Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գործարարի օրվա կապակցությամբ

03 մարտի 2020 | | Լուրեր, 2020
Թեգեր՝

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գործարարի օրվա կապակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հարգելի գործարարներ,

Բոլորիդ շնորհավորում եմ Գործարարի օրվա կապակցությամբ։ Խորհրդանշական է, որ օրը ընտրվել է՝ հաշվի առնելով հայտնի ձեռնարկատեր ու բարերար Ալեքսանդր Մանթաշովի ծննդյան օրը։ Այս տոնն առիթ է ոչ միայն արժանին մատուցելու Ալեքսանդր Մանթաշովին, այլեւ Հայաստանի այն ձեռնարկատերերին, որոնք շարունակում են Մանթաշովի գործը։

Ինչպես բազմիցս եմ նշել, Հայաստանում տնտեսական հեղափոխություն իրականացնողի դերում մենք պատկերացնում ենք մեր գործարար համայնքին և ձեզ՝ գործարարներիդ, համարում մեր կառավարության թիվ մեկ դաշնակիցը երկրի զարգացման գործում։ 2019 թվականին մենք միասին կարողացանք արձանագրել տնտեսական բարձր արդյունքներ, ինչը հնարավոր դարձավ մեր համատեղ գործունեության ու համագործակցության արդյունքում։

Վստահ եմ՝ Հայաստանի գործարար համայնքը, գործարարությամբ զբաղվող մարդիկ բացառիկ տաղանդավոր են ու համոզված եմ, որ այս տարի դուք ավելի մեծ արդյունքներ կգեներացնեք ձեր ընկերություններում՝ ավելի մեծ արդյունքներ ստեղծելով Հայաստանի և նրա ժողովրդի համար:

Եվ ուզում եմ հավաստիացնել, որ Հայաստանի կառավարությունն իրենից կախված ամեն ինչ կանի բիզնես միջավայրի բարելավման ու նոր ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունների ընդլայնման համար։ Ինչպես նախկինում եմ նշել, այսօր էլ ցանկանում եմ ընդգծել, որ մեր երկրում գործարարի կերպարի բնորոշիչներն են՝ արդար, օրինական, քրտնաջան աշխատանքով ձևավորված վաստակը՝ հենված կոնկրետ մեկ նպատակադրման վրա՝ հարստանալ և հարստացնել հայրենիքը, ժողովրդին, պետությունը։

Հարգելի գործարարներ, 

մաղթում եմ ձեզ հաջողություններ, անմնացորդ եռանդ ու նորանոր գաղափարներ», - ասված է ուղերձում։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center