Գործարարն ու բարերարը թումանյանական թեմաներով

15 ապրիլի 2019 | | Լուրեր
Թեգեր՝

Ամիսներ առաջ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի առիթով «Համագործակցության և բարեկամության ներկապնակ» բացօթյա գեղանկարչության միջազգային փառատոնին Դսեղում էր նաև գեղանկարիչ, վրացահայ մեր հայրենակից Թենգիզ Միկոյանցը: Նա միառժամանակ մնաց Թումանյանի ծննդավայրում: Ծնվեցին բազմաթիվ կտավներ: Հետո նա թումանյանական թեման շարունակեց Թիֆլիսում, մեծ գրողի հետքերով գնաց Ջավախք, Բորժոմի, Մանգլիս ու այլ վայրեր, ուր եղել է Թումանյանը: Ծնվեցին նորանոր կտավներ՝ յուրովի ամբողջացնելով Թումանյանի կերպարը գեղանկարչության մեջ:

Եվ ահա ապրիլի 13-ին Թենգիզ Միկոյանցը Երևանում Հայաստանի նկարչի տանը առանձին ցուցահանդեսով ներկայացրեց Թումանյանի աշխարհը, նրա մեծությունը: Ցուցահանդեսի խորհուրդը Չարենցի խոսքով՝ «...Բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության»:

Այս մեծ ճանապարհորդությունն ու ցուցահանդեսը իրականացավ հատկապես «Ապավեն» ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանի հովանավորությամբ՝ իբրև երախտիքի տուրք հանճարեղ բանաստեղծի հոբելյանին ու հիշատակին: Աստվածահաճո է, երբ գործարարը զորակցում է արվեստին, ինչը մեր օրերում ազգային դիմագիծը պահպանելու անհրաժեշտ մտահոգություն է և հոգու պարտք:

Բազում փաստերից հավելենք ևս մեկը թիֆլիսյան թեմաներով: Արսեն Ղազարյանի հովանավորությամբ տարիներ առաջ Թիֆլիսում հայկական եկեղեցու բակում կանգնեցվեց հայ գործարարության և բարերարության մեծ երախտավոր Ալեքսանդր Մանթաշյանցի կիսանդրին, նրա զորակցությամբ պատրաստվեց ֆիլմ և ներկայացվեց թիֆլիսյան հանդիսատեսին:

Արսեն Ղազարյանը հաճախ է կրկնում և իրականացնում Մանթաշյանցի հայտնի միտքը՝ Հայ գործարարի ոսկե քսակը պետք է միշտ բաց լինի արվեստի համար...


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Журнал «Стратегии Развития» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Национальный центр по урегулированию законодательства
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center
  • Киликия бизнес клуб
  • «Հայաստան - Ռուսաստան» առևտրաարդյունաբերական ասոցիացիա