Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հայտարարությունը «Գործարարի օրվա» կապակցությամբ

03 մարտի 2020 | | Լուրեր, 2020
Թեգեր՝

Հարգելի հայրենակիցներ, դարեր ի վեր hայ ժողովուրդը հայտնի է եղել իր գործարար ձիրքով: Այդուհանդերձ 1991թ-ին անկախություն ձեռք բերած Հայաստանում գործարար խավը չգոյությունից պետք է վեր հառներ, և անցած կարճ ժամանակահատվածում այն ոչ միայն ձևավորվեց ու կայացավ, այլև դարձավ Հայոց պետականության տնտեսական կայուն զարգացման ամուր հիմքը, դուրս եկավ միջազգային հարթակ:

Հաշվի առնելով Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության առաջարկությունը՝ Հայաստանի կառավարությունը 2017 թվականին մարտի 3-ը՝ Հայ մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրը, հռչակեց «Գործարարի օր»:

Նոր Հայաստանի արդեն իսկ կայացած գործարար համայքն այսօր էլ ընտրել է այն նշաձողը, որն իր կյանքով ու ազգօգուտ գործունեությամբ բարձրացրել էր հայ ժողովրդի հիշողության մեջ պայծառ հետք թողած և ազգի ինքնության պահպանման համար հսկայական ներդրում ունեցած Ալեքսանդր Մանթաշյանցը:

Ներկայում մեզ համար իրական հնարավորություն է ստեղծվել իրականացնելու տարբեր ժամանակների հայ արդյունաբերողների, վաճառականների, բանկիրների նվիրական երազանքը՝ նպաստել հայոց պետության տնտեսական ամրությանն ու զարգացմանը, հայ մարդու բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքի ձևավորմանը, հայոց բանակի հզորացմանն ու երկրի կայուն անվտանգության ապահովմանը։

Հենց այս է մարտի 3-ի՝ «Գործարարի օրվա» հիմնական խորհուրդը, որին բոլորս պետք է լծվենք այսօր և որին կարելի է հասնել մրցակցային, ստեղծարար աշխատանքով, հետևողական նորարարությամբ, hայրենիքի ու սփյուռքի կարողությունների միասնականության, միմյանց սատարման շնորհիվ։

Ուրեմն՝ հենց այս ոգով էլ ի գործ, սիրելի հայրենակիցներ, հանուն արժանապատիվ ու խաղաղ կյանքի, հանուն մեր հայրենիքի հետագա հզորացման ու առաջընթացի։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• ՀԱԳՄ նախագահը կարևորել է պետություն-մասնավոր հատված արդյունավետ երկխոսության հարթակների կատարելագործումը• Կայացավ Ռիչարդ Թեյլերի «Սխալ վարքագիծ» գրքի շնորհանդեսը• «Առևտրաարդյունաբերական ցուցահանդեսները տնտեսության հայելին են». Սուրեն Նազինյան• Երեւանում բացվել է «Կրթություն և կարիերա EXPO 2022» ցուցահանդեսը• Նոր համաձայնագիրը կնպաստի հայ-չինական տնտեսական համագործակցության ընդլայնմանը• Նախապատրաստական աշխատանքներ՝ Կանտոնի տոնավաճառին ընդառաջ• Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ• «Մեր գերակա խնդիրներից է աջակցել արտերկրի գործարարներին ինտեգրվել ու հաստատվել Հայաստանում». Արսեն Ղազարյան• ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center