ԱՐՍԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ - 60

12 փետրվարի 2022 | | Լուրեր, 2020, Ծնունդդ շնորհավոր

Մարդու կենսագրությունը ընդամենը ժամանակի տարեգրություն չէ, այլ այն ժամանակը, որը բանականության, սիրո ու բարության, հանրային կարիքներին զորակցելու հանրագումարն է... Եվ երբ տարին կամ թեկուզ տասնամյակը արժանապատվորեն թերթողը թերևս ծննդյան օրվա առիթով ինքնաստուգման ետադարձ հայացք է թողնում անցյալին, ապա դա անում է ներկան ավելի ճշմարիտ տեսնելու և անհանգիստ ժամանակի մշուշում ապագան նշմարելու համար։

60 տարին մարդու համար թերևս ամենախոհական, ամենափորձված, աաշխարհի չարն ու բերին տեսած և թացն ու չորը արդարամտորեն ջոկելու ամենաիմաստուն ժամանակն է։

Կյանքի շրջափուլերը վեկտորներ ունեն։ Սովորաբար՝ մինչև 40-ը մարդն իրեն նվիրում է ուսումնառության, կայանալուն, ընտանիք ստեղծելուն, իսկ դրան հաջորդող շրջափուլը արդեն դառնում է կարծես թե ընդգծված հանրային պարգև, նվիրաբերում հայրենիքին, պետությանը, բարուն, մարդուն ու մարդկայինին...

Ամեն փետրվարի 13-ին Արսեն Ղազարյանը շատերի պես չի վիճում օրացույցի թերթիկների հետ գորշ ու առանձնապես անհիշելի օրերի համար: Նա ճանաչում է իր օրերը և հաշտ է ապրում հեռացող ժամանակի հետ՝ «Ես արել և անում եմ այն, ինչը հնարավոր է եղել և ինչ կարողացել եմ...»:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության 20 տարվա անընդմեջ նախագահը մատը զգուշորեն պահում է գործարարության հաճախ անհամաչափ տրոփող զարկերակին: Չէ որ քաղաքական ու տնտեսական վայրիվերումները առաջինը գործարարի մոտ է ընդգծված երևում: Ահավասիք, տասնամյակներ առաջ գործարարության մութ անտառը մտնելը անփորձ գործարարների համար փորձություն էր, իսկ անհաշվենկատների մոտ երբեմն փորձը դառնում էր փորձանք: Սա տնտեսական ճակատամարտ էր, իսկ գիտելիքների և լեզուների իմացությամբ Արսեն Ղազարյանն ուներ իրավաբանի ու տնտեսագետի բարձրագույն կրթություն, գումարած կրոնագիտությունն էլ... Բնականաբար առաջին սովորեցնողներից մեկը ինքը պիտի լիներ: Իսկ արտերկիր, հատկապես Սփյուռքի հայկական համայնքներ կատարվող պաշտոնական այցերը Արսեն Ղազարյանը դարձնում էր նաև հայաստանյան գործարարի աշխարհաճանաչողության ուղեցույց, սիրո ու մերձեցման կամուրջ և առաջավոր փորձի դասագիրք:

Երկիրը դժվարին ու վճռական փուլում էր, հարկավոր էր նոր ձևավորվող տնտեսական վերընթացով մեջքը շտկել: Այսպիսի պայմաններում նորանկախ Հայաստանի գործարարության առաջին ծիծեռնակները համախմբվեցին Միության շուրջը, պարզապես՝ընկերացան ու առայսօր միասնական ուժերով և նույն տրամաբանությամբ են շարունակում այն ճանապարհը, որը մի օր հասցնելու է հայ գործարարի Ոսկեդարին...

