջակցության համար կարող են դիմել առանձին ձեռներեցներն ու գործարար կազմակերպությունները:

- Տնտեսական ակտիվության նկատվող նվազման պարագայում առավել օրախնդիր է դարձել հայրենական տնտեսվարողների դժվարությունների բեռը գործադիրի տնտեսական հատվածի պատասխանատուների հետ հրատապ քննարկումների անհրաժեշտությունը։ Դրան մեծապես կնպաստի, այսպես կոչված, «Տնտեսական հարցերով օպերատիվ կառավարման շտաբի» ստեղծումը՝ գործադիր իշխանության, գործարար համայնքի և այլ շահագրգիր կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը պատրաստակամ է իր նպաստը բերելու տնտեսությունում ստեղծված աննախադեպ իրավիճակի ազդեցությունը մեղմելու և ծագած խնդիրները հաղթահարելու գործում»։ 

«Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ այստեղ։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center