ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

22 նոյեմբերի 2019 | | Լուրեր, 2019
Թեգեր՝

Նոյեմբերի 21-ին կայացավ ՀԱԳՄ նորընտիր խորհրդի նիստը, որը բացեց խորհրդի անդամ Քրիստ Փիլոսյանը: Նա ներկայացրեց էլեկտրոնային համակարգով կազմակերպած ՀԱԳՄ 8-րդ համագումարի արդյունքները: Միության նախագահ է միաձայն վերընտրվել Արսեն Ղազարյանը:

Այնուհետև նիստը վարեց նորընտիր նախագահ Արսեն Ղազարյանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ շնորհավորանքների համար՝ Արսեն Ղազարյանը ներկայացրեց և քվեարկության դրեց ՀԱԳՄ նախագահության նոր կազմի 23 թեկնածուների ցուցակը: Նախագահության նոր կազմի ընտրությունից հետո պարոն Ղազարյանը նշեց, որ նախկին 2-ի փոխարեն առաջարկվում է ընտրել 4 փոխնախագահ, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպել Միության աշխատանքը ըստ ոլորտների: Քվեարկությամբ ՀԱԳՄ փոխնախագահներ ընտրվեցին Քրիստ Փիլոսյանը, Հայկազ Բախշեցյանը, Ներսես Կարամանուկյանը և Արմեն Մարտիրոսյանը:

Օրակարգային այլ հարցեր քննարկելուց հետո նորընտիր նախագահը հանգամանալի ելույթ ունեցավ: Պարոն Ղազարյանը նշեց, որ անցած 23 տարիներին ՀԱԳՄ-ն գերխնդիր է ունեցել զորակցելու Հայաստանում գործարար դասի կայացմանը, լինելու նրա կողքին, աջակցելու, այդ տարիներին բիզնեսի դեռևս մութ ու անհայտ անտառ հիշեցնող գործարարության դաշտ մտնող բիզնեսի առաջին ծիծեռնակներին կողմնորոշելու, ուսուցանելու, նրանց արտաքին շուկաներ դուրս բերելու, ներդրումներ ներգրավելու և այլ հարցեր:

Պատմական էքսկուրսից հետո Արսեն Ղազարյանը կոնկրետացրեց իր ասելիքի խտանյութը՝ «Այսօր ետհեղափոխական նոր իրավիճակ է, բնականաբար նոր են գործելու տրամաբանությունն ու հայեցակարգը: Քաղաքական հեղափոխությունը լուծեց կոռուպցիայի, մենաշնորհների և հավասար դաշտում գործելու տասնամյակների մեր մտահոգությունները, ինչը նախորդ խշխանությունների ժամանակ պարբերաբար բարձրացնում էինք: Միաժամանակ՝ հեղափոխությունը քաղաքականից տեղափոխվել է տնտեսական դաշտ, ուր լայն հնարավորություններ են ստեղծվել գործարարներիս համար: Բնականաբար պետության կայացման գերխնդիրն այսօր տնտեսական անշեղ վերելքն է, որում մեծագույն դերակատարություն ունի նաև մեր Միությունը: Հենց այս տրամաբանությամբ և տրամադրությամբ այսօր և վաղը պիտի գործենք: Առավել համախմբենք մեր ուժերը, այսուհետ տնտեսական հեղափոխությունն է մեր գերխնդիրը:

Շնորհավորում եմ բոլորին, ձեռք-ձեռքի տված՝ արժանապատվորեն անցնենք մեր ճանապարհը՝ ի շահ Հայոց պետականության և, բնականաբար, բոլորիս: Զորակցենք մեր պետականությանը, և Աստված զորավիգ կլինի մեզ»:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Համավարակից հետո ամեն երկիր հնարավորություն կունենա նորից ինքն իրեն ներկայացնել, ու շատ էական է, որ Հայաստանը լավ ներկայացվի. նախագահը հանդիպել է ՏՏ ոլորտի մի խումբ խոշոր ընկերությունների ղեկավարների հետ• ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակության հետ• «Հատկապես այս շրջանում ներդրումներ ներգրավելը մնում է տնտեսության վերակառուցման ելակետային քայլը»․ Արսեն Ղազարյան• «Գործ և արար». Եվ Փաշինյանը, և Ավինյանը ընդունել են, որ բնապահպանական չափանիշներով Ամուլսարի ծրագիրը լավագույնն է• Հանրային քննարկում Գործարար համայնքը և թափոնների կայուն կառավարումը թեմայով• Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀԱԳՄ պատվիրակությանը• «Պետությունը լինելով համակարգող՝ տնտեսվարման գործընթացին չպետք է մասնակցի»․ Արմեն Մարտիրոսյան• «Պետք է շարունակենք ազատական քաղաքականությունը, հատկապես՝ տնտեսական հեղափոխության այս փուլում»․ Արսեն Ղազարյան• «Ձեռնարկությունների պետական կառավարումն արդյունավետ չէ»․ Արմեն Բալդրյան

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center