«Մեր Միությունը չպետք է լինի ջրբաժան, այլ դառնալու է կամուրջ գործարարության և իշխանության միջև,- մշտապես շեշտում է Արսեն Ղազարյանը,- մենք պետք է ձևավորենք գործարարություն-իշխանություն երկխոսությունը՝ ի շահ հայոց պետականության»:

Արսեն Ղազարյանը Հայաստանում կազմակերպվող բոլոր կարևոր համաժողովներին, բիզնես ֆորումներին, հանրապետական ու միջազգային ցուցահանդեսներին առաջին հերթին մասնակից էր դարձնում հատկապես Արցախի գործարարներին: Բազմափորձ գործիչը անմիջապես հասկացավ, որ ժամանակն է զորակցելու Արցախի գործարարներին սեփական Միություն հիմնելու: Եվ հիմնադիր համագումար կազմակերպեց, համատեղ ջանքերով հիմնվեց Արցախի արդյունաբերողների և գործարարների միությունը, ձևավորվում էր բիզնես մթնոլորտը: Կարճ ժամանակ անց արդեն Հայաստանի գործարարներն էին մեկնում Արցախ մասնակցելու նման միջոցառումներին:

Բարեգործական քայլերին զուգահեռ՝ զորակցում էին արցախյան գործարարներին զարգացման ծրագրեր իրականացնելու: Արսեն Ղազարյանը ինտեգրացիոն քայլեր էր ծրագրում, որովհետև դրսի աշխարհը Արցախը դեռևս չի ճանաչում: Իսկ բարեգործական կարևոր ձեռնարկների ժամանակ զորակցում էր նաև իր ղեկավարած «Ապավեն» ընկերության կամ էլ սեփական միջոցներով:

«Կյանքը գեղեցկացնում ու մարդուն երջանկացնում են երանիները,- ասում է Արսեն Ղազարյանը:-Իսկ 60-ում հայտնվում է անառարկելի նորին մեծություն թոռը և վերջակետ դնում՝ «Սիրելիների սիրելին ես եմ»: Արդեն ամեն առավոտ վայելում եմ նրա լուսավոր ժպիտը և կյանքիս ճանապարհի 60-րդ արահետով շտապում գործի...»:

Կյանքը հավերժական հեքիաթ է... Ամեն մարդ իր սիրելի հեքիաների հերոսներով հմայվելուց բացի նաև պիտի նմանվի նրանց, որ մութ աշխարհի դևերը չփակեն Լույսի ճանապարհը, որի վաստակած ճամփորդներից է Արսեն Ղազարյանը...

Վրեժ Սարուխանյան

Թեգեր՝

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Իր դռները բացեց Armenia EXPO 2023 տարածաշրջանային առևտրաարդյունա- բերական ցուցահանդեսը• «Բիզնես և կրթություն-գործընկերություն» գերմանական հիմնադրամի պատվիրակությունը ՀԱԳՄ-ում• Գործարարները քննարկեցին «Հանրային տեղեկատվության մասին» և «Կիբեռանվտանգության մասին» նախապատրաստվող ՀՀ օրենքների նախագծերի դրույթները• ՀԱԳՄ-ում հյուրընկալվեց Մոսկվայի գործարարների իրավունքների պաշտպանության հանձնակատարի գլխավորած պատվիրակությունը• Վերագործարկվել է «Doing Business in Armenia» հավելվածը• «Գործարարներիս համար դրույքաչափերից զատ առավել կարևոր են հաստատուն խաղի կանոնները, կանխատեսելիությունը»․ Գինու ազգային կենտրոնի նախագահ• Քննարկվեցին հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները• «ՏՏ ընկերություններին աջակցման նոր փաթեթն ամբողջ ոլորտը դնում է հարվածի տակ»․ Արսեն Ղազարյան• «ՀՀ հարկային օրենսգրքում նախատեսված փոփոխությունները պարունակում են տնտեսվարողներին մտահոգող դրույթներ»․ Արսեն Ղազարյան
Ծնունդդ շնորհավոր
• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն• Ծնվել է Քրիստ Փիլոսյանը• Ծնվել է Ավետիս Բալոյանը• Ծնվել է Վահե Ղազարյանը• Ծնվել է Արմեն Բալդրյանը• Շնորհավորանքներ Սամվել Հակոբյանին• Ծնվել է Ռոբերտ Գաբրիելյանը• Ծնվել է Ռալֆ Յիրիկյանը• Շնորհավորանքներ Գագիկ Արզումանյանին

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center