ՀԱԳՄ 8-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

30 հոկտեմբերի 2019 | | Լուրեր
Թեգեր՝

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

(2014թ. դեկտեմբերի 5-ից- 2019թ. հոկտեմբերի 31-ը ժամանակահատվածի)

2014թ.
05 դեկտեմբերի

ՀՀ Կառավարության և ՀԱԳՄ համատեղ ջանքերով կազմակերպվեց Հայաստանի ԵՏՄ անդամակցության հարցերով աշխատաժողովը:
Միջոցառումանը ներկա էին ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԵՏՀ կոլեգիայի անդամ( նախարար) Տատյանա Վոլովայան, այլ պաշտոնատար անձինք, էքսպերտներ, մասնագետներ:

12 դեկտեմբերի ՀԱԳՄ գրասենյակում տեղի ունեցավ ՀԱԳՄ մասնագիտական հանձնաժողովի անդամների հանդիպում քննարկում մի շարք հարկային և մաքսային օրենքների շուրջ: Պատրաստվեց առաջարկությունների փաթեթ ՀՀ կառավարությանը ներկայացնելու նպատակով:
13-15 դեկտեմբերի

LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը և Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների միությունը կազմակերպում են EXPO BEAUTY 2014 ‘ 10-րդ միջազգային ցուցահանդեսը

26 դեկտեմբերի ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը հարցազրույց ունեցավ հեռուստամեկնաբան Արթուր Բախտամյանի հետ:
2015թ.
14 հունվարի Տեղի ունեցավ 2014թհուլիսին ՀԱԳՄ և Ամերիկյան Հայ Ավետարանչական ընկերակցության միջև ստորագրված համաձայնագրով մեկնարկված ծրագրի արդյունքների ամփոփումը
30 հունվարի Տեղի ունեցավ ՀԱԳՄ նախագահության 2015թ առաջին նիստը , ներկայացվեցին նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, քննարկման դրվեցին 2015թ ծրագրերը:
27 փետրվարի ՀԱԳՄ գրասենյակում տեղի ունեցավ ՀԵՆ-ԳԵՐ Տեմպուս (HEN-GEAR Tempus) ծրագիրի արտասահմանյան համակարգողի հետ: Քննարկվեցին ծրագրի իրականացման արդյունքները:
2 մարտի

Տեղի ունեցավ ՀԱԳՄ կողմից համատեղ իրականացվող «Հայաստանի մարդկային կապիտալի գնահատման և շրջանավարտների զբաղվածունակությանն ուղղված բարձրագույն կրթության ցանց» անունը կրող ՀԵՆ-ԳԵՐ Տեմպուս (HEN-GEAR Tempus) ծրագիրի շրջանակներում ստեղծված նոր՝ աշխատանքի առաջարկի և պահանջարկի թարմացվող էլեկտրոնային հարթակի (պորտալ) ներկայացումը:

Դրանում ՀՀ գրեթե բոլոր ԲՈՒՀ-երի շրջանավարտները մշտապես հնարավորություն կունենան տեղադրելու իրենց գիտելիքների և հմտությունների մասին տվյալները(CV), որը գործատուներին թույլ կտա, ընտրության ավելի լայն հնարավորության պայմաններում, որոնել և գտնել իրենց պահանջներին համապատասխանող աշխատողների:

3 մարտի Տեղի ունեցավ ՀԱԳՄ համար արդեն ավանդույթ դարձած՝ հարգանքի տուրք-պսակադրություն Ալ. Մանթաշյանցի Աբովյան փողոցում տեղադրված հուշարձանի մոտ, նրա ծննդյան օրվա առիթով:
3 մարտի Տեղի ունեցավ ՀԱԳՄ նախագահության հերթական նիստը
4 մարտի ՀԱԳՄ-ն հյուրընկալեց Բելոռուսի Գոմելի մարզի գործարար պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ու Բելոռուսի դեսպան Ստեփան Սուխարենկոն: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք տնտեսական կապերի հնարավորությունները ԵՏՄ անդամակցության պայմաններում:
13-15 մարտի ՀԱԳՄ աջակցությամբ Լոգոս Էքսպո ընկերությունն հերթական անգամ կազմակերպեց ''Շինարարություն և վերանորոգում EXPO 2015''12-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը:
16 մարտի ՀԱԳՄ աջակցությամբ՝ Կանադական առևտրային առաքելություն Հայաստանում պատվիրակության հետ համատեղ, կազմակերպվեց և անցկացվեց գործարար հանդիպումներ: Ներկա էին Կանադայի հայ համայնքի և Հայաստաստանի բիզնես շրջանակների ներկայացուցիչներ, նաև դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ, մասնավորապես՝ ՀՀ-ում կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Կուրը:
23 մարտի ՀԱԳՄ –ն Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ համատեղ կազմակերպեցին Հայ-լիտվական գործարար համաժողով:
24 մարտի Ստորագրվեց համագործակցության հուշագիր ՀԱԳՄ և ՛՛Հ այաստանի արտահանման ապահովագրական գործակալություն՛՛ ԱՓԲԸ միջև
26 մարտի Մյությունը հյուրընկալեց Հայաստանում ամերիկյան պալատի տնօրեն Տիգրան Ջրբաշյանին: Զրույցի կետերում Տիգրան Ջրբաշյանը ներկայացրեց իրենց կառույցի գործառութները, քննարկվեցի համգործակցության եզրերը:
27-29 մարտի ՀԱԳՄ աջակցությամբ Լոգոս Էքսպո ընկերությունն հերթական անգամ կազմակերպեց ՛՛Առողջապահություն և դեղագործություն EXPO 2015''14-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը:
30 մարտի

ՀԱԳՄ-ն ՀՀ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության և ԵՏՀ հետ համատեղ Երևանում կազմակերպեց ՛՛Եվրասիական տնտեսական միության շուկան առանց խոչընդոտների՛՛ թեմայով կլոր-սեղան աշխատաժողովը : Ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ , գործարար համայնքի ներկայացուցիչներ:

2 ապրիլի ՀԱԳՄ գործադիր տնօրեն Է. Կիրակոսյանը Մոսկվայում մասնակցեց ԵՏՀ և ԵՏՄ անդամ երկրների գործարար համագործակցության խորհրդատվական խորհրդի հերթական 5-րդ նիստին:
27 ապրիլի ՀԱԳՄ –ում տեղի ունեցավ հանդիպում ԵՏՄ կոլեգիայի անդամ (նախարար) Ռոբերտ Հարությունյանի հետ: Հանդիպման նպատակն էր ԵՏՄ անդամակցության շրջանակներում բիզնեսների մոտ առաջ եկած հարցերի բարձրացումն ու առաջարկների ներկայացումը:
9 մայիսի ՀԱԳՄ –ն հանդես եկավ որպես գլխավոր գործընկեր Երևանում կայացած INVEST ARMENIA 2015 Բիզնես Ֆորումին
12 մայիսի ՀՀ Սփյուռքի նախարարության և ՀԱԳՄիության համատեղ աջակցությամբ Երևանում կայացավ Հայկական Առևտրային Ցանցի 4-րդ ասամբլեյան
12 մայիսի ՀԱԳՄ գրասենյակում տեղի ունեցավ ՛՛ Հարկային օրենսգրքի՛՛ նախագծի քննարկում գործարարների և մասնագետների մասնակցությամբ:
20 մայիսի ՀԱԳՄ-ում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում էլեկտրաէներգիայի թանկացման և տնտեսության վրա դրա հետևանքների վերաբերյալ: Առաջարկվեց կրկին անգամ հանդիպել և արդեն ընդհանրացված խնդիրներն ու առաջարկությունները գրավոր ուղղել ՀՀ ԱԺ:
21 մայիսի Մոսկովյան 8-րդ տնտեսական համաժողովի ընթացքում ստորագրվեց ԵՏՄ գործարար խորհրդի ստեղծման մասին համաձայնագիր: Համաձայնագրի տակ ստորագրել էին ԵՏՄ անդամ 5 երկրների՝ Հայաստանի, ՌԴ, Բելոռուսի, Ղազախստանի, Ղրղստանի ներկայացուցիչները: ԵՏՄ Գործարար խորհուրդը ԵՏՄ անդամ պետությունների գործարար շրջանակների մշտապես գործող համ,ակարգող-խորհրդակցական մարմին է, որին կարող են անդամակցել ԵՏՄ անդամ այլ պետությունների գործարարների միությունները:
25 մայիսի ՀԱԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը Մոսկվայում մասնակցեց ԵՏՄ ինտեգրացիայի հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստին:
1 հունիսի ՀԱԳՄ-ն հրապարակայնորեն հանդես եկավ էլեկտրաէներգիայի բարձրացման դեմ կոչով
2 հունիսի Հունիսի 1-3 ՀՀ վարչապետի Չեխայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում ԱՀԳՄ անդամները մասնակցեցին Չեխիա-Հայաստան գործարար համաժողովին: քննարկվեցին երկու երկրների տնտեսական համագործակցության առկա և հնարավոր ուղիները: Տեղի ունեցաբ B2B հանդիպումներ:
6-8 հունիսի ՀԱԳՄ աջակցությամբ Լոգոս Էքսպո ընկերությունն հերթական անգամ կազմակերպեց ՛՛Մանկության աշխարհ EXPO 2015''9-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը:
15 հունիսի «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում կայացավ «Հայաստան-Լիտվա» գործարար հերթական երրորդ ֆորումը, որը ողջույնի խոսքով բացեց համաժողովի կազմակերպիչ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ – Հայկազ Բախշեցյանը
16 հունիսի Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում կայացավ եռակողմ գործարար հանդիպում՝ Հայաստան–Լիտվա – Իրան։ ՀԱԳՄ փոխնախագահ Հայկազ Բախշեցյանը նշեց, որ Միությունը սիրով է միջնորդական առաքելությամբ կազմակերպել հանդիպումներ տարբեր երկրների գործարարների միջև և համոզված է, որ այն շահեկան կարող է լինել նաև լիտվացի և իրանցի գործարարների համար։
25 հունիսի Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում կայացավ Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցության կլոր սեղան՝ Եվրասիական Տնտեսական Միության կոլեգիայի նախարար Արա Նռանյանի, հանձնաժողովի ներկայացուցիչների և Հայաստանի բիզնես հանրության մասնակցությամբ։
25 հունիսի Տեղի ունեցավ ՀԱԳՄ խորհրդի հերթական նիստը
17 հուլիսի Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Հայկազ Բախշեցյանը և գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը Միությունում հյուրընկալեցին Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպան Գոնզալո Ուրրիոլաբետիային։
21 հուլիսի ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության աջակցությամբ կայացավ արդյունաբերական համաժողով՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների նախագծի ներկայացման ու քննարկման վերաբերյալ։
19 հուլիսի Չեռնոգորիայի Բաոշի քաղաքում միջազգային ՛՛Unik Place’’ բիզնես դպրոցի 1-ին տարեշրջանի բացմանը ՀԱԳՄ նախաձեռնությամբ մասնակցում էին նաև ՀԱԳմ անդամ կազմակերպություններից ներկայացուցիչներ և երիտասարդ ձեռներեցներ:
7 օգոստոսի Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության երկարամյա գործընկերներից է Հայաստանի շինարարների միությունը, որի օգոստոսի 7–ին կազմակերպած «Շինարարի օր» հանդիսությանը մասնակցեցին նաև ՀԱԳՄ փոխնախագահ Հայկազ Բախշեցյանը, Գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը, Միության նախագահության և խորհրդի անդամներ:
20 օգոստոսի ՀԱԳՄ մասնակցեց ՛՛ԵԱՏՄ ծառայությունների միասնական շուկա, նոր հնարավորություններ և հեռանկարներ՛՛ խորագրով կլոր սեղանին: Միջոցառման նախաձեռնողն ու կազմակերպիչներին էին ԵՏՀ և ՀՀ տնտեսական ինտեգրաման և բարեփոխումների նախարարությունը:
1 սեպտեմբերի Մոսկվայույմ տեղի ունեցավ ԵՏՄ տնտեսական ինտեգրման հարցերով հերթական նիստը: որին Հայաստանից տեսակապով մասնակցում էին ՀՀ փոխվարչապետի գլխավոր խորհրդական Հովհաննես Ազիզյանը, ՀԱԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը և ՀԱԳՄ խորհրդի անդամ Արտավազդ Յախշիբեկյանը:
15-19 սեպտեմբերի Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը հյուրընկալում է Ռուսաստանի Դաշնության Կալուգայի մարզի գործարար պատվիրակությանը, որի կազմում խոշոր ընկերությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ էին:
17 սեպտեմբերի ՀԱԳՄ-ն կազմակերպեց հայ-ռուսական գործարար հանդիպում Կալուգայից ժամանած պատվիրակության այցի շրջանակներում: Երկու երկրների գործարար համայնքների ներկայացուցիչներից բացի ներկա էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցչության, ՛՛Ռոսսոտրուդնիչեստով՛՛ դաշնային գործակալության ներկայացուցիչներ:
19 սեպտեմբերի ՀԱԳՄ-ն հանդես եկավ, որպես ՛՛Արմենիա Էքսպո 2015՛՛ ցուցահանդեսի համակազմակերպիչ:
23 սեպտեմբերի ՀԱԳՄ-ն հյուրընկալեց Ասաիկան Զարգացման Բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի ֆինանսական սեկտորի մասնագետ Ռուբեն Բարետտոին և տնտեսագետ Լիլ Ռքիպիսոին: Զրույցն հիմնականում ընթացել է հյուրերի առաքելության նպատակների և դրնաց հնարավոր կիրառման մասին:
24 սեպտեմբերի ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվեց ՛՛Հայրենիքին մատուցված ծառայությունների համար՛՛ 2-րդ աստիճանի մեդալով:
27 սեպտեմբերի ԵՏՄ կոլեգիայի անդամ (նախարար) Ռոբերտ Հարությունյանի Հայաստան այցի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում-կոր սեղան ՀԱԳՄ ներկայացուցիչների հետ ՛՛Խոչընդոտներ: ԵՏՄ երկրների միջև առևտրի սահմանափակումներ և արգելքներ:
28 սեպտեմբերի ՀԱԳՄ-ն հյուընկալես Մոլդովայի արդյունաբերողների և ձեռներեցների ազգային կոնգրեսի պատվիրակությանը՝ կոնգրեսի նախագահ Վասիլի Տառլևի գլխավորությամբ:
29 սեպտեմբերի ՀԱԳՄ գրասենյակում տեղի ունեցավ ՛՛Արդյունաբերության ոլորտում տեխնոլոգիական կորուստների և պատրաստի արտադրանքի ելքի նորմատիվների հաստատմանն ուղղված աշխատանքների ուղղությունների նախանշման հայեցակարգին հավանություն տալու մասին՛՛ նախագծի քննարկում ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության վարչության պետ Արմեն Եգանյանի մասնակցությամբ:
22 հոկտեմբերի Տեղի ունեցավ ՀԱԳՄ նախագահության հերթական նիստը:
27 հոկտեմբերի ՀԱԳՄ գրասենյակում հյուրընկալվեց Բուլղարական կահույքագործների պատվիրակությունը, նրանք Հայաստան էին ժամանել նոր կապեր հաստատելու ակնքալիքով : Քննարկվեցին փոխշահավետ համագործակցության հնարավորությունները:
30 հոկտեմբերի Կնքվեց փոխհամագործակցության հուշագիր ՀԱԳՄ և ՌԴ-ում գործող ՛՛Կիլիկա՛՛ գործարար ակումբի միջև:
4 նոյեմբերի ՀԱԳՄ գրասենյակում. ՀԱԳՄ մասնագիտական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ տեղի ունեցավ Հարկային օրենսգրքի նախագծի ԱԱՀ, ակցիզային հարկ բաժինների քննարկում:
18 նոյեմբերի ՀԱԳՄ գրասենյակում. ՀԱԳՄ մասնագիտական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ տեղի ունեցավ Հարկային օրենսգրքի նախագծի շահութահարկ, եկամտային հարկ բաժինների քննարկում:
30 նոյեմբերի ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը, փոխնախագահներ Քրիստ Փիլոսյանն ու Հայկազ Բախշեցյանը ՀԱԳՄ գրասենյակում հյուրընկալեցին Արժույթի միջազգային Հիմնադրամի պատվիրակությանը ՝ ԱՄՀ հարկային քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ Մարտին Գռոտեի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՀ Հայաստանի մշտական ներկայացուցիչ Տերեսա Դաբան Սանչեսը:
02 դեկտեմբերի ՀԱԳՄ գրասենյակում, ՀԱԳՄ մասնագիտական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ, տեղի ունեցավ Հարկային օրենսգրքի նախագծի բնապահպանական և ճանապարհային հարկեր, բնօգտագործման վճար բաժինների քննարկում:
16 դեկտեմբերի ՀԱԳՄ գրասենյակում, ՀԱԳՄ մասնագիտական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ, տեղի ունեցավ Հարկային օրենսգրքի նախագծի անշարժ գույքի հարկ, փոխադրամիջոցների գույքահարկ, հատուկ հարկային համակարգեր (շրջանառության հարկ, արտոնագրային հարկ, ընտանեկան ձեռնարկատիրություն) բաժինների քննարկում:
2016թ.
15 հունվարի

ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը հյուրընկալեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տնտեսական և կոմերցիոն հարցեով պատասխանատու Ռաֆայել Սամբոին:
Հյուրերին ներկայացվեց Հայաստանի բիզնես մթնոլորտը, նոր տնտեսական դաշտում գործելու առանձնահատկությունները:

19 հունվարի ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը հարցազրույցով հանդես եկեվ ՇԱՄԹ TVՀեռուստաընկերության Հորիզոն ծրագրում՝ գործարարությանը վերաբերող արդիական խնդիրների շուրջ:
27 հունվարի ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը ԱՌԿԱ լրատվական գործակալության տված հարցազրույցում ներկայացրեց ՀԱԳՄ տեսակետը մի շարք միջազգային տնտեսական իրադարձությունների և Հայսատանի վրա դրանց ազդեցության շուրջ:
5 փետրվարի կայացավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների ﬕության նախագահության հերթական նիստը
8 փետրվարի Հայաստանի արդյունաբերողների և գործարարների ﬕությունը և Ճապոնիայի ﬕջազգային համագործակցության գործակալությունը մայրաքաղաքի «ԷԼԻՏ ՊԼԱԶԱ» բիզնես կենտրոնումկազզմզկերպեցին Հայաստանի և Հոկայդոյի ﬕջև մասնավոր գործընկերության խթանմանն ուղղված սեﬕնար: Միջոցառման ընթացքում ՀԱԳՄ-ին ներկայացրեց ՀԱԳՄ փոխնախագահ Հայկազ Բախշեցյանը:
11 փետրվարի

ՀԱԳՄ-ն հանդես եկավ «Հայ–չեխական» գործարար համաժողովի համակազմակերպիչ:
Գործարար համաժողովին մասնակցում էին ՀՀ էկոնոﬕկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների ﬕության փոխնախագահ Հայկազ Բախշեցյան ներկայացրեց Միության մինչ այժմ կատարած աշխատանքները լ հայ–չեխական գործարար կապերի զարգացման գործում և հույս հայտնեց, որ այսուհետ գործի կդրվեն չօգտագործված հնարավորություններն ու ﬕջոցները։

18 փետրվարի «ԵՐԵՎԱՆ ՊԼԱԶԱ» բիզնես կենտրոնում կայացավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների ﬕության և Ռուսաստանի Դաշնության «Գործարար հաղորդակցությունների համակարգ» ընկերության համատեղ կազմակերպած աշխատաժողովը՝ «Պետական և մասնավոր գնուﬓերը Ռուսաստանում. Հայաստանի գործարարների համար նոր հեռանկարներ և հնարավորություններ» խորագրով:
26 փետրվարի

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների ﬕության «Նորավանք» գիտակրթական հիﬓադրաﬕ, «Միջազգային հարաբերությունները և տնտեսական ինտեգրումը Հարավային Կովկասում» փորձագիտական ցանցի, , Ռուսաստանի «Գիտելիք» ընկերության, «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության, «Կովկասյան համագործակցություն» ոչ առևտրային գործընկերության համատեղ ջանքերով Երևանում կազմակերպվել է Գիտաժողով, որտեղ քննարկվել են Հայաստանի գործարար համայնքի հնարավորությունները, արդյունաբերության զարգացման պոտենցիալը, տնտեսության առավել հեռանկարային ոլորտները, հիﬓական խնդիրներն ու հնարավորությունները ԵԱՏՄ-ին անդամակցելու արդյունքում։
Գիտաժողովում ՀԱԳՄ կողմից ՝«Հայաստանի գործարար հանրությունը և ԵԱՏՄ-ն. սպասելիքներ, հիﬓախնդիրներ, հեռանկարներ» թեմայով ելույթ ունեցավ ՀԱԳմ գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը:

3 մարտի Մարտի 3–ը ﬔր ժողովրդի ﬔծ երախտավորներից Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրն է։ Այդ առիթով Հայաստանի արդյունաբերողների և գործարարների ﬕության նախագահության և խորհրդի ամդաﬓերը մայրաքաղաքի Սուրբ Աննա նորակառույց եկեղեցում մասնակցեցին ﬔծ բարերարի հիշատակի տրվող պատարագին և պսակներ դրեցին Մանթաշյանի արձանին։ Իր խոսքում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների ﬕության նախագահ Արսեն Ղազարյանը նշեց, որ Միությունը դիﬔլ է ՀՀ կառավարությանը մարտի 3–ը անվանակոչելու որպես Գործարարության օր։
18 մարտի ՀԱԳՄ նախագահության հերթական նիստ
28մարտի ՀԱԳՄ կազմակերպեց ԱԳՄԿ պատվիրակության հանդիպումը ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հետ:
29 մարտի

Երևանում կայացավ Արդյունաբերողների և գործարարների ﬕջազգային կոնգրեսի (ԱԳՄԿ) խորհրդի նախագահության նիստը։
ԱԳՄԿ պատվիրակության կազմում էին Արդյունաբերողների և գործարարների ﬕջազգային կոնգրեսի խորհրդի նախագահ, Մոլդովայի արդյունաբերողների և գործարարների ազգային կոնգրեսի նախագահ Վասիլի Տարլևը, ԱԳՄԿ նախագահ, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի նախկին անդամ Վիկտոր Գլուխիխը, Ուկրաինայի արդյունաբերողների և գործարարների ﬕության նախագահ, կոնգրեսի առաջին փոխնախագահ, Ուկրաինայի նախկին վարչապետ և Գերագույն Ռադայի պատգամավոր Անատոլի Կինախը, կոնգրեսի փոխնախագահ, Ղազախստանի գործատուների կոնֆեդերացիայի վարչության նախագահ, նախկին փոխվարչապետ և էներգետիկայի և վառելիքի պաշարների նախկին նախարար Կադիր Բայկենովը, Բելոռուսի Հանրապետության նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական կոմպլեքսի նախարար Սերգեյ Սիդորսկին և այլ կազմակերպությունների ղեկավարներ, գիտնականներ, մասնագետներ։
ԱԳՄԿ պատվիրակությանը նիստից առաջ ընդունելու է ։ Նույն պատվիրակությանը այցի առաջին օրը՝ մարտի 28–ին ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների ﬕության ղեկավարությունը։ Այցի ավարտին պատվիրակության անդաﬓերը եղան Զվարթնոցում, Մայր Աթոռ Սուրբ Էջﬕածնում, նրանց ընդունեց

30 մարտի ՀԱԳՄ կազմակերպեց ԱԳՄԿ պատվիրակության հանդիպումը Աﬔնայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ:
8 ապրիլի ՀԱԳՄ հանդես եկավ ապրիլյան պատերազմում նահատակված և վիրավոր զինվորների ընտանիքներն զորակցելու կոչով:
21 ապրիլի ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը Հայաստանի տնտեսությանը վերաբերող արդիական հարցերի շուրջ հարցազրույց ունեցավ «Արﬔնպրես»-ի մամուլի սրահում:
22 ապրիլի

BPA (Busines Partners of Armenia) ընկերությունը և ՀԱԳՄ-ն համատեղ կազմակերպեցին «ԻՆՎԵՍՏ ԱՐՄԵՆԻԱ 2016» բիզնես ֆորումը, հետևյալ օրակարգային թեմաներնով
• Հայաստան –Իրան – Եվրասիական Տնտեսական Միություն համագործակցության ծրագրեր և հեռանկարներ
• 2016–2018 թվականների կանխատեսուﬓեր Հայաստանի համար
• Հաջողված պատմությունների ներկայացում
• Միջազգային խոշոր առևտրային ցանցերում հայկական արտադրանքի վաճառքի հնարավորություններ

19 մայիսի ՀԱԳՄ նախագահության հերթական նիստ
6 հունիսի Հայաստանի արդյունաբերողների և գործարարների ﬕության նախագահ Արսեն Ղազարյանը ընդունեց Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոանիս Թաղիսին։ Հանդիպման օրակարգում հայ–հունական բիզնես հարաբերություններին վերաբերվող տարբեր հարցեր էին:
8 հունիսի

ՀԱԳՄ անդամները Ա. Ղազարյանի գլխավորությամբ մասնակցեցին Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանի Հայաստան այցի շրջանակներում կայացած հայ– չեխական գործարար համաժողովին, որը իրենց մասնակցությամբ պատվեցիներկու երկրների նախագահները:
Ա. Ղազարյանը հանդես եկավ ողջույնի խոսքով:

13 հունիսի ՀԱԳՄ պատվիրակությունը մասնակցեց Քրիստոնյա գործարարների ասոցիացիայի Եվրոպայի նախագահ Վալթեր Դրոփփերսի մասնակցությամբ տեղի ունեցած սեﬕնարին, որի թեման էր՝ «Դրաﬕ համար աշխատելը սպանում է բիզնեսը. բիզնես և տնտեսություն»: Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների ﬕության նախագահ Արսեն Ղազարյանը:
23 հունիսի Հայաստանի արդյունաբերողների և գործարարների ﬕության նախագահ Արսեն Ղազարյանը ընդունեց ԱՄՆ Պետդեպարտաﬔնտի Իրանի հարցերով ավագ խորհրդական Լեսի Ցոին և ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին։ Արսեն Ղազարյանը, հանգամանորեն ներկայացնելով հայ–իրանական ջերմ հարաբերությունները, նշեց, որ 90–ականների սկզբներին Իրանը Հայաստանի համար կյանքի ճանապարհ էր, այսօր՝ նաև ռազմավարական գործընկեր։ Միաժամանակ Իրանում կա հայկական լուրջ համայնք, ինչը երբեﬓ կապող կամուրջ է երկու երկրների հարաբերություններում։ Շահեկանորեն գործում է նաև Իրան–Հայաստան առևտրային պալատը։ Պարոն Ղազարյանը հավելեց, որ Միությունը կաﬔնում է ԱՄՆ–Հայաստան–Իրան տնտեսական կամուրջ լինել Եվրասիական Միության շուկա դուրս գալու համար։
27 հունիսի Հայաստանի արդյունաբերողների և գործարարների ﬕությունը , «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ն , «Նորավանք» ԳԿՀ-ն, «Միջազգային հարաբերությունները և տնտեսական ինտեգրումը Հարավային Կովկասում» փորձագիտական ցանցը, ՌԴ «Գիտելիք» ընկերությունը, «Կովկասյան համագործակցություն» ոչառևտրային գործակցությունը «Հյուսիս-Հարավ առանցք. Հայաստան- Ռուսաստան-Վրաստան-Իրան համագործակցության արդի վիճակը և զարգացման հեռանկարները» քննարկելու համար կազմակերպեցին գիտաժողով:
28 հունիսի «Արﬔնպրես» լրատվական գործակալությունում Չինաստանի հետ գործակցության նոր հնարավորություններ ստեղծելու օրախնդրի հարցերի վերաբերյալ լրագրողների հետ հանդիպեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների ﬕության նախագահ Արսեն Ղազարյանը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը և Չինաստանում երկու կազմակերպությունների ներկայացուցիչ Արթուր Եգորյանը:
30 հունիսի Հայաստանի արդյունաբերողների և գործարարների ﬕության նախագահ Արսեն Ղազարյանը Վերին Լարսում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցազրույց տվեց Հ1 հեռուստաընկերությանը:
8 հուլիսի լրագրողների հետ ճեպազրույցում Եվրասիական տնտեսական ﬕության երկրների գործարարներին, այդ թվում` հայերին, հուզող հիﬓական խնդիրները սննդի անվտանգության սերտիֆիկատների փոխադարձ ճանաչման, տեխնիկական չափորոշիչների ընդունման և ավելացված արժեքի հարկի ստացման ﬔխանիմների շուրջ լրագրողների հարցերին պատասխանել է ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը:
7-8 հուլիսի

ՀԱԳմ մասնակցություն ունեցավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Տիմուր Սուլեյﬔնովի գլխավորությամբ Երևանում կայացած Ձեռներեցության հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային կից խորհրդատվական կոﬕտեի իններորդ նիստին։
Հայաստանում առաջին անգամ անցկացվող նիստին կոﬕտեի ներկայացուցիչները քննարկեցին հայ գործարարներին հուզող հիﬓական հարցերը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ էկոնոﬕկայի նախարար Արծվիկ Մինասյանը` «Եվրասիական տնտեսական ﬕության ստեղծումը կարևոր իրադարձություն է յուրաքանչյուր անդամ-պետության տնտեսական կյանքում:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների ﬕության նախագահ Արսեն Ղազարյանը լիագումար նիստին իր ելույթում հանգամանորեն անդրադարձավ հայ գործարարին այսօր մտահոգող շատ խնդիրների:

14 հուլիսի Հայաստանի արդյունաբերողների և գործարարների ﬕության նախագահ Արսեն Ղազարյանը «ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերության «ՈՒՐՎԱԳԻԾ» հաղորդաշարի հյուրն էր
12 հուլիսի ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյան «ՇԱՆԹ» հեռուստաընկերության ﬔկնաբան Արամ Աբրահամյանի հյուրն էր
15 հուլիսի Հայաստանի արդյունաբերողների և գործարարների ﬕության անդաﬓերը հուլիսի 15-ին այցելեցին Երևանի Սմբատ Զորավարի փողոցի 11 հասցեում կառուցվող «Երևան» տոնավաճառի բացմանը:
21 սեպտեմբերի ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը հարցազրույց տվեց Հ1 հեռուստաընկերության ﬔկնաբան Նվեր Մնացականյանին։
22 սեպտեմբերի ՀԱԳՄ նախագահության նիստ
7 հոկտեմբերի ՀԱԳՄ-ն ՀՀ կառավարությանը ներկայացրեց իր կարծքիը ՀՀ կառավարության նոր՝ 2016թ. Ծրագրի վերաբերյալ
12 հոկտեմբերի Հայաստանի արդյունաբերողների և գործարարների ﬕության նախագահ Արսեն Ղազարյանը ընդունեց Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Իոս Դաումային: Արսեն Ղազարյանը հյուրին ներկայացրեց Միության գործառույթները, արտաքին կապերը, ﬕջազգային կառույցների հետ գործակցությունը, օրենսդրական նախագծերի քննարկուﬓերը գործարար շրջանակների հետ, Հայաստան-ԵՏՄ նոր տնտեսական դաշտի ձևավորումը և այլ խնդիրներ: Նիդեռլադացի դիվանագետին մասնավորապես հետաքրքրում էին Հայաստանի հարաբերությունները տարածաշրջանի և Եվրաﬕության երկրների հետ: Պարոն Իոս Դաուման կարևորեց և բարձր գնահատեց այս հանդիպումը:
18 հոկտեմբերի Հայաստանի արդյունաբերողների և գործարարաների ﬕության նախագահ Արսեն Ղազարյանը ընդունեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Նադիա Լիխթենբերգերին: Արսեն Ղազարյանը ներկայացրեց Հայաստանում բիզնես մթնոլորտը և մասնավորապես ԵՏՄ անդամակցության պայմաններում նոր խնդիրները: Դիվանագետ հյուրը նշեց, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը ցանկանում է մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների բարելավման նոր խթանիչներ գտնել: Արսեն Ղազարյանը հանգամանորեն ներկայացրեց շուրջ 20 տարվա ընթացքում այդ ուղղությամբ Միության նախաձեռնությունները: Փոխդեսպան Նադիա Լիխթենբերգերը խոստացավ այդ խնդրի վերաբերյալ Բեռլին ուղարկելիք զեկուցագրում նշել Հայաստանի արդյունաբերողների և գործարարաների ﬕության և նախագահ Արսեն Ղազարյանը տեսակետներն ու առաջարկությունները:
26-28 հոկտեմբերի ՀԱԳՄ մասնակցեց արդեն 7-րդ անգամ կազմակերպվող «EXPO-RUSSIAARMENIA 2016+IRAN» արդյունաբերական ցուցահանդեսին և Երևանի գործարար համաժողովին : Բացման հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների ﬕության փոխնախագահ Հայկազ Բախշեցյանը: Հանդիպմանը ներկա էին երկու երկրների պաշտոնատար այրեր և գործարարներ: Ցուցահանդեսը ներառում էր էներգետիկայի, ճարտարագիտության, տրանսպորտի և լոգիստիկաի, հանքարդյունաբերության, շինարարության, քիﬕական արդյունաբերության, հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, առողջապահության և այլ ոլորտներ: Բիզնես համաժողովին տեղի ունեցան երկուստեք շահեկան գործարար հանդիպուﬓեր
31 հոկտեմբերի-1 նոյեմբերի «EXPO-RUSSIA-ARMENIA 2016+IRAN» ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների ﬕության և Վրաստանի գործատուների ﬕության աջակցությամբ Թբիլիսիում կայացավ Ռուս-վրացական գործարար համաժողով՝ բիզնես կոնտակտներով և կլոր սեղաններով:
1 նոյեմբերի Հայաստանի արդյունաբերողների և գործարարների ﬕության փոխնախագահ Հայկազ Բախշեցյանը և Միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը ընդունեցին Բելգիայի դեսպանության առևտրատնտեսական ներկայացուցչության Ֆլամանդական տարածաշրջանի կցորդ Անդրե դե Ռեյկին: Հայկազ Բախշեցյանը հյուրին հանգամանորեն ներկայացրեց Հայաստանի բիզնես մթնոլորտը, ԵՏՄ անդամակցության պայմաններում նոր տնտեսահարաբերությունները և դրանց հարակից խնդիրներ: Էդուարդ Կիրակոսյանը նշեց Միության արտաքին կապերի ռազմավարությունը հատկապես Եվրաﬕության անդամ երկրների հետ: Քննարկվեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
17 նոյեմբերի ՀՀ տնտեսական զարգացման և ներդրուﬓերի նախարարությունը հյուրընկալել էր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների ﬕության անդաﬓերին: Հանդիպում-քննարկուﬓ ուղղված էր նախարարության և ﬕության համագործակցության արդունավետության բարձրացմանը: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրուﬓերի նախարար Սուրեն Կարայանը, նշեց, որ հրավերքի հիﬓական նպատակը կայանում է նրանում, որ արդյունաբերողների և գործարարների ﬕության հետ համատեղ քննարկեն և փորձեն ձևավորել այն հարթակը, որի շուրջ շարունակելու են համագործակցությունը:
23 նոյեմբերի Հայաստանի արդյունաբերողների և գործարարների ﬕության նախագահությունը քննարկել է ՀՀ Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողովի կողﬕց (ՏՄՊՊՀ) «Երևանի գարեջուր» ընկերությանը 110 ﬕլիոն դրաﬕ չափով տուգանելու մասին որոշումը և Հանդես է եկել հայտարարությամբ, առ այն, որ այն զուրկ է բովանդակային ծանրաբեռնվածությունից, իսկ դրա որոշ դրույթներ պարզապես հակասում են շուկայի տրամաբանությանը:
13 դեկտեմբերի

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրուﬓերի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների ﬕությունում կայացավ գործնական հանդիպում փոխնախարար Տիգրան Խաչատրյանի և գործարարների ﬕջև:
Քննարկման թիրախում էին հատկապես մաքսային ու հարկային նոր օրենքների կիրարկումը: Նշվեցին ընդհանրական մտահոգությունները: Բազմաթիվ խնդիրների վերաբերյալ պարոն Ղազարյանը գործարարներին առաջարկեց աﬔնակարճ ժամկետում դիտողություններն ու առաջարկությունները գրավոր պատճառաբանված ու հիﬓավորված ներկայացնել: Փոխնախարար Տիգրան Խաչատրյանը առաջարկեց աﬔն աﬕս պարբերաբար հանդիպել, շարունակել բաց քննարկուﬓերը, որպեսզի գործարարները առաջիկայում քիչ անակնկալներ ունենան:

19 դեկտեմբերի ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը տնտեսություն,բեռնափոխադրումներ, ԵԱՏՄ և Իրան թեմաների շուրջ հարցազրույց տվեց Այսօր լրատվականին
21 դեկտեմբերի ՀԱԳՄ-ն մասնակցեց Հայաստան- Իրան գործարար համաժողովին
2017թ.
26 հունվարի Կայացավ ՀԱԳՄ նախագահության հերթական նիստը:
3 փետրվարի Գյումրու զարգացման ուղղված ներդրումային ծրագրերի քննարկման նպատակով 03.02.2017թ ՀՀ Վարչապետ պարոն Կարեն Կարապետյանի Գյումրի այցին մասնակցեցին նաև ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը և ՀԱԳՄ անդամները:
9 փետրվարի Տեղի ունեցավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամ գործարարների և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանի արդեն պարբերական դարձած հերթական հանդիպումը: Հանդիպմանը քննարկվեցին գործարարների բազմաբնույթ մտահոգություններ, որոնք առնչվում էին հարկային ու մաքսային հարցերին, գործարարի պաշտպանվածությանը, ներկրումների և արտահանումների գործառույթների պարզեցմանը, գնումների մասին օրենքին, հսկիչ գներին, բեռնափոխադրումներին ու այլ խնդիրներին:
17 փետրվարի ՀԱԳՄ-ն մասնակցեց ՉԺՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերությունների գծով ԵԱՏՄ Գործարար խորհրդի հանձնաժողովի նիստին, անցկացվեց տեսակոնֆերանս ՀԱԳՄ գրասենյակում:
21 փետրվարի

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությունը, Մոսկվայում ՀԱԳՄ ներկայացուցիչ Արտաշես Շիրիկյանի գլխավորությամբ, մասնակցել է Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսի 25-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը:
Միջոցառման ընթացքում Արտաշես Շիրիկյանը Միջազգային կոնգրեսի Խորհրդին հանձնեց հոբելյանական հուշանվեր և ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը, որում արժևորվում է ԱԳՄԿ–ի և ՀԱԳՄ արգասաբեր գործակցությունը։
Միջազգային կոնգրեսի Խորհուրդը, 25-ամյա հոբելյանի կապակցությամբ, նշելով երկու կառույցների համատեղ աշխատանքում ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի մեծ ներդրումը և Երևանյան նիստերի բացառիկ ջերմությունն ու անմոռաց հանդիպումները, նրան պարգևատրել է հոբելյանական հուշագրով։ Միաժամանակ ՀԱԳՄ անդամներին բազմամյա և համատեղ արդյունավետ աշխատանքի համար հանձնվել են շնորհակալագրեր։

2 մարտի Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի համատեղ կազմակերպած հանդիպման հյուրերն էին Հայաստանում Բուլղարիայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովան և Բուլղարիայի «Ռեմին» և «Նկիոս Խրանիժիներինգ» ընկերությունների նախագահ Նիկոլայ Ռաչևը: Հանդիպման ընթացքում շնորհանդեսով ներկայացվեց սննդարդյունաբերության ոլորտի սարքավորումների արտադրությունը, Հայաստանի հետ գործակցության հնարավորությունները:
3 մարտի

«Գործարարի օրվա» կապակցությամբ ՀԱԳՄ-ն հանդես եկավ որպես կազմակերպիչ և մասնակից տարբեր միջոցառումներում, մասնավորապես՝
- Մանթաշյանցի արձանի մոտ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախաձեռնությամբ առաջին անգամ պաշտոնապես նշվեց «Գործարարի օրը»: Մության նախագահության և խորհրդի ամդաﬓերը մայրաքաղաքի Սուրբ Աննա եկեղեցում մասնակցեցին ﬔծ բարերարի հիշատակին տրվող պատարագին և պսակներ դրեցին Մանթաշյանի արձանին։
- Գեղագիտության ազգային կենտրոնում կայացած հուշադրոշմանիշի շնորհանդեսին և մարման արարողությանը, պաշտոնատար անձանց և այլ գործարարների մասնակցությամբ:
-Նույն կենտրոնում բացվեց «Մանթաշյանցի ժամանակը, հայ գործարար կյանքը 19-20-րդ դարերում» ժամանակավոր ցուցադրությունը:
* ՀՀ կառավարությունը փետրվարի 9-ին կայացած նիստում որոշեց հայ մեծ գործարար ու բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրը՝ մարտի 3-ը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության առաջարկությամբ, այսուհետ պաշտոնապես նշել որպես «Գործարարի օր»:

10 մարտի ՀԱԳՄ գրասենյակում տեղի ունեցավ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման հարցերով աշխատաժողով տեսակոնֆերանս:
17 մարտի

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում կայացավ հանդիպում Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպության ներկայացուցիչների հետ, որին մասնակցում էին նաև ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և խոշոր բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներ:
Այցի նպատակն էր ծանոթանալ Կովկասյան երկրներում առկա ներուժին: Քննարկվեցին Հայաստանի լոգիստիկ հնարավորությունները Ռուսաստան-Վրաստան-Իրան երկաթգծի հասանելիության տեսանկյունից, Ռուսաստանի և Իրանի հետ լոգիստիկ հնարավորությունները, Հայաստան-Չինաստան համագործակցության հեռանկարները «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակներում և այլ հարցեր:

18 մարտի Տեղի ունեցավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների նախագահության ընդլայնված նիստը: Օրակարգի այլ հարցերի թվում կարևորվեց «Հասարակական կազմակերպությունների մասին» 2016թ. դեկտեմբերի 16-ի ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան ՝ ՀԱԳՄ կանոնադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով հեռակա համագումար անցկացնելու մասին» հարցը, որի վերաբերյալ ելույթ ունեցավ ՀԱԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը: Նիստի մասնակիցները հավանություն տվեցին առաջարկին:
22 մարտի

ՀԱԳՄ պատվիրակությունը ՀԱԳՄ նախագահի Արսեն Ղարարյանի գլխավորությամբ մասնակցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ԱՄԷ աշխատանքային այցի շրջանակներում անցկացվող «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովին, որը կազմակերպվել էր Նախագահ Սերժ Սարգսյանի և Աբու Դաբի էﬕրության թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի բարձր հովանավորությամբ:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակության անդամները մասնակցել են նաև առանձին ոլորտային քննարկումներին, որոնք վերաբերում էին գյուղատնտեսությանը, էներգետիկային, առողջապահությանը, տուրիզմին, տեղեկատվական տեխնոլոգիաներին, անշարժ գույքին և բազմաբնույթ այլ խնդիրներին:

28 մարտի

Կայացավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահություն հերթական նիստը, որում անդրադառնալով երկրի տնտեսությունում առկա իրավիճակին և հանրապետության ներկա կառավարության կողմից իրականացվող տնտեսական արմատական բարեփոխմանը միտված օրախնդիր ու հեռանկարային քայլերին,ՀԱԳՄ նախագահությունը հայտարարություն հրապարակեց՝ հետևյալ տեքստով.

Միությունը թեև իր 20-ամյա գործունեության ընթացքում մշտապես զերծ է մնացել երկրում տեղի ունեցած նախընտրական գործընթացներում հրապարակային դիրքորոշում արտահայտելուց, այդուհանդերձ, նկատի ունենալով գործող կառավարության՝ Հայաստանի տնտեսության առողջացմանը, առկա ներուժի նպատակային զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և սոցիալական կարևորագույն ծրագրերի իրականացմանը միտված քայլերը, անհրաժեշտ է համարում սատարել ներկա կառավարությանը և իշխանությունների որդեգրած արմատական բարեփոխումների քաղաքականությանը։

Հավատում ենք, որ ներկա նախընտրական գործընթացում, զորակցելով ՀՀ կառավարությանն ու վարչապետին, նրան առաջադրած քաղաքական ուժին, առաջին հերթին սատարում ենք Հայաստանի տնտեսական վերելքի հեռանկարին և երկրի անվտանգությանը։

Միաժամանակ հայտնում ենք, որ պատրաստ ենք գործուն մասնակցություն ունենալ կառավարության ծրագրերի մշակմանն ու իրականացմանը՝ մեզ հասու բոլոր միջոցներով:

Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կատարել այնպիսի գիտակցված ընտրություն, որով կապահովվի մեր երկրի անվտանգության ամրապնդման ու տնտեսական արմատական բարեփոխումների շարունակականությունը։

30 մարտի ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը Շանթ հեռուստաընկերության Հորիզոն ծրագրի հյուրն էր, որտեղ տված հարցազրույցում ներկայացրեց ՀՀ տնտեսական օրենսդրության և գործարարությանն առընչվող իր տեսակետը:
30 մարտի

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի համատեղ նախաձեռնությամբ կայացավ թեմատիկ քննարկում պետական համապատասխան ատյանների պատասխանատուների և գործարարների մասնակցությամբ: Քննարկումը վերաբերում էր ավելացված արժեքի հարկով բազմակի օգտագործման տարաների հարկման խնդրին:

ՀԱԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը արտահայտեց Միության տեսակետներն ու կարծիք, որ 2018 թվականից գործող հարկային նոր օրենսգրքում հիշյալ դրույթը լրամշակվի հնարավորինս հստակ, որ տարընթերցումների տեղիք չտա և գործարարներին ավելորդ հոգսեր չստեղծի:

Շահեկան քննարկման ժամանակ որոշվեց կարևոր ու ընդհանրական հարցերը խմբավորել և գրավոր ներկայացնել համապատասխան ատյաններին ու ըստ անհրաժեշտության կրկին անդրադառնալ խնդրին:

30 մարտի ՀԱԳՄիության մասնագետները ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության դահլիճում մասնակցեցին «Նորարար տեխնոլոգիաները մշակաբույսերի արտադրության ոլորտում» թեմայով աշխատաժողով տեսակոնֆերանսի:
1 ապրիլի ՀԱԳՄ նախագահը Արսեն Ղազարյանը Հ1-ի Օրակարգ ծրագրին տրված հարցազրույցում հնչեցրեց իր կարծիքը հարկային նոր արտոնությունների վերաբերյալ:
12 ապրիլի

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հանդիպում ունեցավ հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության Գործերի ժամանակավոր հավատարմատար Իսամ Նայալի  և Հայ-սիրիական բարեկամության կազմակերպության համանախագահ, սիրիահայ գործարար Լևոն Զաքիի հետ:

Քննարկվեցին պատերազմական գործողությունների հետևանքով ավերված սիրիական բնակավայրերի վերականգնման աշխատանքներին Հայաստանցի գործարարների, մասնագետների ու շինարարների մասնակության , ինչպես նաև Սիրիայում հայկական ապրանքների ցուցահանդեսի կազմակերպման հեռանկարներին և հնարավորություններին վերաբերող հարցերը:

13 ապրիլի ՀԱԳՄ մասնագետները մասնակցեցին ՉԺՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերությունների գծով ԵԱՏՄ Գործարար խորհրդի հանձնաժողովի նիստ տեսակոնֆերանսին:
19 ապրիլի

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ընդունեց Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջիմ Մակարոնին:

Պարոն Ղազարյանը լիբանանցի դիվանագետին ներկայացրեց հայ-լիբանանյան տնտեսական կապերի համառոտ նկարագիրը և դրանում Միության դերն ու գործառույթները:

Պարոն Ջիմ Մակարոնը տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսվել է Լիբանանի Էկոնոմիկայի նախարարի այցը Հայաստան՝ գործարար պատվիրակության ուղեկցությամբ:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց կազմակերպել հայ և լիբանանացի գործարարների B2B և այլ հանդիպումներ, որոնք նպաստելու են գործարար նոր կապերի ստեղծմանը:

21 ապրիլի ՀԱԳՄ-ն մասնակցություն ունեցավ Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության գրասենյակում կայացած ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրային կապերի հարցերով աշխատաժողով տեսակոնֆերանսին:
25-26 ապրիլի ՀԱԳՄ տնօրեն Է Կիրակոսյանը Ղրղստանի Բիշկեկ քաղաքում մասնակցեց ԵԱՏՄ Գործարար խորհրդի նախագահության նիստին և «ԵԱՏՄ տարածքում Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու զարգացում» միջազգային տնտեսական համաժողովին:
28 ապրիլի Կայացավ ՀԱԳՄ նախագահության հերթական նիստը , որտեղ ի թիվս ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի պահանջներին համաձայն մի մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին իրականացվող տարանցման կարգի մասին, ՀՀ հարկային մարմիններին ևվ իճակագրական ծառայությանը հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով մեկ պատուհանի սկզբունքով ներկայացնելու վերաբերյալ ՀԱԳՄ առաջարկությունների մասին, Տանզանիայում գործարար համաժողով անցկացնելու նպատակահարմարության մասին հարցերի տեղի ունեցավ նաև Միության նոր անդամների ընդունելություն: Այս անգամ Միությանն անգամակցեց Խաչատուր Սարգսյանը՝ ԿԼԱԴ Տանզանիա ՍՊԸ հիմնադիր տնօրենը:
16 մայիսի Կայացավ ՀԱԳՄ նախագահության հերթական նիստը որտեղ քննարկվեցին ս. թ. հունիսի 7-ին Իտալիայում կայանալիք միջկառավարական հանձնաժողովի նիստին ՀԱԳՄ անդամների մասնակցության մասին, հուլիսին Երևանում կայանալիք «Հայաստանի Հանրապետություն. Երկու տարի ԵԱՏՄ կազմում: Հիմնական արդյունքները» խորագրով կլոր սեղանի նախապատրաստական աշխատանքների մասին, նոր հարկային օրենսգրքի «Շահութահարկի մասին» օրենքի 451 հոդվածի 7-րդ մասով նախատեսված՝ վճարված ու փաստացի շահութահարկից չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարների հաշվանցման մասին դրույթի վերաբերյալ ՀԱԳՄ դիրքորոշման մասին և այլ հարցեր:
26 մայիսի ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը «Շողակաթ» հեռուստաընկերության հյուրն էր՝ տնտեսությանը, գործարարությանը և հասարակությանը վերաբերող այլ թեմաների շուրջ հարցազրույցով:
27-29 մայիսի

ՀԱԳՄ տնօրեն Է. Կիրակոսյանը և ՀԱԳՄ մի քանի անդամներ Ծաղկաձորում մասնակցեցին «Եվրասիական տնտեսական միություն - Հայաստան» ամենամյա տնտեսական համաժողովին, որին մասնակցում էին շուրջ 400 գործարար և հրավիրյալ՝ այդ թվում 100-ից ավելին ԵՏՄ անդամ երկրներից:

Տնտեսական ֆորումին «Եվրասիական Տնտեսական Միության արդյունաբերական սեկտորի առաջնահերթ ուղղությունները» թեմայով ելույթով հանդես եկավ և կլոր սեղանը ղեկավարեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը: Պարոն Կիրակոսյանը այդ խնդրում ներկայացրեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ռազմավարական շեշտադրումները, խնդրահարույց առանձին դրույթներ, որոնց վերաբերյալ ուշագրավ առաջարկություններ ներկայացրեցին կլոր սեղանի մասնակիցները:

7 հունիսի

Իտալիայի Արտաքին գործերի նախարարության շենքում տեղի է ունեցավ Հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը՝ 2 երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ։ Միջոցառման շրջանակում ՀԱԳՄ-ն մասնակցեց Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված Հայաստան-Իտալիա գործարար համաժողովին, որը կրում էր «Նոր հնարավորություններ, հնագույն ուղիներ. Հայաստանը որպես կամուրջ եվրասիական և իրանական շուկաներ» խորագիրը։

Հայ-իտալական ներդրումային և գործարար կապերն ակտիվացնելու նպատակով Միության անդամները առանձին գործարար հանդիպումներ ունեցան հետաքրքրված ընկերությունների ղեկավարների հետ:

8 հունիսի

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Հայկազ Բախշեցյանը, գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը և խորհրդի անդամ Արթուր Ղազարյանը ընդունեցին Մարոկկոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Մեհդի Լարակին: Զրույցի հիմնական թեման Հայաստան-Մարոկկո տնտեսական հարաբերությունների զարգացում էր և փոխադարձ շփումների ակտիվացումը:

Քննարկվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Մարոկկոյի համանման կազմակերպության միջև ակտիվ կապ ստեղծելու և հոկտեմբերին Հայաստան գործարար պատվիրակության այց նախապատրաստելու հարցերը:

14 հունիսի ՀԱԳՄ-ն մասնակցեց Երևանում կայացած Հայ-տաջկական բիզնես ֆորումին, որը վարում էր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Ֆորումին մասնակցում էին Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, երկու երկրների տնտեսական զարգացման և ներդրումների նախարարները, պաշտոնատար այլ այրեր, բազմաթիվ գործարարներ:Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության Գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը և Տաջիկստանի համանման կազմակերպության գլխավոր տնօրեն Կոմիլի Կամոլջոնը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որում նշված են գործակցության ոլորտները և քայլերի առաջնահերթությունները:
14 հունիսի Հունիսի 14-ին տեղի ունեցավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի համատեղ հանդիպում «PROMEXICO» առևտրային և ներդրումային ընկերության Եվրոպայի և Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն Կառլոս Սանչես Պավոնի հետ: Հանդիպմանը քննարկվեցին Մեքսիկայի հետ գործարար համագործակցության հնարավորությունները, Հայկական կողմն իր հերթին հանգամանորեն ներկայացրեց Հայաստանի հնարավորությունները, որպես ԵԱՏՄ անդամ երկների շուկաներ և Իրան մուտք գործելու միջանկյալ հարթակ:
25 հունիսի Չինական Ժողովրդական Հանրապետության Նինգբո քաղաքում բացվեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պաշտոնական ներկայացուցչության գրասենյակը: Հանդիսությանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ Նինգբոյի քաղաքապետարանից, հյուրեր, տարբեր երկրների դեսպանություններից և միջազգային կազմակերպություններից ներկայացուցիչներ: ՉԺՀ-ում ՀԱԳՄ ներկայացուցիչ է նշանակվել Ռուբեն Կոպյանը: Գրասենյակը զբաղվելու է հայ-չինական համագործակցության գործարար կապերի ակտիվացման, հայ գործարարների շահերի պաշտպանության, չինական շուկայում հայկական արտադրանքի պատշաճ ներկայացման և այլ հարցերով:
4 հուլիսի Տեղի ունեցավ ՀԱԳՄ նախագահության հերթական նիստը, որի օրակարգում քննարկվեցին՝ սեպտեմբերին Սալոնիկում կայանալիք ԵԱՏՄ—Հունաստան գործարար համաժողովի մասին, ՛՛Հայաստանի Հանրապետություն: Երկու տարի Եվրասիական Տնտեսական Միությունում: Առաջին արդյունքները՛՛ Կլոր սեղանին մասնակցելու և ՀԱԳՄ դիրքորոշումը ներկայացնելու մասին, սեպտեմբերի 3-10 Թելավիվում կայանալիք ՛՛Գործարար առաքելություն և ԷՔԱՊՈ -2017 Հայաստան-Իսրայել՛՛ ցուցահանդեսի և գործարար համաժողովի մասին, Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու նպատակով ՀԱԳՄ առաջարկությունների փաթեթ ձևավորելու և ներկայացնելու մասին և նոր անդամի ընդունելության հարցերը: ՀԱԳՄ շարքերը համալրվեց ևս մեկ անդամով՝ Դավիթ Ղալթախչյան, ԷԼԲԱՏ ՓԲԸ տնօրեն:
6 հուլիսի ՀԱԳՄ անդամները ՀԱԳՄ նախագահ Ա. Ղազարյանի գլխավորությամբ Երևանում («Անի» հյուրանոց) մասնակցեցին «Հայաստանի Հանրապետություն. երկու տարի ԵԱՏՄ կազմում. առաջին արդյունքները» խորագրով կլոր սեղանին:
7-9 հուլիսի ՀԱԳՄ-ն որպես աջակից և մասնակից հանդես եկավ «Ոսկու աշխարհ» առևտրա-արտադրական համալիրի տարածքում կազմակերպված հայ ոսկեգործների առաջին ցուցահանդես-վաճառքին՝ «Հայաստան. ոսկեգործության օրեր 2017» խորագրով։ Մոտ 750 հայկական ոսկերչական ընկերություն մասնակցեց ցուցահանդես-վաճառքին: Մասնակցում էին նաև շուրջ 65 արտասահմանյան գնորդներ՝ 11 երկրներից: Միջոցառման շրջանակներում ՀՀ ՏԶՆ նախարարությունում ՀԱԳՄ-ն մասնակցեց նաև աշխատանքային հանդիպման՝ միջոցառմանը հրավիրված արտասահմանյան գնորդ ընկերությունների, ոսկերչական միությունների և առևտրաարդյունաբերական պալաների ներկայացուցիչների հետ: Ներկայացվեց Հայաստանում գործող ոլորտի առանձնահատկությունները, արտահանումը խթանող գործիքակազմը, երկրում այդ ոլորտում իրականացվող քաղաքականությունը:
21 հուլիսի ՀՀ Հասարակական կազմակերպությունների մասին օրենքում 2016թ. դեկտեմբերի 16-ի փոփոխությունների պահանջով կայացավ ՀԱԳՄ արտահերթ հեռակա համագումարը, որի օրակարգում ՀԱԳՄ նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատման հարցն էր: Համագումարը հաստատեց նոր խմբագրությամբ ՀԱԳՄ կանոնադրությունը:
28 հուլիսի ՀՀ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից հաստատվեց ՀԱԳՄ նոր խմբագրությամբ կանոնադրությունր:
4 օգոստոսի

ՀԱԳՄ անդամ գործարարները հանդիպում ունեցան “AVAG SOLUTIONS” խորհրդատվական ընկերության նախագահ Վահրամ Ավանեսյանը հետ: Նպատակը համատեղ գործակցությամբ և շահեկան խորհրդատվությամբ բիզնես հանրությանը օգտակարության ներկայացումն էր:

ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը, ի թիվս շատ հարցերի, հատկապես կարևորեց բիզնես հանրության կարծիքը լիարժեք հաշվի առնելը և նախապատրաստումը ու որոշ օրենքների նորմավորումը: Պարոն Ղազարյանը մասնավորեց, որ մի կողմից փոքր ու միջին բիզնեսի և մյուս կողմից մեծերի միջև իրականում շահերի բախում կա և հարկավոր է այնպես անել, որ միջինը չտուժի:

Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Խաչատրյանը:

11 օգոստոսի ՀԱԳՄ գրասենյակում ՀԱԳՄ մասնագետները մասնակցեցին ԵՏՀ կազմակերպած` «Միասնական պատուհանի մեխանիզմի կիրառումը» թեմայով տեսակոնֆերանսին:
8-10 սեպտեմբերի Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը՝ համատեղ, «Yerevan EXPO» մասնագիտացված ցուցահանդեսային համալիրում, կազմակերպեցին «ARMENIA EXPO 2017» 17-րդ միջազգային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը:
«ARMENIA EXPO 2017» ցուցահանդեսային ֆորումը հանդիսանում է խոշորագույն միջոցառում ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում, ինչով էլ պայմանավորված է բազմաթիվ արտասահմանյան կազմակերպությունների մեծ հետաքրքրությունը և մասնակցությունը:
«ARMENIA EXPO 2017» ցուցահանդեսային ֆորումի շրջանակներում անցկացվող ցուցահանդեսները հետևյալն են`
INDUSTRIAL ARMENIA EXPO
BUILD EXPO
EXPO FOOD DRINKS
TRANS EXPO
COMP_EXPO
POLYGRAPHY.PUBLISHING.ADVERTISEMENT EXPO
FURNITURE SALON
FINANCE. CREDIT. INSURANCE. AUDIT EXPO
REST & ENTERTAINMENT :
11 սեպտեմբերի ՀԱԳՄ նախագահ Ա. Ղազարյանի գլխավորած ՀԱԳՄ անդամներից կազմված պատվիրակությունը Հունաստանի Սալոնիկ քաղաքում մասնակցեց «ԵԱՏՄ-Հունաստան. նոր կամուրջ համագործակցության և զարգացման համար» գործարար համաժողովին: Համաժողովին ՀԱԳՄ-ին ակտիվ մասնակցության համար շնորհվեց շնորհակալագիր Ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով ԵՏՀ Կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայայից:
18-20 սեպտեմբերի Երևանում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Հայաստան – Սփյուռք 6-րդ համաժողովին: Համաժողովի շրջանակներում սեպտեմբերի 19-20-ին ՀՀ կառավարության հետ համատեղ կազմակերպվեցին Հայկական Առևտրային Ցանցի (ՀԱՑ) բիզնես ֆորումը և տարեկան ժողովը, որին ի թիվս Հայաստանի և Սփյուռքի բազմաթիվ պաշտոնատար այրերի, մասնավոր սեկտորի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցեց նաև ՀԱԳՄիությունը: Սեպտեմբերի 20-ին Երևանի «ՍԱԼՈՆ» սրահում տեղի ունեցավ Հայ Առևտրային Ցանցի երրորդ մրցանակաբաշխության արարողությունը: «Տարվա բիզնես անհատականություն-2017»՝ «Հայաստանի բիզնես գերազանցություն» մրցանակը տրվեց Միության նախագահ Արսեն Ղազարյանին իր գործարարական և հասարակական գործունեության համար, մրցանակներ հանձնվեցին նաև այլ գործարարների:
20 սեպտեմբերի

Մեկնարկեց ՀԱԳՄ անդամ կազմակերպությունների համար կազմակերպված հինգշաբաթյա սոց-մեդիա մարքեթինգի գործընթացներին նվիրված #SocialEXPERT դասընթացը, որն անցկացրեց «Դիջիթլ Մարքեթինգ Սերվիս» ընկերության նասնագետը:

Մասնակիցները ստացան մասնակցության սերտիֆիկատներ սոցիալական մեդիա մասնագետների բրիտանական SOME Academy, «Դիջիթլ Մարքեթինգ Սերվիս» ընկերության և ՀԱԳՄ վավերացմամբ։

22 սեպտեմբերի ՀԱԳՄ-ն մասնակցեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության դահլիճում կայացած ԵԱՏՄ տարածքում խոչընդոտների վերացման թեմայով կլոր սեղանին:
27 սեպտեմբերի ՀԱԳՄ-ն մասնակցեց «Էլիտ Պլազա» ԲԿ կազմակերպված «ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության օգուտներն ու կորուստները», հանրային քննարկմանը:
5-7 հոկտեմբերի ՀԱԳՄ նախագահ Ա. Ղազարյանը և ՀԱԳՄ մի շարք անդամներ մասնակցեցին Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում տեղի ունեցած Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովին և Ռուս-հայկական միջտարածաշրջանային վեցերորդ համաժողովին: Կայացան մի շարք կարևոր թեմաներով ոլորտային քննարկումներ՝ համագործակցության խթանման , խնդիրների վերհանման և լուծումներ առաջարկելու ուղությամբ:
6 հոկտեմբերի ՀԱԳՄ տնօրեն Է. Կիրակոսյանը ՀԱԳՄ գրասենյակում հյուրընկալեց ԵԱՏՄ Գործարար խորհրդի աշխատանքները ղեկավարող մարմնի (ЕЦИИК) գործադիր տնօրեն Ստանիսլավ Նաումովին:
9-10 հոկտեմբերի Ա. Ղազարյան Հունաստանի Աթենք քաղաքում մասնակցեց «ԵՄ-Եվրասիա-Չինաստան» գործարար համաժողովին, որի խոչագիրն էր «Արևելքից Արևմուտք կամուրջներ կառուցելով» խորագրով:
7 նոյեմբերի ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը «Շանթ» -ի «Հորիզոն» ծրագրում կարևոր կարծիք է հայտնում Հայաստանում կազմակերպվող ցուցահանդեսների վերաբերյալ
10 նոյեմբերի ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀԱԳՄ նախագահության հերթական նիստը, որտեղ քննարկվեցին ՀՀ նախագահի հետ նախատեսվող հանդիպման ընթացքում քննարկվելիք հարցերի շրջանակը, տեղեկատվություն տրվեց ՀՀ վարչապետին ներկայացված՝ Միության կողմից մշակված ՀՀ Հարկային օրենսգրքի վերաբերյալ առաջարկությունների և ՀՀ ֆինանսների նախարարության պատասխանի մասին, ինճպես նաև տեղի ունեցած մի քանի գործարար համաժողովների մասին:
13 նոյեմբերի ՌԴ ՀԱԳՄ ներկայացուցիչ Արտաշես Շիրիկյանը Մոսկվայում մասնակցեց ԵՏՀ-ի և ԵԱՏՄ Գործարար խորհրդի միջև փոխգործակցության կոնսուլտատիվ խորհրդի նիստին:
17 նոյեմբերի

Չինաստանի Ժողովրադական Հանրապետության Շանդոնգ նահանգի Չինդաո քաղաքում ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության, ի դեմս արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասերյանի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, ի դեմս ՉԺՀ-ում լիազորված անձ Ռուբեն Կոպյանի, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, ի դեմս ՉԺՀ-ում լիազորված անձ Արթուր Եգորյանի և «Գոտի և Ճանապարհ Համագործակցության Նորարարական կենտրոն» հիմնադրամի միջև կնքվել են Հայաստանի Հանրապետության համագործակցության գրասենյակի հիմնադրման և աջակցության ցուցաբերման մասին պայմանագրեր:

Նախաձեռնության նպատակն է խթանել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից առաջարկված զարգացման ծրագրի իրականացման գործընթացը և նպաստել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի կողմից առաջարկված «Մեկ գոտի - մեկ ճանապարհ» նախաձեռնությանը:

Ստորագրված պայմանագրերի համաձայն չինական կողմը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությանը և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին Գոտի և ճանապարհ համագործակցության Նորարարական կենտրոնում 5 տարի ժամկետով տրամադրում է հայկական արտադրության ապրանքների և ծառայությունների ցուցադրման և ներկայացման համար:

25 նոյեմբերի «Բեսթ Վեսթերն Աղվերան» հյուրանոցում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի և ՀԱԳՄ ակտիվի ոչ ֆորմալհանդիպումը, որին մասնակցում էին նաև ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը և ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը: Հանդիպումը ընթացավ կոնստրուկտիվ երկխոսության մթնոլորտում:
28-29 նոյեմբերի ՀԱԳՆ –ն մասնակցեց ՊԵԿ-ում կազմակերպված «ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի վերաբերյալ աշխատաժողովին:
16 դեկտեմբերի Կայացավ հերթական ավանդական հանդիպումը ՊԵԿ ղեկավարության և Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների միության անդամների միջև։ Հանդիպումն անցավ շատ արդյունավետ, քանի որ Միության նախապես հավաքագրված հարցերն ուղարկել էին ՊԵԿ և Միության հարցերին տրվեցին սպառիչ մեկնաբանություններ և գնահատականներ։
20 դեկտեմբերի ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը տարեվերջյան ամփոփիչ հարցազրույց տվեց Երկիր Մեդիա հեռուստաընկերության Երկրի հարցը հաղորդաշարում
25 դեկտեմբերի ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը գործարարությանը հետաքրքրող հարցեր շուրջ հարցազրույց տվեց 1ին.ամ լրատվականին
2018թ.
Հունվարի 9-ին

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում տեղի ունեցավ քննարկում՝ բիզնեսում տարեկան պարտադիր աուդիտ անցկացնելու նախագծի վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը: Հանդիպման նպատակն էր ճշտել գործարարների ընդհանրական կարծիքը հիշյալ խնդրի վերաբերյալ:

Որոշվեց, որ նպատակահարմար է հանդիպումները շարունակել նաև ֆինանսական ոլորտի մասնագետների հետ:

Փետրվարի 1-ին

Համաշխարհային բանկի անկախ գնահատման խումբը այցելեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն: Այցը առնչվում էր Համաշխարհային բանկի խմբի կողմից առևտրի դյուրացման մասով տրամադրված աջակցության գլոբալ գնահատման շրջանակներում Հայաստանի օրինակի ուսումնասիրությունն իրականացնելու նպատակին: Գնահատվելու է 2016-2017 ֆինանսական տարիներին առևտրի դյուրացման համար իրականացված Համաշխարհային Բանկի խմբի ծրագրերի փաթեթը: Այս գնահատման շրջանակներում իրականացվում են մի շարք երկրների օրինակների ուսումնասիրություններ, և Հայաստանն ընդգրկվել է այդ երկրների շարքում:

Դրականորեն գնահատելով այցը՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը կարևորել է նման քայլերը և նշել, որ գործարարները ակնկալում են դրանց շարունակականությունը և առավել ուղղորդվածությունը:

Փետրվարի 2-ին

Կայացավ ՀԱԳՄ նախագահության ընդլայնված նիստը հետևյալ օրակարգով՝

1. “Կորպորատիվ կառավարման կենտրոն հիմնադրամի” և “Տնօրենների հայկական ինստիտուտ ՀԿ” կազմակերպությունների ներկայացում:
2. 2017թ. ՀԱԳՄ կատարած աշխատանքների մասին:
3. 2017թ. ՀԱԳՄ բյուջեի կատարողականի և 2018թ. բյուջեի հաստատման մասին:
4. ՀԱԳՄ 2018թ. գործունեության ծրագրի մասին:
5. Մարտի 3-ին Գործարարի օրը նշելու մասին:
6. Իրավաբանական անձանց ՀԱԳՄ անդամ ընդգրկելու կարգի մասին:
7. ՀԱԳՄ նոր անդամի անդամակցության հարց:

Քննարկվեցին նաև ընթացիկ հարցեր: Նիստը վարում էր ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը:

Փետրվարի 5-ին

ՀԱԳՄ անդամ ՝ «Երևանի աղի կոմբինատ» ՓԲԸ և շվեյցարական գործընկերների համատեղ միջոցներով գործարկվեց աղի արտադրության նոր գերժամանակակից մասնաշենքը: Բացման արարողությանը մասնակցում էին Շվեյցարիայի պառլամենտի նախագահը, Հայաստանի Ազգային ժողովի նախագահը, Միության անդամ ճանաչված գործարարներ, պաշտոնատար այրեր, հյուրեր:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը «Երևանի աղի կոմբինատ» ՓԲԸ նախագահ Արեգ Ղուկասյանին հանձնեց Միության Ոսկե մեդալ և արժևորեց այս նոր արտադրության կարևորությունը մեր տնտեսության համար:

Փետրվարի 8-9-ին ԵԱՏՄ Գործարար խորհրդի նախագահության նիստ, «Ռուսական բիզնեսի շաբաթ - 2018» ֆորում, ՌԱԳՄ համագումար Մոսկվա (մասնակց. Է. Կիրակոսյան):
Փետրվարի 12-ին

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն այցելեցին Բուլղարիայի առևտրաարդյունաբերական պալատի անդամ, Պալատին կից Արբիտրաժային դատարանի նախագահության անդամ Իվայլո Դերմենջիեվը, Փոքր և միջին բիզնեսի միջազգայնացման դեպարտամենտի ղեկավար, դոկտոր Բորիանա Միտչևան և Հայաստանի զարգացման հիմնադրամի մենեջեր Ալինա Եղիազարյանը:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Հայկազ Բախշեցյանը ներկայացրեց հայ-բուլղարական գործարար կապերի մակարդակը և գործակցության ոլորտները:

Բուլղարիայի Փոքր և միջին բիզնեսի միջազգայնացման դեպարտամենտի ղեկավար, դոկտոր Բորիանա Միտչևան և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր:

Մարտի 3-ին

Ալեքսանդր Մանթաշյանցն ծննդյան օրը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության առաջարկությամբ և Կառավարության որոշմամբ 2017թ. հռչակվել է Գործարարի օր:

Ըստ ավանդույթի ՀԱԳՄ-ն կազմակերպեց պսակադրության արարողություն Ալեքսանդր Մանթաշյանցի երևանյան հուշարձանի մոտ, այնուհետև Սբ. Աննա եկեղեցում մատուցվեց պատարագ մեծ հայի հիշատակին:

Մարտի 7-ին

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում կայացավ սեմինար-քննարկում՝ Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շջանակում:

Միության փոխնախագահ Քրիստ Փիլոսյանը կարևորեց սեմինարի թեման, ինչը վերաբերում էր սննդամթերքի անվտանգության ոլորտում նորմատիվ իրավական ակտերին և նրանց պահանջներին:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ Եղիշե Մարգարյանը ներկայացրեց առանձին նկատառումներ ու մտահոգություններ, պատասխանեց տնտեսվարողների հարցերին:

Մարտի 21-ին

ՀԱԳՄ գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում քաղաքամայր Երևանի 2800-ամյակին ընդառաջ գործարար համայնքի անելիքների քննարկման և ներկայացման նպատակով: Հանդիպմանը ներկա էր Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը:

Պարոն Վանո Վարդանյանը հատկապես կարևորեց արտադրանքի վրա Երևանի խորհրդանիշը տեադրելը և նման այլ միջոցառումներ, ինչը կնպաստի նաև դրանց իրացմանը:

Մարտի 22-ին

Միությունը մասնակցեց ՀԱԳՄ անդամ «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ընկերության Ideal Master հավելվածի շնորհանդեսին:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը շնորհանդեսի բացմանը ներկայացրեց 21-ամյա ընկերությանը և նրա հիմնադիր ղեկավար Նորայր Խաչատրյանին:

«ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ընկերության նորարարությունը արժևորեցին նաև Հայաստանի բարձր տեխնոլոգիաների առաջատարներ «Synopsys Armenia” ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «ՅՈՒՆԻՔՈՄՓ» ընկերության գործադիր տնօրեն Արմեն Բալդրյանը և այլ ոլորտների ղեկավարներ ու մասնագետներ:

Շնորհանդեսին հրավիրված հատուկ մասնագետները քննարկեցին տեղեկատվական և թվային նորագույն տեխնոլոգիաների համաշխարհային զարգացման միտումները՝ կարևորելով հայաստանյան տնտեսական և գործարար միջավայրի վրա դրանց հիմնարար ազդեցությունը:

Մարտի 22-ին

Միությունը մարտի 22-ին նախաձեռնեց հանդիպում ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության մասնագետների հետ՝ ՛՛Էներգետիկայի մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքը տնտեսվարող սուբյեկտների մոտ առաջ եկած տարաբնույթ հարցերի շուրջ:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նշեց, որ առանձին դրույթներում կան տարակարծություններ և ներհակ մեկնաբանություններ, որոնց պարզաբանումն ու լրամշակումը օրախնդիր է:

Նախարարության մասնագետները մեկնաբանեցին մտահոգող խնդիրները: Որոշվեց բոլոր դիտարկումները ընդհանրացնել և ներկայացնել համապատասխան ատյաններ:

Ապրիլի 4-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ զրուցեց ԼՈւՐԵՐ․com-ը՝ Հայաստանում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ տարվող քաղաքականության, մեր երկիր փող բերող գործարարների հուզող խնդիրների և 2018 թվականի սպասելիքների մասին:
Ապրիլի 12-ին

Ժնև կանտոնի Առևտրաարդյունաբերական պալատի, ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագործակցությամբ` Շվեյցարիայում Հայաստանի առևտրային ներկայացուցչի նախաձեռնությամբ ու համակարգմամբ Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում կազմակերպվեց գործարար համաժողով՝ “Հայաստան. բացահայտեք գործարար հնարավորությունները” խորագրով:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը, ԺԱԱՊ գլխավոր տնօրենի տեղակալ Վինսենթ Սուբիլիան, , ԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան Դավթյանը:

Հայաստանյան գործարար պատվիրակության կազմում ընդրկված էին բեռնափոխադրումների, ֆինանսաբանկային, ՏՏ, ազատ տնտեսական գոտիների, առողջապահության, հանքարդյունաբերության, զբոսաշրջության, էներգետիկայի, սննդարդյունաբերության և խորհրդատվական շուրջ 30 ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Ժնև Կանտոնի առևտրաարդյունաբերական պալատի միջև կնքվեց համագործակցության հուշագիր:

Ապրիլի 13-ին պատվիրակությունը մասնակցելու է նաև Ժնևում Հայոց Ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրի բացման արարողությանը:

Մայիսի 10-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը շնորհավորական ուղերձ հղեց ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Մայիսի 17-ին

Երևանում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործարար խորհրդի տնօրենների խորհրդի 58-րդ հերթական նիստը, որը ղեկավարում էր ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը:

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործարար Խորհրդի անդամներն են Ռուսաստանը, Ուկրաինան, Թուրքիան, Ռումինիան, Բուլղարիան, Սերբիան, Ալբանիան, Հունաստանը, Մոլդովան, Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը:

2018-ի հունվարի մեկից գործարար խորհուրդը ղեկավարում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Մայիսի 19-ին ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ նոր կառավարության անելիքներին՝ Հայաստանում գործարար միջավայրի բարելավման և ներդրումային դաշտի խթանման խնդիրների:
Մայիսի 21-ին

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում կայացավ միության անդամների խորհրդակցություն, որը վարում էր ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը: Քննարկվող թեման էր՝ նոր Կառավարության տնտեսական ծրագրի համար ներկայացնել գործարարներին մտահոգող ընդհանրական խնդիրներն ու հայեցակարգային դրույթները:

Որոշվեց նման հանդիպումները դարձնել պարբերական և թեմատիկ:

Հունիսի 6, 8, 13-ին ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեության շրջանակներում խոչընդոտոների, բացառությունների և սահմանափակումների հարցերով քննարկումներ (ՀԱԳՄ գրասենյակ):
Հուլիսի 5-ին «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը կարծիք հայտնեց Հայաստանի նոր կառավարության առաջնահերթ քայլերի և անելիքների մասին:
Հուլիսի 4-ին

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ընդունեց Հայաստանում Ասիական բանկի ներկայացուցիչ Թոմաս Ռոբինսոնսին: Քննարկվող բազմաբնույթ թեմաների մեջ առանձնանում էր պետական գնումների համակարգին առընչվող խնդիրները:

Պարոն Արսեն Ղազարյանը բավականին հանգամանալից ներկայացրեց պետական գնումների համակարգում արձանագրված լրջագույն խախտումները, դրանց ծնող պատճառները և վերջին իրադարձություններից հետո բարեփոխումների դրական արդյունքն ու հեռանկարները: Հանդիպմանը մասնակցում էին և խնդրի վերաբերյալ կարծիքներ արտահայտեցին ՀԱԳՄ փոխնախագահ Հայկազ Բախշեցյանը և Գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը:

Հուլիսի 13-ին

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը մասնակցեց միության անդամ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության նախաձեռնած «Աշխարհն առանց թափոնի» միջոցառմանը, որ կազմակերպվել էր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի աջակցությամբ:

Հանդիպման բոլոր բանախոսների ելույթների հիմնական թեման վերաբերում էր թափոննորի կառավարման ուղղությամբ Հայաստանի անելիքներին, որովհետև «Աշխարհն առանց թափոնի» մարտահրավերը օրախնդիր է նաև Հայաստանի համար:

Օգոստոսի 8 -ին ՀՀ-ից ՌԴ բջջային հեռախոսների և պլանշետների արտահանման հետ կապված խոչընդոտների վերացման հարցի քննարկում, Մոսկվա (տեսակոնֆերանս, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության դահլիճ):
Օգոստոսի 14-16-ին Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում կայացավ միջազգային ցուցահանդես «MEXIKO ALIMENTARIA FOOD SHOW 2018» խորագրով, որին մասնակցում էին 22 երկրների պատվիրակներ: Առաջին անգամ Հայաստանից , որպես գնորդ ընկերությունների ներկայացուցիչներ մասնակցում էին  Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությից Սուսաննա Խալաթյանը և «Շարոյան Սարյան» («Հալեպ» ապրաքանիշ) ՍՊԸ ընկերությունից Ալին Մասրլյանը:
Սեպտեմբերի 4-ին ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը հարցազրույց տվեց 1in.am լրատվամիջոցին
Սեպտեմբերի 4 –ին Երևան ժամանելիք ԵՏՀ պատվիրակության հետ հանդիպմանը նախապատրաստված մասնակցելու, ինչպես նաև ԵԱՏՄ տարածքում ՀՀ գործարար համայնքին հուզող հին ու նոր խնդիրների, խոչընդոտների և հարակից այլ հարցերի հստակեցման նպատակով հանդիպում-քննարկում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանի հետ (ՀԱԳՄ գրասենյակ):
Սեպտեմբերի 7-ին

Կայացավ ՀԱԳՄ նախագահության հերթական նիստը հետևյալ օրակարգով՝

1. Եվրասիական Տնտեսական Միության գործարար խորհրդի նախագահության նիստին մասնակցելու մասին (ՌԴ, ք. Սոչի,27.09.2018թ.):

2. Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի հետ համատեղ «Հայաստանի տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով գիտագործնական կոնֆերանս անցկացնելու մասին (02.10.2018թ.):

3. «ՌԵԱԼ ՍՈՓՏ» ՍՊԸ –«Ինչպես է բիզնես պրոցեսների ավտոմատացումը կրճատում Ձեր ծախսերը և ավելացնում վաճառքները» թեմայով շնորհանդես:

4. Նոր անդամների ընդունելություն

5. Այլ հարցեր:

Սեպտեմբերի 19 -ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Մեկեշևիչ Ժակսիլիկովի գլխավորած պատվիրակության հանդիպում-քննարկումը ՀՀ գործարար համայնքի հետ (ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության նիստերի դահլիճ):
Սեպտեմբերի 14-ի

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը հյուրընկալեց Դիարբեքիրի նահանգի գործարար պատվիրակությանը՝ նահանգի Առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ և հիմնադիր անդամ Հյուսնու Փերվանեի գլխավորությամբ:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, Հայ-թուրքական տնտեսական կապերի հանձնաժողովի համանախագահ Արսեն Ղազարյանը նշել է, որ Հայաստանը կառավարությունը դրական է գնահատում և զորակցում նման նախաձեռնությունները, որոնք յուրովի նպաստում առանձին բարդույթների հաղթահարմանը:

Ի թիվս այլոց ՝ Դիարբեքիրի պատվիրակությունը հայտնեց նաև «Դիարբեքիր-Երևան» ավիաչվերթ կազմակերպելու իրենց մտադրության մասին, ինչը գոհունակությամբ ողջունվեց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի կողմից:

Սեպտեմբերի 14-ին

Կայացավ ՀԱԳՄ խորհրդի ընդլայնված նիստ, որը վարում էր նախագահ Արսեն Ղազարյանը:

Ըստ օրակարգի քննարկվեցին հետևյալ հարցերը ՝

1.Միության արդի խնդիրներին ու առաջիկա անելիքները:

2. Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական համալսարանի հետ համատեղ հոկտեմբերի երկուսին «Հայաստանի տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով գիտագործնական կոնֆերանս անցկացնելու մասին:

Քննարկվեցին նաև այլ հարցեր, որ վերաբերում էին հատկապես հարկային քաղաքականությանը և դրան ածանցյալ խնդիրներին:

Սեպտեմբերի 27-ին ԵԱՏՄ Գործարար խորհրդի նախագահության նիստ, Սոչի - (մասնակց. ՀԱԳՄ պատվիրակությունը Ա. Ղազարյանի գլխավորությամբ):
Սեպտեմբերի 24-ին

ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Մասնավորապես քննարկվեցին հայ-ռուսական տնտեսական կապերի առկա վիճակն ու բացթողումները:

Առկա իրավիճակի , խնդիրների և անելիքների շուրջ ՀԱԳմ նախագահից և ՌԴ լիազոր դեսպանից բացի կարծիքներ հայտնեցին նաև ՀԱԳՄ փոխնախագահ Հայկազ Բախշեցյանը, «Ռուսալ-Արմենալ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գեորգի Ավետիքյանը , ՀԱԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը և Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցչության ղեկավար Անդրեյ Բաբկոն:

Հոկտեմբերի 8-ին

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում հյուրընկալվեց Համաշխարհային Բանկի տնտեսագետ, ծրագրի ղեկավար Սառա Նիմանը:

Հյուրի հետ քննարկվեցին հարցեր՝ Հայաստանի տնտեսությունն այս անցումային փուլում պահելու և հետագայում զարգացումն ապահովելու մարտահրավերների և անելիքների վերաբերյալ:

Հոկտեմբերի 19-ին «Եվրասիական շաբաթի» հարկային ու արտարժութային սեկցիայի քննարկումներին մասնակցության նախապատրաստում ՀԱԳՄ ֆինանսիստների հանձնաժողովում (ՀԱԳՄ գրասենյակ):
Հոկտեմբերի 20-ին

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հարցազրույց տվեց «Հայաստանի Հանրապետություն» -ին:

Հիմք համարելով տնտեսության զարգացման դինամիկան եւ վիճակագրական թվերը ՝ Արսեն Ղազարյանը փաստեց՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը շահեկան է եւ ունի լուրջ հեռանկարներ։

Հոկտեմբերի 22-24-ին «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային համաժողով, Երևան («Մերիդիան» միջազգային ցուցահանդեսային կենտրոն):
Հոկտեմբերի 25-ին

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը և «Գործարար Ռուսաստան» համառուսաստանյան հասարակական կառույցի նախագահ Ալեքսեյ Ռեպիկի անունից կազմակերպության գլխավոր խորհրդի անդամ, Հայաստանում գործարար-դեսպան Արթուր Սողոմոնյանը վավերացրեցին համագործակցության հուշագիր, որի համաձայն կողմերը կնպաստեն Ռուսաստանի և Հայաստանի ձեռնարկությունների, ընկերությունների, կազմակերպությունների և ձեռներեցների միջև գործնական շփումների հաստատմանը և ընդլայնմանը:

Երկուստեք պատրաստակամություն հայտնեցին զորակցելու համատեղ ծրագրերի իրականացմանը:

Հոկտեմբերի 27-ին ՀԱԳՄ անդամները հանդիպում ունեցան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին
Հոկտեմբերի 30-ին

Տեղի ունեցավ ՀԱԳՄ նախագահության հերթական նիստը հետևյալ օրակարգով՝

1.Հոկտեմբերի 22-24-ը 1. Երևանում կայացած «Եվրասիական շաբաթ-2018» միջազգային գործարար համաժողովի արդյունքների մասին:

2.ԵԱՏՄ Գործարար խորհրդի Պատվո նշանով Միության անդամներ էմիլ Գրիգորյանին,Ահարաոն Չիլինգարյանին, Սերգեյ Մաթևոսյանին պարգևատրելու մասին:

3.Հայկ Դեմոյանի «Հայ գործարար կյանքի սկզբնավորումն ու զարգացումն ԱՄՆ-ում» խորագրով դասախոսության և գրքի շնորհանդեսի անցկացման մասին:

4.Այլ հարցեր:

Օրակարգի բոլոր հարցերի մեկնաբանությամբ հանդես եկավ նիստը վարող ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը:

Նախագահության անդամները իրենց գոհունակությունը արտահայտեցին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ օրերս կայացած հանդիպումից: Նրանք իրենց մտահոգությունն են հայտնել մասնավորապես հարկման, արտահանման և այլ օրախնդիր հարցերի վերաբերյալ:

Հոկտեմբերի 30 -ին ԵԱՏՄ Գործարար խորհրդի Պատվո նշանով պարգևատրվեցին ՀԱԳՄ անդամներ էմիլ Գրիգորյանը, Ահարոն Չիլինգարյանը և Սերգեյ Մաթևոսյանը (ՀԱԳՄ գրասենյակ, ՀԱԳՄ նախագահության նիստ):
Հոկտեմբերի 31-ին

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը Երևանի «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում կազմակերպել էր հատուկ դասախոսություն «Հայ գործարար կյանքի սկզբնավորումն ու զարգացումը ԱՄՆ-ում» թեմայով: Միջոցառմանը ներկայացվի նաև Հայկ Դեմոյանի «Հայկական հետքն Ամերիկայում. 400-ամյա ժառանգություն» գիրքը, որը նվիրված է առաջին հայի Ամերիկա ժամանելու և հետագա 400-ամյա պատմությանը:

Հայ գործարարության մասին ստվարածավալ այս աշխատությունը վաղուց էր պատրաստվում, և բնականաբար հենց սկզբից էլ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ուշադրության կենտրունում էր:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը Հայկ Դեմոյանին հանձնեց Միության պատվոգիր:

Նոյեմբերի 11-ին

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը կազմակերպեց աշխատանքային ընթրիք Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի Հայաստանի խոշոր գործատուների, խոշոր հարկ վճարող ընկերությունների ղեկավարների հետ:

Զրուցակիցները ներդրումային միջավայրի առողջացման առումով կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող քայլերը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի երկրում տնտեսական ակտիվության բարձրացմանն ու ամրապնդմանը:

Նոյեմբերի 14 -ին ԵԱՏՄ «Մրգային և բանաջարեղենային հյութամթերքների տեխնիկական կանոնակարգի» նախագծի քննարկում, Մոսկվա (տեսակոնֆերանս, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության դահլիճ):
Նոյեմբերի 21 -ին ԵԱՏՄ «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին քննարկում, Մոսկվա (տեսակոնֆերանս, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության դահլիճ):
Նոյեմբերի 23-ին

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը կազմակերպեցին «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով գիտագործնական խորհրդաժողով: Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, ՀՀ շահագրգիռ կառույցների, գործարար համայնքի և մասնագիտացված բուհերի ներկայացուցիչներ:

Խորհրդաժողովին բացման խոսքով հանդես եկան համակազմակերպիչներ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը և Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը:

Խորհրդակցությունը ներկայացեց և վերլուծության ենթարկվեց.

· ՀՀ տնտեսությունում առկա ելակետային իրավիճակը,

· հավասար մրցակցային պայմաններում տնտեսության զարգացման տեսլականը,

· տնտեսության զարգացման ռազմավարական ուղղությունները,

· գիտելիքահեն տնտեսությանն անցման ուղիները:

Նոյեմբերի 23-ին ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը զրույց ունեցավ «Առաջին լրատվական»- ի հետ՝ Արդյունաբերողների և գործարարների միության կողմից Երևանում կազմակերպված գիտագործնական խորհրդաժողովի ընթացքում քննարկված տնտեսության ռազմավարական խնդիրների ու հեռանկարների շուրջ:
Դեկտեմբերի 14-ին

Տեղի ունեցավ ՀԱԳՄ նախագահության հերթական նիստը հետևյալ օրակարգով՝

1. ՀՀ ներքաղաքական նոր իրավիճակում ՀԱԳՄ անելիքների մասին:

2. ՀԱԳՄ 2019թ.աշխատանքային ծրագրի ձևավորման նպատակով ՀԱԳՄ անդամներից առաջարկությունների հավաքագրման մասին:

3. «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ նոր օրենքի հնարավորությունների կիրառմամբ միության անդամակցությունը իրավաբանական անձով վերաձևակերպելու մասին:

4. Նոր անդամների ընդունելություն

5. Այլ հարցեր:

ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը, շնորհավորելով նորընտիր ԱԺ-ի պատգամավորներին, նշեց, որ նոր Հայաստանի նոր էտապ ենք մտնելու, օրենսգրքի փոփոխություններ են լինելու, որ Միությունը պետք է համալրենք նոր մասնագետներով ու մարկետոլոգներով, իրավաբաններով: Պարոն Ղազարյանը հատկապես կարևորեց, որ անհրաժեշտ է երիտասարդ ուժեր ներգրավել տնտեսության մեջ, որ Միությունը դառնա ավելի կենսունակ և Կառավարությանը դառնա և՛ ընդդիմախոս, և՛ զորակցող:

Բոլոր բանախոսները միանշանակ շեշտեցին, որ եկել է նորովի աշխատելու ժամանակը:

Դեկտեմբերի 14-ին ԵՏՀ-ի և ԵԱՏՄ Գործարար խորհրդի միջև փոխգործակցության Կոնսուլտատիվ խորհուրդի 3-րդ նիստ, Մոսկվա (առկա մասնակց.` Ա. Շիրիկյան, Հ. Բերակչյան և հեռակա (տեսակոնֆերանսի ռեժիմով) մասնակց. ՀԱԳՄ անդամներ. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության դահլիճ):
Դեկտեմբերի 21 –ին Եվրասիական արդյունաբերական համագործակցության ցանցի ստեղծման վերաբերյալ ԵՏՀ փորձագիտական հարթակի նիստ, Մոսկվա (տեսակոնֆերանս, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության դահլիճ):
Դեկտեմբերի 25-ին ՀԱԳՄ նախագահության և խորհրդի անդամները մասնակցեցին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անունից կազմակերպված Ամանորյա ընդունելությանը:
Դեկտեմբերի 27-ին ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը Ամանորյա շնորհավորական ուղեձ հղեց գործարարներին:
2019թ.
Հունվարի 24-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը Տնտեսական հետազոտությունների և զարգացման աջակցության կենտրոնի հետ համատեղ կազնակերպեց REX և GSP+ համակարգերի վերաբերյալ «Ինչպես արտահանել Եվրոպական միություն (ընթացակարգեր, պահանջներ, արտոնություններ)» աշխատաժողով, որի նպատակն է մեկ անգամ ևս մանրամասն ներկայացնել ԵՄ արտահանման ընթացակարգերը, տրամադրված արտոնությունները, ինչպես նաև REX համակարգում գրանցման ընթացակարգը: Աշխատաժողովը վարում է ՀԱԳՄ տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը, ով խնդրի կարևորությունը ընդգծելով, միաժամանակ մասնավորեց, որ այդ համակարգից օգտվելու համար հարկավոր է պարտադիր գրանցվել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում: ԵՄ արտահանման ընթացակարգերի, REX և GSP+ համակարգերի մասնագետ Ռուբեն Սարուխանյանը դիդակտիկ միջոցներով հանգամանորեն ներկայացրեց խնդրին առնչվող մանրամասները, համակարգերի առավելություններն ու արտոնությունները, որոնց շնորհիվ հայաստանյան արտահանողները եվրոպական շուկայում կարող են գործակցությունը ընդլայնել և նոր շուկաներ գտնել: Օրվա բանախոսը պատասխանեց նաև գործարարներին մտահոգող բազմաթիվ հարցերին:
Փետրվարի 5-ին

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ընդունեց Շվեդիայի Արդյունաբերական միջազգային խորհրդի ծրագրի մենեջեր Հենրիկ Հալլգրենին:

Պարոն Ղազարյան հյուրին հանգամանորեն ներկայացրեց Միության անցած ճանապարհը, նպատակը, մասնավորապես արտաքին կապերը՝ Միությունը բանաձևելով որպես անցած տասնամյակներում կառավարություններին և՛ որպես ընդդիմություն, և՛ որպես երկխոսության նախաձեռնող: Միության նախագահը մասնավորապես անդրադարձավ ետհեղափոխական ժամանակահատվածին կազմակերպած բազմաթիվ հանդիպումներին ու քննարկումներին և առաջիկա անելիքներին: Արսեն Ղազարյանը դրականորեն գնահատեց Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիության ծրագրին՝ օգտվելով GSP և GSP+ առևտրային ռեժիմներին: Նա նշեց, որ Հայաստանը կարող է դառնալ կամուրջ և կապող օղակ Արևմուտքի և Արևելքի միջև: Իսկ մասնավորապես Շվեդիայի գործարարների համար Հայաստանը կարող է լինել շահեկան տարանցիկ գործոն:

Պարոն Հենրիկ Հալլգրենը դրականորեն գնահատեց հատկապես ետհեղափոխական բարեփոխումները և կարևորեց ներդրումների նշանակությունը այդ ձեռքբերումները տնտեսապես ամրապնդելու և կայունացնելու գործում:

Փետրվարի 6-ին

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ընդունեց «Բիզնեսի աջակցման բրիտանական ասոցիացիա» առաքելության ղեկավարի տեղակալ Ալիսոն Չիկին:

ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը, ներկայացնելով Միության գործառույթներն ու նպատակները, մասնավորեց հատկապես բիզնեսի զարգացման գործում վերջին ամիսներին Հայաստանում կատարված լուրջ քայլերը՝ կոռուպցիայի և մենաշնորհների վերացում, բոլորի համար մրցակցային հավասար դաշտի ստեղծում: Անդրադառնալով ԵԱՏՄ և ԵՄ ծրագրերին Հայաստանի միաժամանակյա անդամակցության խնդրին: Երկուստեք համոզմունք հայտնեցին, որ կարող են գործակցել հատկապես հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների և տուրիզմի ոլորտում:

Փետրվարի 8-ին

Կայացավ ՀԱԳՄ նախագահության հերթական նիստը, որը վարում էր Միության նախագահ Արսեն Ղազարյանը: «ՀԱԳՄ 2018թ. գործունեության դրամական հոսքերի հաշվետվություն» օրակարգային հարցով ելույթ ունեցավ Միության նախագահը՝ ներկայացնելով կազմակերպության ֆինանսական պատկերը:

Գոհունակությամբ նշվեց, որ կառավարությունում օրենքները լրամշակելու գործում հաշվի են առնվել ՀԱԳՄ-ում քննարկումների ժամանակ բազմաթիվ ընդհանրական մտահոգություններ ու առաջարկություններ: Բանախոսներից Ահարոն Չիլինգարյանը կարևորեց Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարությունների համատեղ աշխատանքի լավագույն մոդել ունենալու անհրաժեշտությունը, Սարիբեկ Սուքիասյանը նշեց կոնսոլիդացման բիզնեսների հաշվետվողականության համակարգը կատարելագործելու խնդրի մասին:

Քննարկվեցին նաև առանձին կազմակերպություններին արտոնություն տալու կարգի, եկամուտների հայտարարագրման համակարգը բարեփոխելու, էլեկտրոնային առևտուրը կարգավորելու և այլ խնդիրներ:

Կատարվեց նոր անդամների ընդունելություն։

Մարտի 3-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախաձեռնությամբ ու առաջարկությամբ Հայաստանի կառավարությունը Մանթաշյանցի ծննդյան օրը ճանաչել է որպես Գործարարի օր: Մարտի 3-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի գլխավորությամբ գործարարները ծաղիկներ դրեցին Մանթաշյանցի արձանին: Արսեն Ղազարյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
Մարտի 7-ին ՀԱԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը մասնակցել է «Ն.Տ» գործակալությունում գազավորված ըմպելիքների խնդրին նվիրված ասուլիսի
Մարտի 12-ին

Միության անդամ-գործարարները՝ նախագահ Արսեն Ղազարյանի գլխավորությամբ մասնակցեցին «Բիզնես Արմենիա» հիմնադրամի՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աջակցությամբ Երևանում կազմակերպած Հայ-բուլղարական գործարար համաժողովին:

Հայ-բուլղարական համաժողովի աշխատանքներին մասնակցում են շուրջ 150 գործարարներ Հայաստանից և Բուլղարիայից։ Համաժողովի շրջանակում տեղի ունեցան երկու երկրների գործարարների երկուստեք ձևաչափով հանդիպումներ (B2B), ինչը Հայաստանի և Բուլղարիայի գործարարներին հնարավորություն տվեց միասին քննարկելու համատեղ գործարար ծրագրերը և փոխշահավետ համագործակցության հեռանկարները։

Մարտի 13-ին Երևանում կայացավ առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով Հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը, որին մասնակցեցին նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը և Միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը:
Մարտի 15-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամների հետ: Քննարկվել են երկրում ներդրումային միջավայրի բարելավմանը, օրենսդրական կարգավորումներին, հարկային ոլորտի բարեփոխումներին վերաբերող տարբեր հարցեր:

Զրուցակիցները ներդրումային միջավայրի առողջացման առումով ընդգծել են կառավարության կողմից իրականացվող տնտեսական բարեփոխումների կարևորությունը: Գործարարները նշել են, որ այսօր երկրում ստեղծվել են մրցակցային բիզնես պայմաններ, ազատ շուկայական հարաբերություններ, նախկինում եղած տնտեսական մենաշնորհները վերացվել են և դրանցով դրվել է տնտեսական հեղափոխության սկիզբը: Նրանք համոզմունք են հայտնել, որ ստեղծված պայմանները կնպաստեն տնտեսական ակտիվության ապահովմանն ու երկրի առաջընթացին:   

Կողմերը ներդրումային ծրագրերի արդյունավետ իրականացման և տնտեսական զարգացման առումով կարևորել են կառավարության և բիզնեսի միջև արդյունավետ երկխոսությունն ու հետադարձ կապի ապահովումը:

Աշխատանքային ընթրիքի ընթացքում տեղի է ունեցել շահագրգիռ մտքերի փոխանակություն՝ տնտեսական զարգացման փիլիսոփայության, բարեփոխումների մոդելների և ռազմավարության շուրջ:

Ապրիլի 4-ին

կայացավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հերթական նիստը, որ վարում էր Միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Օրակարգի «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով երկրորդ գիտա-գործնական կոնֆերանս անցկացնելու մասին» հարցի վերաբերյալ ՀԱԳՄ նախագան Արսեն Ղազարյանը նշեց, որ հիշյալ թեմայով առաջին կոնֆերանսը բավականին արդյունավետ եղավ և ըստ արժանվույն գնահատվեց հատկապես Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: Բնականաբար երկրորդ կոնֆերանսի անհրաժեշտությունը կա, և այն պետք է ապահովի նախորդի շարունակականությունը ու նոր դրույթներ առաջադրի:

Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր ՀԱԳՄ 2019թ. աշխատանքային ծրագրի վերջնական տարբերակը ձևավորելու նպատակով միության անդամների կողմից առաջարկություններ ներկայացնելուն: Նախագահության անդամները կոնկրետացրին առանձին դրույթներ վերջնական տարբերակում ներառելու համար:
Վերջին ամիսներին նկատելիորեն ակտիվացել է Միության գործունեությունն ու առավել բարձրացել վարկանիշը, ուստի շատ գործարարներ դիմում են ներկայացնում անդամակցելու ՀԱԳՄ-ին: Այս նիստի ընթացքում ևս մի քանի գործարար համալրեցին Միության շարքերը:

Քննարկվեցին նաև այլ հարցեր:

Ապրիլի 5-ին Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը (ՀԱԱՊ) և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը (ՀԱԳՄ) կազմակերպել էին բաց քննարկում, որի ժամանակ համատեղ ողջունեցին Հայաստանի կառավարության՝ Հարկային օրենսգրքի բարեփոխումների նախագծից ոչալկոհոլայի ըմպելիքների և ջրերի հարկման դրույթը հանելու որոշումը, բացի այդ հայտնեցին իրենց պատրաստակամությունը առաջնորդելու և մասնակցելու այդ թեմայով կատարվելիք քննարկումներին և կառավարության աշխատանքային խմբին:
Ապրիլի 6-ին

Մարտի 27-ից ապրիլի 6-ը Հայաստանի ներդրումային քաղաքականության զեկույցի (IPR) նախապատրաստման աշխատանքների ողղությամբ Հայաստանում իր առաքելությունն իրականացնող ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման կոնֆերանսի (UNCTAD) փաստահավաք փորձագիտական խումբը հյուրընկալվեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում գործարարների ընդհանրական կարծիքներին և առաջարկություններին ծանոթանալու համար:

Նախապատրաստվող զեկույցը հետևյալ ռազմավարական ուղղվածությամբ է` «Հայաստանի ներդումային քաղաքականության գրավչությունը արդյունավետության բարձրացում որոնող և արտահանմանն ուղղված օտարերկրյա ուղղակի ներդրումների համար»:

Հանդիպման վերջում պարոն Ղազարյանը, արժևորելով Փաստահավաք խմբի կարևոր առաքելությունը, շնորհակալություն հայտնեց բոլոր անդամներին Հայաստանի տնտեսական վերելքին զորակցելու համար:

Ապրիլի 9-ին

ՀԱԳՄ հիմնադրման տարելիցի կապակցությամբ հրապարակվեց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորանքը ՝ ուղղված գործարարներին:

1996թ. ապրիլի 9-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն ստեղծելու կամքը պետական գրանցում ստացավ:

Այդ օրվանից ՀԱԳՄ-ն անմիջական ու շոշափելի​ մասնակցություն է ունեցել և՛ Հայ պետականության , և՛ Հայոց բանակի , և՛ Հայաստանի տնտեսության կայացման ու զարգացման գործին:

Այսօր էլ, երբ Հայաստանում տնտեսական հեղափոխության​ սկիզբն է դրվել, վստահ ենք, որ միության շուրջ համախմբված անձիք կլինեն ոչ միայն դրա ուղեկիցը, այլև առաջնորդը:

Հեռու չէ նաև այն օրը, երբ մեր միությունը կնշի իր 25 ամյակը, որը մեզ բոլորիս համար կլինի ոչ միայն ուրախության ու հպարտության տարեդարձ, այլև անցած ճանապարհը իմաստավորելու լրջագույն հնարավորություն և դրա հիման վրա նոր բարձունքներ նվաճելու հարթակ:

Շնորհավորում ենք​ մեզ բոլորիս:

Մայիսի 5-ին

կայացավ ՀԱԳՄ նախագահության հերթական նիստը, որը վարում էր Միության նախագահ Արսեն Ղազարյանը:

«Հայաստանի տնտեսական զարգացման տեսլականի վերաբերյալ կլոր սեղանի անցկացման մասին» օրակարգային առաջին հարցը:

Այնուհետև բանախոսը «Հայաստանի տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով երկրորդ գիտագործնական կոնֆերանսի նախապատրաստման ընթացքի մասին տեղեկություններ տվեց:

Արսեն Ղազարյանը քննարկման դրեց «Բուկինիստ» ՍՊԸ տնօրեն Խաչիկ Վարդանյանին ՀԱԳՄ ոսկե մեդալով պարգևատրելու մասին հարցը, ինչը միաձայն դրականորեն հաստատվեց:

Քննարկվեցին նաև այլ հարցեր:

Մայիսի 16-ին

ՀԱԳՄ փոխնախագահ Քրիստ Փիլոսյանը և Գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը ընդունեցին ՌԴ Նովոսիբիրսկի նահանգի պետական ինքնավար հաստատության գործարար պատվիրակությանը՝ Գիտության և ինովացիոն գործունեության աջակցման Նովոսիբիրսկի նահանգի հիմնադրամի տնօրեն Եվգենի Պավլովի գլխավորությամբ:

Խոսելով գործակցության տարբերակների մասին՝ Քրիստ Փիլոսյանը նշեց, որ երկու կողմերն էլ տարբեր ոլորտներում համագործակցության եզրեր ունեն: Անհրաժեշտ է ակտիվացնել ինֆորմացիայի փոխանակությունը:

Էդվարդ Կիրակոսյանը պարզաբանեց, որ Հայաստանը օգտվում է արտահանման GSP և GSP+ համակարգից, որը շահավետ հարթակ կարող է դառնալ Նովոսիբիրսկի գործարարների համար:

Երկուստեք կարծիք հայտնեցին, որ այս փուլում անհրաժեշտ է կազմակերպել բիզնես ֆորում, ցուցահանդես և հանդիպումներ:

Մայիսի 17-ին

Ավստրիայի Կարինեթիայի երկրամասի Ալմդորֆ բնակավայրում կայացած միջազգային փորձագիտական հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի արդունաբերողների և գործարարների միության խորհրդական, տնտեսական գիտությունների թեկնածու Էդուարդ Փանոյանը: Նա ելույթ ունեցավ տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարների ու խնդիրների վերաբերյալ զեկույցով, որում առանցքային տեղ էր հատկացված արևմտյան երկրների ընկերությունների առևտրատնտեսական կապերի և ներդրումների համար Հայաստանի նոր դերն ու հնարավորությունները թեմային՝ նկատի ունենալով Հայաստանի Եվրասիական Տնտեսական Միության անդամակցությունը, Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի առկայությունը, ինչպես նաև Իրանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու հանգամանքները:

Էդուարդ Փանոյանը առանձնազրույց ունեցավ միջոցառման հիմնական կազմակերպիչ, Ռուսաստանի Դաշնությունում իտալական “Ինտեզա” բանկի մասնաճյուղի ղեկավար, պրոֆեսոր Անտոնիո Ֆալիկոյի հետ: Քննարկվեցին հայ-իտալական տնտեսական համագործակցության շրջանակներում երկու երկրների ձեռներեցներին միավորող կառույցների միջև պայմանագրային և գործնական կապերի հաստատման ու զարգացման հնարավորությունները:

Ձեռք բերվեցին պայմանավորվածությունները, ըստ որի Էդուարդ Փանոյանը իտալական կողմի հետ համատեղ կպատրաստի ՀԱԳՄ-Confindustria (Confederazione generale dell'industria italiana) միջև համագործակցության համաձայնագրի նախագիծ:

Հունիսի 5-ին

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և Հայաստանի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը հանդես եկան համատեղ հետևյալ հայտարարությամբ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետությունում տնտեսական բարեփոխումների արդի փուլում առանձնակի նշանակություն ունի բնակչության և բիզնեսի հարկային բեռի` հատկապես եկամտային հարկի աստիճանական կարգավորումն ու թեթևացումը:

Հայաստանում ներկայումս մասնավորապես գործում է 23%, 28% և 36% դրույքաչափերով եկամտային հարկի աստիճանական համակարգ։

Փաստորեն Հայաստանի տնտեսության առանցքային գերակա ոլորտներում, որտեղ աշխատավարձն օբյեկտիվորեն համեմատաբար բարձր է, եկամտահարկի դրույքաչափն ավելացել է շուրջ 80%-ով: Դրա հետևանքով հարկային բեռն առավելապես ընկել է աշխատողների վրա, որոնք ապահովել են Հայաստանի տնտեսության մրցունակությունը: Այն իր հերթին հանգեցրել է բարձր որակավորում և մեծ ներուժ ունեցող մասնագետների արտահոսքին: Այս տարիների ընթացքում, տարբեր կառավարությունների վարած անհեռատես քաղաքականության հետևանքով, կորցրել են տասնյակ միլիոնավոր դրամներ։

Նման դրույքաչափերը Հայաստանը փաստացի դարձրել են ոչ գրավիչ նաև օտարերկրյա ներդրողների համար՝ հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Դա նվազեցրել է աշխատակիցների փաստացի եկամուտները, ներդրումները դարձրել ոչ եկամտաբեր, արտադրանքի ինքնարժեքը՝ բարձր:

Նկատի ունենալով այս հանգամանքը` ողջունելի է ՀՀ կառավարության մոտեցումը, որի տնտեսական զարգացման գերակայությունը Հայաստանը բարձրտեխնոլոգիական երկիր դարձնելն է: Այդ դժվարին ճանապարհին օրվա հրամայականն է Կառավարության առաջարկած հարկային բարեփոխումը, ըստ որի նախատեսվում է անցում կատարել եկամտային հարկի միասնական դրուքաչափի` սահմանելով 23%, իսկ մինչև 2023 թվականը՝ աստիճանաբար այն նվազեցնել մինչև 20%։

Մենք ողջունում ենք Կառավարության նման մոտեցումը, գտնում, որ այն միտված է երկրի տնտեսության զարգացմանը, ստեղծելու է բարենպաստ պայմաններ տնտեսությունում։

Մտահոգող է վերջին օրերին հնչող կարծիքները, որ եկամտային հարկի համահարթեցումը հանրության մեջ կառաջացնի սոցիալական լարվածություն։ Մենք ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ տեղի կունենա հակառակը՝ այն կհանգեցնի երկրի տնտեսության գերակա ճյուղերից մասնագետների արտահոսքի նվազեցմանը, կնպաստի բարձր վարձատրվող նոր աշխատատեղերի ստեղծմանը, օտարերկրյա ներդրումների խրախուսմանը։

Հունիսի 14-ին

տեղի ունեցավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության հերթական նիստը հետևյալ օրակարգով՝

«Ինչ անել-2», Տնտեսական հեղափոխություն.ընկալումը և գործարկումը» խորագրով գիտագործնական համաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին:


2. «Հայաստանի տնտեսական զարգացման տեսլականը» թեմայով կլոր սեղանի (10.05.2019թ.)արդյունքների և հաջորդ կլոր սեղանն անցկացնելու մասին:


3. Հայաստանի Երրորդ Հանրապետությունում գործարար խավի ձևավորման և կայացման վերաբերյալ գրքի ստեղծում:


4.Այլ հարցեր:

Օրակարգից դուրս գործարարները քննարկեցին բիզնեսում հավասար դաշտի ապահովմանը և մրցակցությանը, ստվերայնության վերացմանը և այլ հարցեր

հունիսի 21-ին ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ «ԷԼԻՏ ՊԼԱԶԱ» կենտրոնում կայացած «Բիզնեսի զարգացման հարթակ» միջոցառմանը:
Հունիսի 25-ին

Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) մի խումբ փորձագետներին ընդունեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Քրիստ Փիլոսյանը և Գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը: Հյուրերը հատկապես հետաքրքրված էին Հայաստանի արտաքին հաղորդակցության ուղիների և բեռնափոխադրումների խնդիրներով:

Նշելով բեռնափոխադրումների դժվարին պռոբլեմները՝ «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ընկերության նախագահ Նորայր Խաչատրյանը մասնավորեց՝ «Եվրոպան շուրջ 2000 կմ է հեռու, բայց բեռները Հայաստան են հասնում 15 օրում, իսկ Չինաստանից՝ 2 ամսում: «Փոթի» նավահանգստից բեռները հասնում են 10 օրից ավելի: Բնականաբար մեր բեռների ինքնարժեքը բարձրանում է, իսկ բիզնեսները դրսում դառնում են անմրցունակ»:

Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը նշեց, որ արտահանումների և ներկրումների հիմնական խոչընդոտներից մեկը Լարսի գործոնն է, երբ հայաստանյան մեքենաները կիլոմետրերով հերթի են սպասում: Միաժամանակ՝ հայ գործարարները վճարում են նաև գնացքի վագոնների դատարկ վերադարձի համար, որն իր հերթին է թանկացնում ապրանքի ինքնարժեքը:

«ԼԻԿՎՈՐ» ընկերության տնօրեն Սերգեյ Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանում բանկերը տնտեսության զարգացումը չեն երաշխավորում:

Խոսելով Ամերիկյան շուկա դուրս գալու դժվարությունների մասին՝ «ՆՈՅԱՆ» ընկերության տնօրեն Վահե Ղազարյանը փաստարկեց ճանապարհի հեռավորությունը և հայ գործարարների մրցակցային սակավ առավելությունների հանգամանքը:

Քննարկվող խնդրո առարկա մտահոգությունները համակարգեց և ընդհանրացրեց «B-D-O ARMENIA» ընկերություն, Գործընկեր և հարկային ծառայության բաժնի ղեկավար Ահարոն Չիլինգարյանը:

հուլիսի 18-ին

ՀԱԳՄ –ն մասնակցեց Եվրասիա համագործակցության հիմնադրամում կայացած համդիպմանը, որը վերաբերում էր հայ-թուրքական տնտեսական կապերի բարելավման գործում կին գործարարների մասնակցության խնդրին։

Եվրասիա համագործակցության հիմնադրամը, Միացյալ Թագավորությամ կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ, համագործակցելով Հայաստանից և Թուրքիայից գործընկերների հետ, իրականացնում է «Հայաստան-Թուրքիա» տնտեսական հարաբերություններ․նոր փու՞լ» անվանումով ծրագիրը։ Այն առաջնային և երկրորդական տեղեկատվության միջոցով ուսումնասիրելու է Հայաստանի և Թուրքիայի միջև տնտեսական հարաբերությունների շրջանակը և հանդես կգա տնտեսական հարաբերությունների բարելավմանը նպաստող ռազմավարական առաջարկներով։

Հետազոտությունների հավաքման փուլն իրականացնում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործընկեր «Երևանի և հարակից մարզերի կին գործարարների միությունը, որի պատասխանատուներ Սուսաննա Խալաթյանը և Սյուզաննա Հայրապետյանը ներկայացրեցին Միությանը անդամակցող կին գործարարների տեսակետներն ու կարծիքները։

Սեպտեմբերի 2-ին ՀԱԳՄ և ՀՊՏՀ նախաձեռնությամբ ստեղծվեց և ՀՀ կառավարության անդամներին ներկայացվեց «Ի՞նչ անել 2» գիտական հոդվածների ժողովածուն, ուր ներկայացվում են մեր պետության ակնկալվող քայլերը իրականացնելու տնտեսական հեղափոխություն: Հայաստանյան զարգացման մոդելը բնականաբար հիմնված է մեր երկրի իրողությունների և առանձնահատկությունների վրա՝ հաշվի առնելով նաև համաշխարհային փորձը:
Սեպտեմբերի 12-ին

ՀԱԳՄ նախագահությունը հրապարակային կարծիք(ստորև) հանյտնեց Ամուլսարի հանքի շահագործման հարցի վերաբերյալ:

Վերջին մեկ տարում Հայաստանում Ամուլսարի հանքի շահագործման կապակցությամբ կրքերն այն աստիճան են բորբոքվել, որ գործարարներս հարկ ենք համարում մեր կարծիքը հայտնել, քանի որ խնդիրը վերաբերում է տնտեսության զարգացմանն ու հատկապես օտարերկրյա ներդրումների ներգրավմանը: Այդ նկատառումով էլ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահությունը հայտարարում է՝

․Ամուլսարում հանքարդյունաբերության գործունեությամբ զբաղվող «Լիդիան Արմենիան» ընկերությունը իրականացնում է տնտեսական գործունեություն Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան։

․Հայաստանի Հանրապետությունում տնտեսական գործունեությունը չի կարող քաղաքական ուժերի կողմից ինքնահաստատման, կայացման տարատեսակ մեկնաբանությունների համար օգտագործվել։

․Հայաստանի ընդերքը չի կարող փակ լինել արդյունահանման և շահագործման համար։

․Ընդերքը կարևոր ճյուղ է, Հայաստանում ունի գիտական և գործնական ավանդույթներ, այն անհրաժեշտ է զարգացնել ու օգտագործել ի շահ Հայաստանի Հանրապետության բարօրության։

․Դադարեցնել ընդերքի շահագործումը՝ նշանակում է դադարեցնել նաև Ջերմուկի հանքային ջրերի արդյունահանումը։

․Ջերմուկի առողջարանային գործունեության նկատմամբ հանրային հսկողություն պետք է սահմանել։

Հաշվի առնելով մեր երկրի բնական հարստություններն ու հատկապես սոցիալ-տնտեսական իրավիճակը, շարունակվող պատերազմն ու շրջափակումը՝ Հայաստանում հանքարդյունաբերությունը հայտարարվել է գերակա ոլորտ և ապահովում է պետական բյուջեի մուտքերի զգալի մասը: Այն, որ հանքարդյունաբերությունը տնտեսական շահավետությամբ հանդերձ առաջ է բերում նաև բնապահպանական առանձին խնդիրներ, ակնհայտ ճշմարտություն է: Բայց, բնականաբար, գլխավոր խնդիրը ոչ թե հանքարդյունաբերությամբ չզբաղվելն է, այլ անհրաժեշտ ներդրումներով բնապահպանական վնասը նվազագույնի հասցնելը: Այդպես է ողջ աշխարհում, իսկ Հայաստանը աշխարհի մի մասնիկն է: Հիշենք մեր պատմության դասերը: Բնապահպանական կոչերի ճնշման տակ փակվեց Հայաստանի ատոմային էլեկտրակայանը՝ ավելի խորացնելով էներգետիկ ճգնաժամը՝ հովհարային անջատումներ, էներգիայի սակավության պատճառով չաշխատող գործարաններ, գործազրկություն, արտագաղթ... Միայն տարիներ հետո ի՜նչ մեծ ջանքերով ու հսկայական ներդրումներով վերագործարկվեց այն: Հիշենք նաև մեր երկրին հսկայական եկամուտներ ապահովող «Նաիրիտ» գործարանի փակումը, որն առայսօր դժվարանում ենք վերագործարկել: Հետևաբար՝ օրախնդիրը ոչ թե փակելն է, այլ ճիշտ շահագործելը:

«Լիդիան» ընկերությունը կիրառում է ներկայումս աշխարհում կիրառվող լավագույն փորձն ու գիտական մշակումները բնապահպանության բնագավառում՝ հագեցած նորագույն տեխնոլոգիաներով և համալիր ծրագրերով, որոնք արդեն սկսվել են։

Կան միջազգային կազմակերպությունների մասնագիտական դրական կարծիքներն ու վերլուծությունների արդյունքները: Ամուլսարի աշխատանքների դադարեցումը միանշանակ վնասելու է մեր երկրի ներդրումային վարկանիշին, քանի որ հանքարդյունաբերությունը նախ պետք է կանխատեսելի լինի: Իսկ Հայաստանում ընդերքի հարստությունները չօգտագործելը պարզապես աններելի է: Բնապահպանները և այդ թեմայով բանավիճող, բայց գործին երբեմն անտեղյակ քաղաքացիները միայն պայմանական վնասից են խոսում: Հիշեք նաև, թե պատերազմող և արտագաղթ ունեցող երկրում Ամուլսարի հանքի շահագործումը և հարակից ծառայությունները հազարավոր մարդկանց համար աշխատատեղ են, բնականաբար՝ նվազեցնելու են արտագաղթը և տարեկան տասնյակ միլիոնավոր դոլարների մուտք են ապահովելու պետական բյուջե:

Մյուս կարևոր խնդիրն այն է, որ անպայման պետք է հաշվի առնել սեփականության անձեռնմխելիության իրավունքը։ Հայաստանի Հանրապետությունում օրինական գործունեություն ծավալող ոչ մի ընկերություն չպետք է խոչընդոտների առջև կանգնի, առավել ևս՝ չպետք է տարբերություն դնել՝ այդ ընկերությունը հայաստանյան է թե դրսի կազմակերպություն։

Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հատկապես հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական խնդիրները և միաժամանակ բնապահպանների արդարացի ահազանգերը պահել ամենօրյա ուշադրության և մտահոգության կենտրոնում։ Այստեղ պետական վերահսկողական ատյանների ու բնապահպանների համատեղ աշխատանքը կարող է կարևոր գործոն ու խթան դառնալ։ Չէ որ մայր բնությունը բոլորիս տունն է և այն հնարավորինս անաղարտ պահելը բոլորիս սրբազան գործն է ու քաղաքացիական պարտքը։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը բնականաբար խորապես մտահոգված է մեր բնության անաղարտության պահպանմամբ, բայց միաժամանակ մենք ժողովրդին աշխատանքով ապահովելու, արտագաղթը նվազեցնելու և տնտեսությունն արագ զարգացնելու խնդիրն ու մտահոգությունը ունենք: Մենք կարծում ենք, որ Ամուլսարի հանքի շահագործումը օրախնդիր է, պարզապես՝ կենսական: Չէ՞ որ երկրի ընդերքի հարստությունները փակ պահելու համար չեն, այլ ժողովրդին ծառայեցնելու: Թեև խնդիրը առավել քան զգացմունքային է ու տաք, բայց հարկավոր է առանց ավելորդ զգացմունքայնության և սառը դատողությամբ մոտենալ: Դա է պահանջում մեր երկրի շահը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ

12.09.2019Թ.

Սեպտեմբերի 12-ին

«Երևան էքսպո» ցուցահանդեսային կենտրունում բացվեց տարածաշրջանային ունիվերսալ «ARMENIA EXPO 2019» առևտրաարդյունաբերական 17-րդ ցուցահանդեսային ֆորումը, որը կազմակերպել էին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու «Լոգոս էքսպո» կենտրոնը: Տնտեսական այս բացառիկ ու մասշտաբային իրադարձությունը իր բարձր մասնակցությամբ պատվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով կարևորեց նման ձեռնարկումների կարևորությունը տնտեսական հեղափոխության իրականացման ճանապարհին:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը իր ելույթում նշեց, որ տարեցտարի փոխվում ու համալրվում է ցուցահանդեսի մասնակիցների հայաստանյան և արտերկրի մասնակիցների կազմը, ինչը բնականաբար առաջընթացի ցուցիչ է: Պարոն Ղազարյանը հավելեց նաև, որ ավանդույթ դարձած տարվա տնտեսական լավագույն միջոցառումը նպաստում է ոչ միայն հայկական ու արտերկրի ապրանքատեսակների ցուցադրություն-ներկայացմանը, անհրաժեշտ ինֆորմացիայի փոխանակումը, նոր կապերի ու համատեղ ծրագրերի ստեղծմանը, այլև կարևոր հարթակ է աշխարհին ներկայացնելու Հայաստանի գործարար մթնոլորտն ու ներդրումային գրավչությունը, որը նախապայման է արտերկրի կապիտալը Հայաստան բերելու:

Ցուցահանդեսին մասնակցում էին աշխարհի 8 երկրների 140 ընկերություններ:

«ARMENIA EXPO 2019» » առևտրաարդյունաբերական 17-րդ ցուցահանդեսային ֆորումը ևս մեկ կարևոր քայլ էր Հայաստանի տնտեսական վերելքի ճանապարհին:

Սեպտեմբերի 18-ին

ՀԱԳՄ-ն մասնակցեց աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրող ընկերություններից մեկը, որի կազմում է փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը, սեպտեմբերի 26-28-ը Երևանում անցկացնում է «ՌՈՒՍԱԼ ՓԱՌԱՏՈՆ #Գիտությունը»: Նշանակալի գիտաճանաչողական նախագիծը երրորդ անգամն է կայանում Ռուսաստանի և Հայաստանի այն քաղաքներում, որտեղ գործում է ընկերությունը:

Փառատոնը կոչված է հանրամատչելի դարձնել գիտությունը, աշակերտների, ուսանողների, հանրապետության բնակիչների համար բացահայտելու գիտական նվաճումներն ու գյուտերը, ներկայացնելու ֆիզիկական բարդ երևույթները, տեխնիկական նորույթները:

Երևանում ՌՈՒՍԱԼ-ի գործընկերը և Փառատոնի հիմնական հարթակը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն է՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության աջակցությամբ:

Փառատոնի շրջանակներում կայացան նաև ինտելեկտուալ խաղեր Ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցում և «Այբ» կրթահամալիրում, ինչպես նաև Երևանում Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի աջակցությամբ անցկացվեց քիմիական վիկտորինա՝ նվիրված Մենդելեևի պարբերական աղյուսակի 150-ամյակին:

Սեպտեմբերի 20-ին

« ՀԱԳՄ նախագահի Արսեն ղազարյանը և տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը մասնակցեցին «Երկրները մեկ հարկի տակ» ամենամյա համաժողովին: Ա. Ղազարյաի ելույթի թեման վերաբերում էր Փոքր և միջին ձեռնարկությունների գերակա կարևորություններին և նրանց զարգացման հեռանկարներին:

Պարոն Ղազարյանը հատկապես շեշտեց, որ Հայաստանում տնտեսական հեղափոխության ու վերընթացի հիմնական թիրախում պետք է լինեն փոքր և միջին բիզնեսը, որոնց զարգացման համար արդեն ստեղծվում են անհրաժեշտ նախադրյալներ:

Նա նաև մասնավորեց, թե Հայաստանը զարգացման ինչ մոդել պետք է ստեղծի՝ միաժամանակ օգտագործելով միջազգային փորձը:

Սեպտեմբերի 23-ին

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Հայկազ Բախշեցյանը և Գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը ընդունեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանության Միջազգային աշխատանքային հարաբերությունների գրասենյակի մասնագետ Սառա Էքսթայնին և Քաղաքական հարցերով մասնագետ Իրինա Մկրտչյանին։

Պարոն Հայկազ Բախշեցյանը նշեց, որ Միությունը հայ գործարարների ընդհանրական շահերը ներկայացնող ապաքաղաքական կազմակերպություն, արդյունավետ ու կառուցողական երկխոսության մեջ է Հայաստանի կառավարության ու բիզնես կառույցների հետ։ Ստեղծել են միասնական հարթակ ու կոնկրետացնում են մտահոգող հիմնախնդիրներն ու առաջարկությունները։ Նա նշեց գործարարության զարգացման ուղղությամբ կատարված բարեփոխումները և մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարն ու մենաշնորհների վերացումը։

Միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը, խոսելով բազմաթիվ մտահոգությունների մասին, հատկապես մասնավորեց գործարարություն-կրթություն կապի զարգացման կարևորությունը, ինչի առումով անելիքները շատ են։ ՀԱԳՄ ճյուղային միության նախագահ Հովսեփ Պողոսյանը նշեց սոցիալական գործընկերության, աշխատողների շահերի պաշտպանության և արհմիութենական լիարժեք կազմակերպությունների բացակայության մասին։

Հյուրերը ծանոթացան Հայաստանում կատարված իրավիճակային դրական փոփոխություններին, ներդրումային մթնոլորտին՝ ստանալով իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

Սեպտեմբերի 25-ին

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հյուրն էր ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը: Այցի նպատակը ԱԺ պատգամավորը շատ հակիրճ ներկայացրեց, որ Վրաստանում շշալցված ապրանքների պիտակներին դրված էր նաև զբոսաշրջությանը զորակցող պատմաճարտարապետական հուշարձանների նկարները, որոնք տվյալ երկրի վարկանիշն են ներկայացնում և օտարներին հուշում հաճելի այցելությունների մասին: Արժե նմանատիպ նախաձեռնությամբ մենք նույնպես հանդես գանք»:

Միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը, Ծրագրերի տնօրեն Արթուր Ղազարյանը և առանձին գործարարներ բազմաբնույթ կարծիքներ և հետաքրքիր առաջարկություններ ներկայացրեցին: Հիշյալ թեման առիթ դարձավ նաև գործարարությանը վերաբերող այլ խնդիրներ քննարկելու:

Որոշվեց հանդիպումը դարձնել պարբերական:

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ին ՀԱԳՄ-ն ակտիվորեն մասնակցեց Հայաստան-ԵԱՏՄ «Միասնական եվրասիական տրանսպորտալոգիստիկ համակարգը՝ տարանցման ներուժի հիմք» խորագրով համաժողովին:
Սեպտեմբերի 30-ին

ՀԱԳՄ-ն Երևանում բարձր մակարդակով կազմակերպեց ԵԱՏՄ գործարար խորհրդի նախագահության 12-րդ նիստը: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը համանախագահութմ էր նիստի աշխատանքը:

Անդրադառնալով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության խնդրին՝ պարոն Ղազարյանը նշեց ինչպես դրական տեղաշարժերը, այնպես էլ չարդարացված դանդաղկոտությունն ու վարչարարությունը՝ «Անհրաժեշտ է ազատվել ավելորդ բյուրոկրատիզմից... ԵԱՏՄ անդամ երկրները, սեփական շահերի առկայության հետ մեկտեղ, պետք է ստեղծեն «ԿԱՌ»՝ միասնական շուկա»: ՀԱԳՄ նախագահը շեշտեց, որ հարկավոր է շարժվել մեկ տրամաբանությամբ և ուղղությամբ, որ յուրաքանչյուր քայլ արդյունավետ լինի: Արսեն Ղազարյանի համոզմամբ, բիզնեսները մերձեցնելով, դառնում են առավել մրցունակ:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ, Երևանի «Ոսկերչական գործարան» ընկերության նախագահ Էմիլ Գրիգորյանը քննադատաբար նշեց, որ ԵԱՏՄ երկրներից փոխանակ հումք ձեռք բերեն, այն ցանկացած պահին առավել դյուրությամբ գնում են արտերկրից: Նախագահության անդամները խոստացան խնդիրը ներկայացնել այլ ատյաններ և գտնել լուծման տարբերակներ:

Տարաբնույթ խնդիրների ու մտահոգությունների անդրադարձան նաև այլ բանախոսներ:

Եզրափակիչ խոսքում, կարևորելով արվածը, պարոն Արսեն Ղազարյանը ընդգծեց, որ բիզնեսի բնականոն զարգացման համար հարկավոր է ստեղծել միասնական հարթակ, բացահայտել ինտեգրացիոն հնարավորությունները, վերացնել բյուրոկրատիզմն ու վարչարարությունը, որի պայմաններում միայն ԵԱՏՄ-ն կդառնա անդամ երկրների բիզնեսի լոկոմոբիլը:

Հանդիպման ավարտին հյուրերը գոհունակությամբ նշեցին երևանյան նիստի և ջերմ ընդունելության մասին:

հոկտեմբերի 3-ին

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանին և ՀԱԳՄ խորհրդի անդամ Ահարոն Չիլինգարյանին պարգևատրել է «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՎԱՆԴԻ ՀԱՄԱՐ» մեդալով:

Դա ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների գնահատականն է ճանաչված ու մեծ վաստակ ունեցող գործարարին, ով շատ լուրջ ավանդ ունի նախ նորանկախ Հայաստանում գործարարության կայացման ու ձևավորման և ապա ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացում:

Հոկտեմբերի 9

ՀԱԳՄ-ն ԵՊՏՀ հետ համատեղ կազմակերպեցին «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովը:

Ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տնտեսական բլոկի նախարարներ:

Հոկտեմբերի 10-ին

Տեղի ունեցավ «Հայաստան-Սփյուռք կայուն տնտեսական գործընկերության ուրվագծում» խորագրով Հայկական առևտրային ցանցի 4-րդ գործարար խորհրդաժողովը։

Միջոցառումը կազմակերպվել էր Հայկական առևտրային ցանցի (ATN) նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, Հայաստանի և Սփյուռքի առևտրաարդյունաբերական պալատների և գործարար խորհուրդների համագործակցությամբ։

Խորհրդաժողովին մասնակցեցին գործարարներ Սփյուռքից և Հայաստանից,  ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, պետական կառույցների, առևտրաարդյունաբերական պալատների, Արդյունաբերողների և գործարարների միության, մասնավոր և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հայաստան-Սփյուռք կայուն տնտեսական համագործակցության ուղղություններն ու համաշխարհային գործարար կապերի խթանումը խորհրդաժողովի գլխավոր թեմաներն էին, որոնց շրջանակներում եղան ազատ քննարկումներ բանախոսների և գրանցված հրավիրյալների միջեւ՝ Հայաստան-Սփյուռք տնտեսական կապերի զարգացման մարտահրավերներին վերաբերվող կարեւոր հարցերի շուրջ:

Խորհրդաժողովի շրջանակներում կազմակերպված «Սփյուռքի մասնակցությունը Հայաստանի տնտեսական զարգացման գործին» թեմայով քննարկման ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը ներկայացրեց ՀՀ կառավարության, մասնավորապես, ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող տնտեսական քաղաքականությունը, առկա գործիքակազմը, որ այսօր ունի կառավարությունը, ներդրումների ներգրավման, արտահանման խթանման, ինչպես նաև նոր շուկաների ձևավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, արտոնյալ առևտրային ռեժիմները, որոնցից կարող է օգտվել Հայաստանը, անդրադարձել Հայաստան-Սփյուռք համագործակցության ակտիվացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին և գործընթացներին։

Հոկտեմբերի 10-ին

Երևանի «ԳՐԱՆԴ ԱՆԻ ՀՈԹԵԼ» հյուրանոցի սրահում կայացավ «Հայ-էստոնական» բիզնես ֆորում, որի նախաձեռնողն ու կազմակերպիչը Հայաստանի միջազգային առևտրի պալատն ու Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն էին։

Պալատի նախագահ Արմեն Դարբինյանը, նշելով հայ-էստոնական տնտեսական կապերի զարգացման գործում ֆորումի նշանակությունը, կարևորեց հատկապես միջազգային առևտրում թրենինգների, սեմինարների և գործարար այցերի դերը։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը էստոնացի գործարարներին մանրամասնեց Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված նոր իրավիճակն ու տնտեսկան բարեփոխումները, մասնավորապես կոռուպցիայի վերացումը, բիզնեսում հավասար դաշտի ստեղծումը և օրինականության ապահովումը, ինչը ներդրումային նպաստավոր մթնոլորտ է ստեղծել։ Արսեն Ղազարյանի կարծիքով հայ-էստոնական կապերի զարգացման համար այսօր կան բավականին նպաստավոր պայմաններ ու հնարավորություններ, ուստի որպես ելակետային քայլ հարկավոր է սկսել գործարար հանդիպումներից, ցուցահանդեսների և փոխադարձ այցերի կազմակերպումից, ինչը նոր կապերի հաստատման և համատեղ ձեռնարկումների երաշխիք է։

Ֆորումին մասնակցում էին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի մի շարք անդամներ, ովքեր բիթուբի ձևաչափով բազմաթիվ հարցեր քննարկեցին և անհրաժեշտ ինֆորմացիա փոխանակեցին։

Հոկտեմբերի 25 Տեղի ունեցավ ՀԱԳՄ խորհրդի նիստ, որի օրակարգում ՀԱԳՄ 8-րդ Համագումարի անցկացման մասին հարցն էր: Քննարկումներից հետո խորհուրդ որոշում կայացրեց՝ ՀԱԳՄ հերթական՝ ութերորդ Համագումարը գումարել հեռակա կարգով (հեռահաղորդակցական միջոցների օգտագործմամբ). 2019թ . նոյեմբերի 4-ից 18-ը ընկած ժամանակահատվածում: Նիստում քննարկվեցին և որոշումներ կայացվեցին Համագումարի կազմակեպչական և տեխնիկական տարաբնույթ հարցերի շուրջ:

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Журнал «Стратегии Развития» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Национальный центр по урегулированию законодательства
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center
  • Киликия бизнес клуб
  • «Հայաստան - Ռուսաստան» առևտրաարդյունաբերական ասոցիացիա