Հոկտեմբերի 1-ից Վերին Լարսով փոխադրվող բեռների առավելագույն թույլատրելի զանգվածը կնվազի․ ԱԳՄ

01 հոկտեմբերի 2019 | | Լուրեր, 2019
Թեգեր՝

Հոկտեմբերի 1-ից Վերին Լարսով փոխադրվող բեռների առավելագույն թույլատրելի զանգվածը 40 տոննայից կնվազի մինչեւ 38 տոննա։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ կասկած հայտնելով, թե բոլոր բեռնափոխադրողները գիտեն այդ մասին։

Նրա խոսքերով, Վերին Լարսում իրավիճակը պետական մարմինների կառավարման թերությունների եւ անփութության արդյունքն է, քանի որ նրանք չեն կարողացել ժամանակին ծանուցել փոփոխությունների մասին։

«Այստեղ քաղաքական ենթատեքստ չկա, եւ պետք չէ լսել խոսակցություններն այն մասին, որ ռուսները փորձում են իրենց նշանակալիությունը ցույց տալ եւ իբր խոչընդոտներ են ստեղծում Վերին Լարսում։ Միակ բանը, որ պետք է անել՝ ուղղակի պահպանել նորմերը, իսկ իշխանություններին՝ բիզնեսին տեղեկացնել փոփոխությունների մասին», - ընդգծեց Ղազարյանը։

Նա պարզաբանեց, որ իրանական կողմի պահանջները շատ ավելի խիստ են, եւ հայ բեռնափոխադրողները Իրանի տարածքով չեն կարող 20 տոննայից ավել բեռ փոխադրել։

Հիշեցնենք, որ արդեն երկար ժամանակ է Վերին Լարսի սահմանային կետում պահպանվում են բազմակիլոմետրանոց խցանումները։ Բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչները «պատրվակ փնտրելու» մեջ մեղադրում են ռուսական կողմին։ Հայկական կողմը պաշտոնապես հայտարարել է, որ խցանումների պատճառը ծանրաբեռնվածության նորմատիվները չպահպանելն է։ Բացառված չէ, որ շատ վարորդներ այդ պատճառով տուգանվեն։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• «Ինչ անել-3»-ի ճանապարհին• ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 388-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին• Ապրիլից կմեկնարկի ԳՄՀԸ «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագիրը• ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԴՄ ՍԱՐՔԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՈՐՈՇԱԿԻ ՌԻՍԿԵՐԻ ՄԱՍԻՆ• ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 743-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել է ճանապարհային քարտեզով 2020 թվականի համար նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը• Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ• Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքի նախագիծ• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Национальный центр по урегулированию законодательства
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center
  • Киликия бизнес клуб
  • «Հայաստան - Ռուսաստան» առևտրաարդյունաբերական ասոցիացիա