Նկատառումներ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` գործարարության առջև ծառացած մի շարք խնդիրների առնչությամբ

16 մարտի 2020 | | Լուրեր, 2020
Թեգեր՝

Կորոնավիրուսի շարունակական տարածումն արտերկրում և Հայաստանի Հանրապետությունում իր աննախադեպ ազդեցությունն է թողնում ինչպես հասարակական կյանքի տարբեր ոլորտների, այնպես էլ տնտեսական գործունեության բազմաթիվ ուղղությունների վրա։ Ելնելով գործարարների շրջանում արդեն իսկ արձանագրված խնդիրներից, ինչպես նաև հիմնվելով փորձագիտական գնահատականների վրա, արձանագրում ենք ստորև նշված խնդիրներն ու պետական պատկան մարմիններից և շահագրգիռ կողմերից ակնկալում մասնագիտական քննարկումներ, որոշակի լուծումներ և իրավիճակով պայմանավորված առանձնահատուկ քայլեր։

1. Հստակ չէ, թե աշխատակիցների՝ կորոնավիրուսով վարակված լինելու կասկածների դեպքում, գործարարներն ի՞նչ կարգով կարող են ակնկալել գործադիր մարմինների աջակցությունն անհրաժեշտ թեստավորում անցկացնելու գործում։

2. Ի՞նչ կարգով պետք է կազմակերպվեն աշխատանքները, եթե որևէ կազմակերպությունում արձանագրվի վիրուսակիրների մեծ թիվ:

- Առակա է գործադիր մարմինների կողմից աշխատուժի հետ աշխատանքների կազմակերպման առաջնահերթությունների մասին մասնավոր գործատուներին առաջարկներ ու երաշխավորություններ ներկայացնելու անհրաժեշտություն:

- Արդյոք չվարակված, սակայն ռիսկային խավին հնարավո՞ր է պարտադիր տուն ուղարկել:

- Աշխատակիցներին հարկադրաբար տուն ուղարկելու պարագայում շատերը կարող են չհամաձայնվել այդ որոշման հետ կամ, անգամ, չթեստավորվել, քանի որ աշխատավարձն ինքնաբերաբար կնվազի: Այս պարագայում արդյոք հնարավո՞ր է, ըստ անհրաժեշտության, հաճախումների մատյաններ չլրացնել, որոշ մարդկանց հետ աշխատել տնից, իսկ ում դեպքում հնարավոր չէ՝ պարտադիր արձակուրդուղարկել: Թերևս, ելնելով արտակարգ իրավիճակից, հարկ է սահմանել առավել ճկուն աշխատանքային հարաբերություններ, և այս ընթացքում վարակով պայմանավորված կիրառված որոշ քայլել ազատել օրենքով ընդդատյա լինելուց։

- Արդյոք իրավիճակով պայմանավորված`առողջ կամ ոչ ռիսկային աշխատողների արտաժամյա աշխատանքը պարտադիր լրացուցիչ պե՞տք է վճարվի:

3. Ստեղծված իրավիճակով պայմանավորված` շատ գործարարներ խնդիրներ կունենան կանխիկ դրամական հոսքերի հետ. կնկատվի վերջիններիս գործադիր իշխանության կողմից ժամանակավոր աջակցության կարիք:

- Մասնավորապես՝ նպատակահարմար է գործարարներին, հատկապես՝ փոքր ու միջին ձեռնարկատերերին, հնարավորություն ընձեռել մի քանի ամսով տարաժամկետել հարկային պարտավորությունները:

- Անհրաժեշտություն կարող է առաջանալ վերակառուցելու վարկային պարտավորությունները: Վերջիններիս ժամկետների հետաձգման նախաձեռնություններով արդեն հանդես են եկել միջազգային շատ բանկեր, ողջունելի է նաև հայկական «Ամերիաբանկ»-ի համանման որոշումը, որը օրինակելի կարող է լինել նաև ՀՀ-ում գործող մյուս բանկերի համար։

- Տեղին կլինի նաև գործադիրի կողմից լրացուցիչ սոցիալական ծրագրերի իրականացումը:

4. Հարկ է առանձնացնել գործադիրի այն մարմինը, որին օպերատիվ աջակցության համար կարող են դիմել առանձին ձեռներեցներն ու գործարար կազմակերպությունները:

- Տնտեսական ակտիվության նկատվող նվազման պարագայում առավել օրախնդիր է դարձել հայրենական տնտեսվարողների դժվարությունների բեռը գործադիրի տնտեսական հատվածի պատասխանատուների հետ հրատապ քննարկումների անհրաժեշտությունը։ Դրան մեծապես կնպաստի, այսպես կոչված, «Տնտեսական հարցերով օպերատիվ կառավարման շտաբի» ստեղծումը՝ գործադիր իշխանության, գործարար համայնքի և այլ շահագրգիր կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը պատրաստակամ է իր նպաստը բերելու տնտեսությունում ստեղծված աննախադեպ իրավիճակի ազդեցությունը մեղմելու և ծագած խնդիրները հաղթահարելու գործում։ 

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center