Հայաստանն ու Բուլղարիան ամրապնդում են տնտեսական կապերը. կայացավ միջկառավարական հանձնաժողովի նիստը

13 մարտի 2019 | | Լուրեր
Թեգեր՝

Մարտի 13-ին կայացավ Հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նիստ, որին մասնակցեցին նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը և Միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը:

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Բուլղարիայի Հանրապետությունների կառավարությունների միջև երկարաժամկետ և տնտեսապես փոխշահավետ համագործակցության հաստատումն ու ընդլայնումը կնպաստեն երկու երկրի ժողովուրդների բարեկեցությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կայացավ առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը:

Հանձնաժողովի հայկական կողմի նախագահ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն արձանագրեց, որ վերջին տարիներին, չնայած երկու երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակին, առևտրատնտեսական համագործակցության զարգացումն ընթանում է ոչ կայուն ռիթմով:

«Երկկողմ առևտրային ցուցանիշները բավականին ցածր են: Բուլղարիան՝ հանդիսանալով Եվրոպական Միության մաս՝ Հայաստանի համար հուսալի և կանխատեսելի գործընկեր է, որի հետ տնտեսական կապերը մեծ նշանակություն են ունեցել մեր երկրի համար»,- ասաց Արշակյանը:

Նախարար Արշակյանը նշեց, որ երկկողմ առևտրային և ներդրումային հարաբերութունների ներկա մակարդակը ամբողջովին չի արտացոլում երկու երկրների տնտեսական ողջ ներուժը:

«Երկու երկրների գործարարների և գործարար ասոցիացիաների միջև կապերի ամրապնդումը կարող է մեծապես նպաստել բոլոր բնագավառներում հայ-բուլղարական հարաբերությունների արդյունավետ զարգացմանը: Պետք է օգտագործել բոլոր այն հարթակները, որոնք կարող են նպաստել Բուլղարիայի և Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդմանը: Այս հանձնաժողովի նիստի նպատակն է նպաստել երկու երկրների կառավարությունների միջև երկարաժամկետ և տնտեսապես փոխշահավետ համագործակցության հաստատմանն ու ընդլայնմանը` ի շահ մեր ժողովուրդների բարեկեցության»,- շեշտեց Հակոբ Արշակյանը։

Նրա խոսքով՝ իրենք քայլեր են իրականացնում ենթակառուցվածքների բարելավման և առկա հնարավորությունների լիարժեք օգտագործման ուղղությամբ, ինչը թույլ կտա իջեցնել տրանսպորտային բաղադրիչի արժեքը:

«Հայաստանը կարևորում է ազատ տնտեսական գոտիների ստեղծումը, որպես ուղղակի օտարերկրյա ներդրումների ներգրավման, առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման և նորարարական մոտեցումների կիրառման, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծման մեծ խթան», - ասաց ՀՀ ՏԿՏՏ նախարարը և հավելեց, որ գյուղատնտեսության, անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության բնագավառներում, զբոսաշրջության ոլորտում ակտիվ համագործակցություն է ընթանում Բուլղարիայի հետ:

Միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվեցին նաև կրթությանը և գիտությանը, մշակույթին, շրջակա միջավայրի պաշտպանությանը, ռազմատեխնիկական համագործակցությանը, քաղաքաշինությանը և արտակարգ իրավիճակներին վերաբերող հարցեր:

Դիմելով Բուլղարիայի Հանրապետության տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության նախարար Ռոսեն Ժելյազկովին, Արշակյանն ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում ենթակառուցվածքների զարգացմանը:

«Այժմ իրականացվում է Հայաստանի Հանրապետության «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագիրը, որը խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է: Ծրագրի նպատակն է միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող ավտոմայրուղով երկրի հարավը կապել հյուսիսի հետ: Ծրագրի իրականացման արդյունքում ուղիղ կապ է ստեղծվում Բուլղարիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև՝ սկիզբ առնելով Սև ծովի նավահանգիստներից, անցնելով Վրաստանի, Հայաստանի, Իրանի միջով, հասնելով ընդհուպ մինչև Պարսից ծոց: Լայն հնարավորություն է ընձեռվում խորացնելու համագործակցությունը մեր երկու երկրների միջև բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների բնագավառում»,- ասաց Արշակյանը:

Հայաստանի կառավարությունը իր պատրաստակամությունն է հայտնում համագործակցելու Բուլղարիայի Հանրապետության հետ` թվային տնտեսությունների ներդաշնակեցման ու ինտեգրման ուղղությամբ:

Միջկառավարական հանձնաժողովի Բուլղարական կողմի նախագահ, Բուլղարիայի Հանրապետության տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության նախարար Ռոսեն Ժելյազկովն ասաց, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը ցածր է:

«Մենք նախատեսում ենք ավելի խորացնել ներդրումային համագործակցությունը և առևտրաշրջանառությունը: Այս ամենի երաշխիքը հանդիսանում է ներդրումային լավ միջավայրը, որը առկա է Հայաստանում, ինչպես նաև Բուլղարիայում առկա բարենպաստ ներդրումային մթնոլորտը»,- շեշտեց Ժելյազկովը:

Նա ընդգծեց, որ հաջորդ հանձնաժողովի նիստն անցկացվելու է 2021 թվականի սկզբին և հույս հայտնեց, որ մինչև այդ բոլոր ոլորտներում ընդլայնված կլինեն պարամետրերը:

«Մերձավորարևելյան երկրներ ապրանքների արտահանման համար Հայաստանը կարևոր միջանցք է հանդիսանում Բուլղարիայի համար: Մենք հույս ունենք համագործակցել երկկողմ հետաքրքրությունների և վստահության հիման վրա», - եզրափակեց բուլղարացի նախարարը:

Հայաստանի և Բուլղարիայի Հանրապետությունների միջև 2018 թվականին արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 259 մլն ԱՄՆ դոլար, որը 2017 թվականի համեմատ կրճատվել է 19.6 տոկոսով: Հայաստանից Բուլղարիա արտահանումը 2018 թվականին կազմել է 215.3 մլն ԱՄՆ դոլար, որը նախորդ տարիների համեմատ կրճատվել է 23.8 տոկոսով, իսկ Բուլղարիայից Հայաստան ներմուծումը ըստ ապրանքի ծագման երկրի կազմել է 43.8 մլն ԱՄՆ դոլար և աճել է 9.5 տոկոսով: Առևտրային դրական բալանսը կազմել է 171.5 մլն ԱՄՆ դոլար:

Նիստի ավարտին արդյունքների վերաբերյալ ստորագրվեցին արձանագրություններ:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Журнал «Стратегии Развития» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Национальный центр по урегулированию законодательства
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center
  • Киликия бизнес клуб
  • «Հայաստան - Ռուսաստան» առևտրաարդյունաբերական ասոցիացիա