Ի՞ՆՉ ԱՆԵԼ – 3
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը տնտեսագիտական հանրության համագործակցությամբ նախաձեռնել և իրականացրել է Հայաստանի տնտեսական զարգացմանն ուղղված գիտական հոդվածների ժողովածուների պատրաստումն ու հրատարակումը: Արդեն հրատարակվել են երկու ժողովածու «Ի՞ՆՉ ԱՆԵԼ» ընդհանուր խորագրով, որոնցից առաջինը ներառել է «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հինախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայի շրջանակում ներկայացված հոդվածները, իսկ «Ի՞ՆՉ ԱՆԵԼ-2»-ում՝ «Տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» թեմայով հոդվածները: Դրանցում հեղինակները հանդես են եկել իրենց հետազոտական, վերլուծական աշխատանքների եզրահանգումներով և առաջարկներով:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը արդեն նախապատրաստում է «Ի՞նչ ԱՆԵԼ-3» ժողովածուի հրատարակումը և հերթական գիտագործնական խորհրդաժողովի անցկացումը, որը վերաբերելու է «Կապիտալի շուկա. ձևավորման և զարգացման ուղիները» թեմային:
Դեկտեմբերի 13-ին տնտեսական հեղինակավոր գործիչների մասնակցությամբ ՀԱԳՄ-ում կայացավ աշխատանքային գործնական հանդիպում՝ քննարկելու հոդվածների պատրաստմանը, ժողովածուի հրատարակմանը և խորհրդաժողովի անցկացմանը վերաբերող բազմապիսի հարցեր, տրվեցին համապատասխան հանձնարարականներ:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել