Հանդիպում ՀԱԳՄ-ում

07 դեկտեմբերի 2019 | | Լուրեր, 2019

Դեկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի «Տեղեկատվական և վերլուծական կենտրոն» ՊՈՒԱԿ-ի պատասխանատու աշխատակիցներ Հովհաննես Մովսիսյանը և Գոռ Ծառուկյանը հանդիպում ունեցան Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ղեկավարության հետ։

Կենտրոնի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, մինչ բուն խնդրո առարկային անցնելը, համառոտ տեղեկություն տվեց ԱՄՆ՝ մասնավորապես Լոս Անջելես կատարած այցի և գլենդելաբնակ մեր հայրենակիցների հետ հանդիպումից։ Պարոն Մովսիսյանին տեղեկացրել են, որ 20-28 տարեկան մի խումբ հայ երիտասարդներ ցանկություն են հայտնել տեղափոխվելու Հայաստան բիզնես ծրագրեր իրականացնելու։ Պարոն Հովհաննես Մովսիսյանը Միության ղեկավարությանը առաջարկեց ըստ ամենայնի զորակցելու այդ երիտասարդներին տեղավորման, նրանց օրենսդրությանը ու Հայաստանի բիզնես մթնոլորտին ծանոթացնելու, արտադրություններ այցելելու, հանդիպումներ ու բիզնես տուրեր կազմակերպելու և այլ հարցերում։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը գոհունակությամբ պատրաստակամություն հայտնեց հնարավորինս բոլոր հարցերում աջակցելու և երիտասարդ գործարարներին սերտորեն կապելու Միության հետ։

Պարոն Հովհաննես Մովսիսյանը տեղեկացրեց, որ նախատեսված է առաջիկայում ստեղծել «Մեր ժամանակների հերոսը» հիմնադրամ, որը զորակցելու է նոր բիզնես ծրագրերի՝ անկախ տարիքից և այլ հանգամանքներից։ Նա նշեց հեռուստատեսային հաղորդաշարի օրինակը որպես ծրագրի ներկայացման, հանրայնացման ու ծավալման տարբերակ։ Հիմնադրամը պետք է ծրագրեր հովանավորի, նպաստի մեր օրերում գործարարի բարոյական կերպարի ձևավորմանը, օգնի հաղթահարելու կարծրատիպերը։

Քննարկվեցին ու պարզաբանվեցին առանձին խնդիրներ, որոնք վերաբերում են հիմնադրամի բարերարներին գովազդային բլոկներում ներգրավելու, շահութահարկի և ավելացված արժեքի հարկի գանձման ժամանակ արտոնություններ տրամադրելու և այլ հարցեր։

ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը հավաստիացրեց, որ հիմնադրամին գործարարները ֆինանսականից բացի աջակցելու են նաև իրենց փորձով, գիտելիքներով ու գաղափարներով։ Հանդիպումն անցավ հաճելի փոխըմբռնումով։

Հայաստանի արդյունաբերողների և
գործարարների միություն


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• «Ստեղծել տեղեկատվական և գործառնական առանձին հարթակներ, որոնցով ամենօրյա շփման մեջ լինեն ԵԱՏՄ անդամ երկրների գործարարները». Արմեն Ներսիսյան• Ստուգաթերթերով ստուգման նպատակը իրավական խախտումը կանխարգելելն է• Մեկնարկեց «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի շինարարությունը• Սննդի արդյունաբերության ոլորտի ընկերությունների յուրահատուկ ստուգատես• Ներկայացվեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության ու դրա իրականացման 2019-2022 թթ․ միջոցառումների 2022 թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցը• Աշխատանքային իրավունքի բնագավառում ստուգումներին նվիրված սեմինար՝ ՀԱԳՄ-ում• ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունեց Տնտեսական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի ներկայացուցիչներին• ՀԱԳՄ պատվիրակությունը մասնակցել է հայ-լիտվական գործարար համաժողովին• Տնտեսական ուղղվածության հասարակական կառույցները ձևավորում են միասնական հարթակ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center