Հայ-բուլղարական համաժողովը առիթ է Հայաստանում ներդրումային միջավայրի հնարավորություններին ծանոթանալու. նախարար

13 մարտի 2019 | | Լուրեր
Թեգեր՝

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-բուլղարական համաժողովը լավ հնարավորություն է բուլղարացի գործընկերների համար ծանոթանալու Հայաստանում ներդրումային միջավայրի հնարավորություններին, գնահատելու այն պոտենցիալը, որն առկա է Հայաստանի Հանրապետությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաժողովի բացմանը այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, հավելելով, որ երկու երկրների միջև փոխադարձ առևտրային հարաբերությունների ծավալը բավականաչափ մեծ չէ, չնայած նրան, որ վերջին երկու տարիներին կա որոշակի տեղաշարժ: «Այդ տեղաշարժը դեռևս հեռու է այն պոտենցիալից, որ կարող է արձանագրվել Բուլղարիայի և Հայաստանի տնտեսվարողների միջև: Կարծում եմ, որ համաժողովը լավ հնարավորություն է ոչ միայն ներքին շուկայում տնտեսական գործունեություն ծավալելու, այլև հայացքը դեպի հարավ, դեպի Իրանի կողմ ուղղելու համար, որի հետ Եվրասիական տնտեսական միությունը և այդ թվում Հայաստանն ունեն ստորագրված պարզեցված առևտրի համաձայնագիր և շուտով դրա ուժի մեջ մտնելու հետ միասին պետք է բացվեն փոխադարձ առևտրի և տնտեսական գործունեության լայն հնարավորություններ»,-նշեց նախարարը:

Համաժողովի շրջանակում նախատեսվում են երկու երկրների գործարարների երկուստեք ձևաչափով հանդիպումներ, ինչը հայկական ընկերություններին հնարավորություն կընձեռի բուլղարական ընկերությունների հետ քննարկել համատեղ գործարար ծրագրերը, երկկողմ առևտրի հնարավորությունները:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Журнал «Стратегии Развития» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Национальный центр по урегулированию законодательства
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center
  • Киликия бизнес клуб
  • «Հայաստան - Ռուսաստան» առևտրաարդյունաբերական ասոցիացիա