Ի՞ՆՉ ԱՆԵԼ-3
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը արդեն իրականացրել է «Ի՞նչ անել» գրքի 1-ին և 2-րդ հատորները և երկու խորհրդաժողովները, որոնք վերաբերում են Հայաստանի տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրներին և ռազմավարական ուղղություններին ու Տնտեսական հեղափոխության ընկալման և գործարկման հարցերին, ինչը դրականորեն ընկալվեց հանրությունն ու իշխանությունների կողմից։
«Ի՞նչ անել-3» հոդվածների գիրքն ու խորհրդաժողովը ներառում են կապիտալի շուկան, նրա ձևավորման ու զարգացման ուղիները, որոնց վերաբերյալ ՀԱԳՄ-ում պարբերաբար կազմակերպվում են քննարկումներ։ Հերթական հավաքը կայացավ հունվարի 31-ին, որի ընթացքում ճշգրտվեցին հայեցակարգային շատ հարցեր, որոնց միասնական ու ամբողջական քննարկումը լինելու է փետրվարի 11-ին, որոշվելու են հոդվածներին և խորհրդաժողովին առնչվող բոլոր հարցերը։
ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը նշեց, որ Հայաստանում կապիտալի շուկան կայացած չէ, պաշտպանված չեն բաժնետերերի շահերը, ուստի օրվա հրամայականն է մշակել կապիտալի շուկայի զարգացման հայեցակարգը։
Մասնակիցները կարծիք հայտնեցին, որ բացակայում է մասնավորապես Կենտրոնական բանկի և Դեպոզիտարիայի արդյունավետ երկխոսությունը, հարկավոր է հստակեցնել իրական կապիտալի շուկան և այլ հարցեր։
Հստակեցվեցին փետրվարի 11-ին հրավիրվելիք ընկերությունների, գործարարների ու գիտնականների ցանկը, որոնց մտքի արգասիքը լինելու է «Ի՞նչ անել-3» գիրքն ու խորհրդաժողովը։
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել