«Ինչ անել-3»-ի ճանապարհին

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը Հայաստանի քաղաքական ու տնտեսական նոր իրավիճակում «Ինչ անել» գիտական հոդվածների և վերլուծականների ժողովածուների և խորհրդաժողովների միջոցով հստակորեն ներկայացնում է տնտեսական ոլորտի նոր իրողությունները, պրոբլեմները և ամենակարևորը՝ ինչ անել, որ երկրի տնտեսությունը լրջագույն վերընթաց ունենա և համահունչ լինի քաղաքական նոր մտածողությանը:
Առաջին երկու ժողովածուներն ու խորհրդաժողովները թեմատիկ առումներով սկսել և շարունակում են զորակցել տնտեսական զարգացմանն ուղղված քայլերին: Բայց քանի որ բոլոր խնդիրները նույն տրամաբանության մեջ են, ուստի որպես օրախնդիր թեմա հաջորդի համար ընտրվել է Հայաստանի կապիտալի շուկան, ուր իներցիայով այնքան պրոբլեմներ են կուտակվել, որ նախ անհրաժեշտ է, բժշկական լեզվով ասած, ռենտգեն անել՝ երևույթը ամբողջական տեսնելու և հասկանալու համար:
«Ինչ անել-3»-ի ճանապարհին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում փետրվարի 26-ին տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ քննարկելու նախապատրաստվող գիտական հոդվածների պատրաստման ընթացքը:
ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը խոսեց արդեն պատրաստի հոդվածների վերլուծական մակարդակի ու գիտականության աստիճանի մասին: Հանդիպման մասնակից գիտնականներն ու մասնագետները Հայաստանի կապիտալի շուկայի, դարձյալ բժշկական լեզվով ասած, բուժման դեղատոմսերի տարբերակների և դրանց արդյունավետության մասին արեցին արժեքավոր դիտողություններ ու առաջարկություններ:
Մարտի 5-ին կայանալու է աշխատանքային հաջորդ նիստը:
![]() |
![]() |
![]() |
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել