Արդյունաբերողների և գործարարների ու ՏՀՏ գործատուների միությունները ողջունում են եկամտային հարկի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկը

05 հունիսի 2019 | | Լուրեր
Թեգեր՝

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու Հայաստանի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը ողջունում են ՀՀ է կառավարության առաջարկած հարկային բարեփոխումը, ըստ որի նախատեսվում է անցում կատարել եկամտային հարկի միասնական դրուքաչափի` սահմանելով 23%, իսկ մինչև 2023 թվականը՝ աստիճանաբար այն նվազեցնել մինչև 20%։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է երկու միությունների համատեղ հայտարարության մեջ։

«Հայաստանի Հանրապետությունում տնտեսական բարեփոխումների արդի փուլում առանձնակի նշանակություն ունի բնակչության և բիզնեսի հարկային բեռի` հատկապես եկամտային հարկի աստիճանական կարգավորումն ու թեթևացումը:

Հայաստանում ներկայումս մասնավորապես գործում է 23%, 28% և 36% դրույքաչափերով եկամտային հարկի աստիճանական համակարգ։

Փաստորեն Հայաստանի տնտեսության առանցքային գերակա ոլորտներում, որտեղ աշխատավարձն օբյեկտիվորեն համեմատաբար բարձր է, եկամտահարկի դրույքաչափն ավելացել է շուրջ 80%-ով: Դրա հետևանքով հարկային բեռն առավելապես ընկել է աշխատողների վրա, որոնք ապահովել են Հայաստանի տնտեսության մրցունակությունը: Այն իր հերթին հանգեցրել է բարձր որակավորում և մեծ ներուժ ունեցող մասնագետների արտահոսքին: Այս տարիների ընթացքում, տարբեր կառավարությունների վարած անհեռատես քաղաքականության հետևանքով, կորցրել են տասնյակ միլիոնավոր դրամներ։

Նման դրույքաչափերը Հայաստանը փաստացի դարձրել են ոչ գրավիչ նաև օտարերկրյա ներդրողների համար՝ հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Դա նվազեցրել է աշխատակիցների փաստացի եկամուտները, ներդրումները դարձրել ոչ եկամտաբեր, արտադրանքի ինքնարժեքը՝ բարձր:

Նկատի ունենալով այս հանգամանքը` ողջունելի է ՀՀ կառավարության մոտեցումը, որի տնտեսական զարգացման գերակայությունը Հայաստանը բարձրտեխնոլոգիական երկիր դարձնելն է: Այդ դժվարին ճանապարհին օրվա հրամայականն է Կառավարության առաջարկած հարկային բարեփոխումը, ըստ որի նախատեսվում է անցում կատարել եկամտային հարկի միասնական դրուքաչափի` սահմանելով 23%, իսկ մինչև 2023 թվականը՝ աստիճանաբար այն նվազեցնել մինչև 20%։

Մենք ողջունում ենք Կառավարության նման մոտեցումը, գտնում, որ այն միտված է երկրի տնտեսության զարգացմանը, ստեղծելու է բարենպաստ պայմաններ տնտեսությունում։

Մտահոգող է վերջին օրերին հնչող կարծիքները, որ եկամտային հարկի համահարթեցումը հանրության մեջ կառաջացնի սոցիալական լարվածություն։ Մենք ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ տեղի կունենա հակառակը՝ այն կհանգեցնի երկրի տնտեսության գերակա ճյուղերից մասնագետների արտահոսքի նվազեցմանը, կնպաստի բարձր վարձատրվող նոր աշխատատեղերի ստեղծմանը, օտարերկրյա ներդրումների խրախուսմանը»,- նշված է հայտարարության մեջ։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Журнал «Стратегии Развития» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Национальный центр по урегулированию законодательства
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center
  • Киликия бизнес клуб
  • «Հայաստան - Ռուսաստան» առևտրաարդյունաբերական ասոցիացիա