Դեկտեմբերի 7-ի նախօրեին՝ Թումանյան – 150

07 դեկտեմբերի 2019 | | Լուրեր, 2019

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին հրատարակած բացառիկ հատընտիրը հիշատակի լույս խնկարկում է և հայոց հանճարին մեր չմարած պարտքերի հատուցման մի պտղունց վարձք-նշխարհ, որն իրականացավ «ԱՊԱՎԵՆ» ընկերության համահիմնադիրներ Արսեն Ղազարյանի ու Գագիկ Աղաջանյանի սրտաբուխ մեկենասությամբ։ Շնորհանդեսը Թումանյանի թանգարանում էր դեկտեմբերի 6-ին՝ աղետալի երկրաշարժի նախօրեին, ինչը կարծես հիշեցնում էր հոգևարքից առաջ Թումանյանի վերջին պատգամը՝ «Տղե՛րք, ղոչաղ կացեք․․․»։ Այսպես են հեռանում հանճարեղ մեծերը, իսկ արժանապատիվ հիշողությունը սերունդներին միշտ մոտեցնում է նրանց, դառնում ոգեզարթոնք։

«Հոբելյանական ընտրանի-150։ Հատընտիր» ստվարածավալ գիրքը հազար հանդիսություն արժե և հարյուր հազար ելույթ, քանզի օրվա հարահոսում բանավոր խոսքն ու զրույցը օրվա հետ էլ կանցնեն, իսկ ընտրանի գիրքը մնալու է սերունդներին, դառնալու է թումանյանաբար ապրելու պատգամ։ Իսկ ինչպե՞ս ապրեց Թումանյանը․ ընդամենը մեկ հատված Զորավար Անդրանիկին 1917թ․ դեկտեմբերին գրած բանաստեղծի նամակից՝ «․․․Ես չորս տղա ունեմ, չորսն էլ Կառավարության , Ազգային խորհրդի և քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքներին, ինչի որ ընդունակ կլինեն․․․ Ես էլ, անշուշտ, սրանից թանկ ոչինչ չունեմ․․․»։

Գրքի մեկենասներ Արսեն Ղազարյանի և Գագիկ Աղաջանյանի խոսքերը, թումանյանաբար ապրելու խորհրդով, նախ հենց այս անձնազոհ նվիրվածության մասին են՝ որպես մերօրյա պատգամ․․․

Մեր օրերում, երբ Երկիր մոլորակը դարձել է մի եռացող կաթսա, երբ լույսն ու ստվերը, չարն ու բարին հոգու և բանականության քավարանով են անցնում, ոչինչ մեզ այնքան հայ չի պահում, որքան Թումանյանի սուրբ գործը, ճշմարիտ պատգամը․․․ Իսկ այդ հիշողությունը պահելու և սերունդներին փոխանցելու կարևորության արահետներով են հատկապես անցել Արսեն Ղազարյանն ու Գագիկ Աղաջանյանը, ովքեր լավ գիտեն, որ այսօր և վաղը Թումանյանի տասը հատորյակը քչերն են ամբողջությամբ կարդալու, իսկ այսպիսի մեկ ընտրանի գիրքը մնալու է հայի սեղանին ու դառնալու է գրադարանի զարդը․․․ Իբրև ավարտ՝ տիեզերական ճամփորդի հիշեցումը՝

Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին,

Երկրից անցվոր,երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին․

Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,

Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին։


 




Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Առկա է շինարարության ոլորտում պետության կողմից հայտարարված մրցույթներում կիրառվող կարգի կատարելագործման անհրաժեշտություն• Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչների հետ• ՀԱԳՄ նախագահի կոչից հետո «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին մինչ օրս փոխանցվել է ավելի քան 65 միլիոն դրամ• «Կարևոր է, որ տնտեսության մեջ նկատվող խնդիրների պուլսը կառավարությունը զգա և կարողանա արձագանքել»․ Արսեն Ղազարյան• Հայաստանում ներքին տուրիզմի ընդլայնման մեծ հնարավորություններ կան• Lուրջ խոսակցություն` պետության ընդհանուր զարգացման, դրա արգելակման պատճառների մասին• ՀՀ վարչապետը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրկության հետ• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի կոչը հայ գործարարներին• Ամուլսարի շահագործումը հանքարդյունաբերության ոլորտում շատ բան կփոխեր. Ահարոն Չիլինգարյան

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center